Jump to content

Շիբենիկի տաճար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից


Շիբենիկի տաճար
տաճար


ՏեղադրությունՇիբերնիկ
ԵրկիրԽորվաթիա Խորվաթիա
Կրոնադավանանքկաթոլիկություն
Ճարտարապետություն
Ակտիվ էգործող եկեղեցի
Ճարտարապ. ոճգոթական ոճի և ռենեսանսի համադրություն
Կառուցման սկիզբ1431 թվական

Շիբենիկի սուրբ Հակոբի տաճար (խորվ.՝ Katedrala sv. Jakova u Šibeniku), կաթոլիկ տաճար Խորվաթիայի Շիբենիկ քաղաքում։ Մտնում է Խորվաթիայի կաթոլիկ եկեղեցու Շիբենիկի եպիսկոպոսության կազմի մեջ։ Այն խորվաթական 7 տաճարներից մեկն է, որը կրում է «փոքր բազիլիկա» պատվավոր կոչումը։ Տաճարը միջնադարյան դալմաթիական ճարտարապետության գլուխգործոցներից է, որի վրա աշխատել են Յուրայ Դալմաթացին և Նիկոլա Ֆլորենտացին։ 2000 թվականին ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում։

Տաճարի արձանները
Գլխավոր մուտքը

Շիբենիկի տաճարի կառուցման մտահղացումը ի հայտ է եկել 1298 թվականին, երբ Շիբենիկը ստացել է քաղաքի կարգավիճակ և դարձել եպիսկոպոսության կենտրոն։ 1412 թվականին դալմաթական ամբողջ ափը անցել է Վենետիկի հանրապետության իշխանության ներքո, ինչը նպաստեց մերձափնյա քաղաքների զարգացմանը և ճարտարապետական կառույցների կառուցմանը։ Տաճարի կառուցումը սկսվել է 1431 թվականին՝ հին վանքի տեղում։ Տաճարը կառուցվել է նեոգոթական ոճով՝ իր վրա կրելով վենետիկյան ճարտարապետության ազդեցությունը։

1441 թվականին քաղաքային խորհուրդը հանձնարարեց Յուրայ Դալմաթացուն շարունակել տաճարի շինարարական աշխատանքները։ Հատուկ շինարարության համար Դալմաթացին ստեղծեց քարե սալիկների շարման հատուկ մեխանիզմ, որը հնարավորություն էր տալիս նրան տաճարի Նավերը և աբսիդները կառուցել քարից՝ չօգտագործելով աղյուս կամ փայտե գերան։ Տաճարի զարդարման համար վարպետը ստեղծել է 74 արձան, որոնք պատկերում են Դալմաթացու ժամանակակիցներին։ Դալմաթացին տաճարի շինարարության վրա աշխատել է մինչ իր մահը՝ 1475 թվականը, չհասցնելով ավարտել տաճարի գմբեթի շինարարությունը։

Տաճարի գմբեթը վնասվել է սերբ գրոհայինների հարվածների արդյունքում 1991 թվականի սեպտեմբերին, երբ ընթանում էր Խորվաթական պատերազմը։ Վնասը ամբողջովին փոխհատուցվել և վերականգնվել է վերակառուցման գործընթացի ժամանակ։

ՅՈՒՆԵՍԿՕ-ի դրոշը ՅՈւՆԵՍԿՕՀամաշխարհային ժառանգություն ,
օբյեկտ № 963
ռուս..անգլ..ֆր.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շիբենիկի տաճար» հոդվածին։