Jump to content

Շիրակի ջրանցք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Շիրակի ջրանցք
Տեսակջրանցք
Երկիր Հայաստան
ՎարչատարածքՇիրակի մարզ
Երկարություն21,3 կմ
ԲԾՄմոտ 1505 մետր
ԱկունքԱխուրյան
Ջրի ծախս6,6 մ³/վ
Ձևավորում1925
Անվանված էՎլադիմիր Լենին
Քարտեզ
Քարտեզ

Շիրակի ջրանցք, Լենինի անվան Շիրակի ջրանցք, Շիրկանալ կամ Շիրջրանցք[1], ջրանցք Հայաստանի Շիրակի մարզում։ Սկիզբ է առնում Ախուրյան գետի ձախ ափից՝ Կապս գյուղի մոտ։ Հայաստանի առաջին ոռոգողական ջրանցքն է, կառուցվել է 1922– 1925 թվականներին։ Բացումը կատարվել է 1925 թվականի հունիսի 21-ին՝ մեծ հանդիսավորությամբ, որին մասնակցել է նաև հայ ժողովրդի մեծ բարեկամ Ֆ. Նանսենը, որն իր «Խաբված ժողովուրդ» գրքում գրել է նաև այդ մասին։

Ոռոգման համակարգի երկարությունը 46,3 կմ է, մայր ջրանցքինը՝ 21,3 կմ (2,6 կմ թունել)։ Գլխամասում ջրթողունակությունը 6,6 մ3/վ է։ Ոռոգում է Շիրակի մարզի շուրջ 9,8 հզ հա (նախկինում 11 հազար հա) հողատարածք[1]։ Ջրանցքի վրա կան մի շարք կառույցներ, իսկ թունելի վերջում գտնվում է Գյումրիի ՀԷԿ-ը[2]։

Շիրակի ջրանցքի բացումը 1925 թվականի հունիսի 21-ին

[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխատանքի միջազգային կազմակերպությունը (ԱՄԿ) և Ազգերի լիգայի խնդրանքով Ֆրիտյոֆ Նանսենը նշանակված փորձագետների կոմիտեի հետ միասին 1925 թվականի հունիսի 7-ից հուլիսի 2-ն ընկած ժամանակահատվածում եղել է Հայաստանում և ուսումնասիրել անապատի որոշ հատվածների արհեստական ոռոգման ծրագրերը՝ հայ փախստականներին այնտեղ տեղափոխելու նպատակով։

Ֆրիտյոֆ Նանսենը շրջագայության ընթացքում լուսանկարել է 1925 թվականի հունիսի 21-ին Շիրակի ջրանցքի բացումը, որտեղ ներկաների թվում էին Վիդկուն Աբրահամ Լաուրից Յոնսոն Քվիսլինգը, Արամայիս Եզնկյանը և Վրաստանի Հանրապետության նախագահը։ Նանսենի լուսանկարները պահպանվում են Նորվեգիայի ազգային գրադարանում։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Հայաստանի Հանրապետության Ֆիզիկաաշխարհագրական օբյեկտների համառոտ տեղեկատու-բառարան, Երևան, «Գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոն ՊՈԱԿ», 2007, էջ 93 — 150 էջ։
  2. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 4 [Ն-Վ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 133 — 804 էջ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։