Jump to content

Շեյպա ազգային պարկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Շեյպա ազգային պարկ
Տեսակազգային պարկ և պուրակ
ԵրկիրԹայվան
ՎարչատարածքՍինժու շրջան
Հիմնվել է1992
Մակերես769,59 կմ²[1]
Շեյպա ազգային պարկը գտնվում է Թայվանում
Շեյպա ազգային պարկ
Շեյպա ազգային պարկը գտնվում է Երկիրում
Շեյպա ազգային պարկ

Շեյպա ազգային պարկ (իսպ.՝ Parque nacional Shei-Pa), ազգային պարկ, որը տեղակայված է Թայվանի կենտրոնական մասում՝ Խյուշեն և Դաբաջյան գագաթների շուրջ՝ 768.5 քառ․ կմ տարածքով, ընդգրկում է Սինչժու և Մյաոլի վարչաշրջաններն ու Տայչժուն քաղաքը։ Բարձր լեռնային էկոլոգիան, երկրաբանությունը, տեղագրությունը, գետերը, հովիտները, հազվադեպ կենդանիներն ու բույսերը և անտառի տեսակների բազմազանությունը հատուկ պահպանվող տարածքի կարևոր ռեսուրսներից են[2]։

Պարկի գրասենյակը ստեղծվել է 1992 թվականի հուլիսի 1-ին։ Ներկայիս գրասենյակի տնօրենը Լին Չինգն է։ Շեյպա ազգային պարկի հասցեն է 100 Խյուվեյպինգ, գյուղ Ֆուսին, Դահու համայնք, Մյաոլի վարչաշրջան, Թայվան։

Աշխարհագրություն, կլիմա և երկրաբանություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Շեյպա ազգային պարկը գտնվում է հյուսիսային արևադարձից 100 կիլոմետր հարավ։ Պարկն ունի էկոհամակարգերի բազմազանություն․ ամենացածր կետը՝ Դա Ան գետի հովիտը 760 մետր է և ամենաբարձր կետը՝ Խյուշեն գագաթն ունի 3886 մետր բարձրության։ Այն Թայվանում երկրորդ ամենաբարձր լեռն է։ Խյուշենի լեռնաշղթան գտնվում է Թայվանի կենտրոնական լեռնաշղթայի հյուսիսային եզրում։ Թայվանի լեռների մեծ մասը՝ Խյուշեն լեռնաշղթայի լեռները կազմում են փոխակերպված գոտի, որոնք երկրի «ողնաշարն» են։ Պարկի ակնառու առանձնահատկությունների մեջ է մտնում Պինտյան լեռը, ինչպես նաև շատ սառցադաշտային կարեր։

Շեյպայի լեռները Թայվանի մի քանի խոշոր գետերի ակունքներն են։ Պարկում տեղումների քանակը 1500 մմ-ից մինչև 3000 մմ է, որոնք կարևոր են երկրի ջրային ռեսուրսների համար։ Թաքեջինը հոսելով հյուսիսից՝ միանում է Տամսուի գետին, որն էլ ջուրը տեղափոխում է Թայբեյ։ Դաջիա գետը և Դա Ան գետը հոսում են արևմուտք և հյուսիս֊արևմուտք՝ Տայչժուն վարչաշրջանին ջրով ապահովելով։ Տուկյան գետը հոսում է հյուսիս-արևմուտք՝ դեպի Սինչժու վարչաշրջան։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. https://www.protectedplanet.net/17817
  2. Specer, David (2017 թ․ նոյեմբերի 24). «Taiwan's Top 10 natural wonders». Taiwan News. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 24-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 27-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շեյպա ազգային պարկ» հոդվածին։