Շենյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Շենյան
չինարեն՝ 沈阳市
ռուս.՝ Шэньян
ռուս.՝ Мукден
ռուս.՝ Шэньян
ռուս.՝ Фэнтянь
ռուս.՝ Мукден
ᠮᡠᡴ᠋ᡩᡝᠨ
ԵրկիրՉինաստանի Ժողովրդական Հանրապետություն Չինաստան
Ներքին բաժանումHeping District?, Shenhe District?, Dadong District?, Huanggu District?, Tiexi District?, Sujiatun District?, Hunnan District?, Shenbei New Area?, Yuhong District?, Liaozhong District?, Kangping County?, Faku County? և Xinmin?
Մակերես12 859,89 կմ²
ԲԾՄ55±1 մետր
Բնակչություն9 070 093 մարդ (2020)[1]
Ժամային գոտիUTC+8
Հեռախոսային կոդ024
Փոստային դասիչ110000
Ավտոմոբիլային կոդ辽A
Պաշտոնական կայքshenyang.gov.cn
Շենյան (Չինաստան)##
Շենյան (Չինաստան)

Շենյան, Մուկդեն, քաղաք Հյուսիսարևելյան Չինաստանում՝ Հուանհե գետի ափին, Լյսանին նահանգի վարչական կենտրոնը։ 8,3 միլիոն բնակչություն (2017)։ Երկրի տրանսպորտային և ինդուստրիալ կարևորագույն կենտրոններից է։ Զարգացած են ծանր մեքենաշինությունը, էլեկտրա-տեխնիկական, էլեկտրոնային, տրանսպորտային, հաստոցաշինական, քիմիական արդյունաբերությունը, գյուղատնտեսությունը մեքենաշինությունը և մետալուրգիան։ Կան թղթի, պոլիգրաֆ, փայտամշակման, ցեմենտի, թեթև և սննդի արդյունաբերության ձեռնարկություններ։ Շենյանի շրջանում կառուցվում է նավթաքիմիական կոմբինատ (1978)։ Ունի համալսարան, ուսումնական, գիտական և մշակութային բազմաթիվ հիմնարկներ։ Շենյանով են անցնում Պեկին-Մանջուրիա-Մոսկվա և Պեկին-Փխենյան երկաթուղային մայրուղիները։ Շենյանը Հոուչեն անվամբ հիմնադրվել է մ․ թ․ ա․ 2-րդ դարում։ 1625-1644 թվականներին եղել է մանջուրական պետության մայրաքաղաքը։ Ցին դինաստիայի օրոք (1844-1911) համարվել է Չինաստանի «երկրորդ մայրաքաղաքը»։ 1931 թվականի սեպտեմբերի 18-ին օկուպացրել են ճապոնացիները։ 1945 թվականի օգոստոսի 20-ին ազատագրել է սովետական բանակը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 481