Թայվանի ազգային պարկեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Յանմինշան

Թայվանի ազգային պարկեր, բնությամբ, կենդանական աշխարհով պաշտպանված տարածքներ։ Ներկայումս Թայվանում կա 9 ազգային պարկ, որոնք գտնվում են Ներքին գործերի նախարարության վարչակազմում։ Այս ազգային պարկերն ընդգրկում են 7489.49 քառ. կմ տարածք։ 3103.76 քառ. կմ կազմում է ընդհանուր ցամաքը կամ երկրի ամբողջ տարածքի շուրջ 8.6%-ը։

Առաջին ազգային պարկերը ստեղծվել են 1937 թվականին, երբ Թայվանը գտնվում էր ճապոնական իշխանության տակ։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո բնական միջավայրի պահպանումը կասեցվում է ինքնավար իշխանության պատճառով։ Ազգային պարկի մասին օրենքն ընդունվել է 1972 թվականին և վերջապես 1984 թվականին վերահահիմնադրվել են նոր ազգային պարկեր[1]։

Ազգային պարկերը չպետք է շփոթել ազգային տեսարժան վայրերի հետ։ Ազգային տեսարժան վայրերը կառավարվում են Տրանսպորտի և կապի նախարարության զբոսաշրջության բյուրոյի կողմից[2]։ Կան նաև տարբեր մարմիններ, որոնք վերհսկում են երկու տեսակի տարածքների զարգացումը։ Ազգային պարկի համար շեշտը դրվում է բնական ու մշակութային ռեսուրսների պահպանման վրա, իսկ մարդու օգտագործումը, անշուշտ, երկրորդային առաջնահերթություն է[2]։

Թայվանի ներկայիս ազգային պարկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Անուն Տարածք Հիմնադրման տարի Նկարագրություն Լուսանկար
Քենդին ազգային պարկ 332.90 քառ. կմ, 180.84 քառ. կմ ցամաքից և 152.06 քառ. կմ ջրային միջավայրից 1984 Գտնվում է Թայվանի հարավային հատվածում։ Թայվանի ամենահին ազգային պարկն է։ Քենդին հայտնի է արևադարձային կորալային խութերով և չվող թռչուններով։
Յուշան ազգային պարկ 1031.21 քառ. կմ (254817.5 ակր) 1985 Ամենամեծ ազգային պարկը թայվանական կղզու վրա։ Տեղակայված է կղզու կենտրոնական մասում։ Այստեղ է գտնվում Յուշան լեռը, որը ամենաբարձր գագաթն է Արևելյան Ասիա տարածաշրջանում։
Յանմինշան ազգային պարկ 113.38 քառ. կմ (28016.8 ակր) 1985 Հյուսիսում գտնվող միակ ազգային պարկն է Թայվան կղզու վրա, ունի հրաբխային ձև։ Յանմինշան հայտնի է իր տաք աղբյուրներով և երկրաջերմային երևույթներով։ Այն ընդգրկում է Թայբեյ և Սինբեյ քաղաքների որոշ մասը։
Տարոկո ազգային պարկ 920 քառ. կմ (227337.0 ակր) 1986 Հիանալի մարմարե կիրճ է, որով հոսում է Լի Վու գետը, ամենագեղեցիկ լանդշաֆտներից մեկն է աշխարհում։ Այն նաև տարոկո բնիկ ժողովուրդների հայրենիքն է։ Տարոկոն գտնվում է Թայվանի արևելյան մասում։
Շեյպա ազգային պարկ 768.5 քառ. կմ (189900.5 ակր) 1992 Տեղակայված է Թայվան կղզու հյուսիսային հատվածում, Սինչժու և Մյաոլի շրջաններում։ Այստեղ է գտնվում Խյուշեն (Սպիտակ լեռ) լեռը, որը Արևելյան Ասիայի երկրորդ ամենաբարձր լեռն է։
Կինմեն ազգային պարկ 35.29 քառ. կմ (8720.3 ակր) 1995 Կինմեն (Ցզինմինցյունդաո) պատմական մարտադաշտերը գտնվում են Չինաստանի հարևանությամբ։ Այն հայտնի է իր խոնավ էկոհամակարգերով և ավանդական Տուլոու կավե տներով, որոնք կառուցվել են Մին դինաստիայի օրոք։
Դոնգշա Ատոլլ ազգային պարկ 3536.68 քառ. կմ (873932.7 ակր), ընդգրկում է ցամաքի 1.79 քառ. կմ 2007 Առաջին օվկիանոսային ազգային պարկը։ Ունի մոտավորապես 72 տեսակ էնդեմիկ բույսերի ու միջատների 125 տեսակ։ Կինմեն ազգային պարկի նման, այն ևս Թայվան կղզու վրա չէ։ Քանի որ այստեղ իրականացվում է խիստ պաշտպանություն, այժմ բաց չէ հանրային զբոսաշրջության համար։
Թայիան ազգային պարկ 393.1 քառ. կմ (97137.1 ակր), 49.05 քառ. կմ ցամաքից և 344.05 քառ. կմ ջրային միջավայրից 2009 Գտնվում է Թայվանի հարավ-արևմուտքում, Թայնանի ափին։ Պարկի ծովաշարժային լանդշաֆտն իր ամենահայտնի առանձնահատկություններից մեկն է։ Մոտ 200 տարի առաջ պարկի մեծ մասը եղել է Թաիյան ծովում։ Այստեղ ծովային կյանքի հարուստ բազմազանություն կա. ներառյալ՝ 205 տեսակի խեցգետիններ, 240 տեսակի ձկներ ու 49 տեսակի ծովախեցգետիններ, որոնք բնակվում են Թայվանի հարավային ճահճուտներում։
Հարավային Պենխու ազգային պարկ 358.44 քառ. կմ (88572.5 ակր) 2014 Տեղակայված է Պենխու շրջանի հարավային մասում։ Ծովերն առանձնանում են կորալների և ձկների բազմազանությամբ, ինչպես նաև խութերում ապրող խեցիներով։ Կղզյակները հայտնի են նաև բազալտային տարածքներով և եզակի տներով, որոնք տեղի բնակիչները կառուցել են բազալտից և կորալից[3]։

Նախկին Ճապոնիայի ազգային պարկերը Թայվանում[խմբագրել | խմբագրել կոդը]

1937 թվականին Թայվանի նահանգապետ Սեյձո Կոբայաշին ստեղծել է երեք ազգային պարկեր.

Անուն Ճապոներեն Նկարագրություն
Դայտոն ազգային պարկ 大屯國立公園 Այժմ՝ Յանմինշան ազգային պարկ
Նիտակա Արիսան ազգային պարկ 新高阿里山國立公園 Այժմ՝ Յուշան ազգային պարկ և Ալիշան ազգային տեսարժան վայր
Ցուգիտակա Տարոկո ազգային պարկ 次高タロコ國立公園 Այժմ՝ Տարոկո ազգային պարկ և Շեյպա ազգային պարկ

Այս ազգային պարկերի վարչակազմը այլևս չի գործել Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, այն բանից հետո, երբ Ճապոնիան 1945 թվականին նահանջեց Թայվանից։

Առաջարկվող ազգային պարկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Հինգ այլ ազգային պարկեր առաջարկվեցին, սակայն ձևավորման ծրագրերը դադարեցվեցին ընդդիմության պատճառով։

  • 馬告檜木國家公園 (Մագաո ազգային պարկ, ընդդիմացել են տեղաբնիկ ժողովուրդները)
  • 能丹國家公園(Նեն-Դան ազգային պարկ, ընդդիմացել են բունուն ազգի ներկայացուցիչները)
  • 蘭嶼國家公園 (Լան ազգային պարկ, ընդդիմացել են յամի ազգի ներկայացուցիչները)
  • 綠島國家公園 (Կանաչ կղզի ազգային պարկ, ընդդիմացել են բնակիչները)
  • 北方三島海洋國家公園(Երեք Հյուսիսային կղզյակներ ազգային պարկ)

Ներկայիս բնական ազգային պարկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Անուն Տարածք Հիմնադրման տարի Նկարագրություն Լուսանկար
Շուշան բնական ազգային պարկ 11.23 քառ. կմ (2775.0 ակր) 2011 Գաոսյուն

Առաջարկվող ազգային բնական պարկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեկ այլ ազգային բնական պարկ առաջարկվեց, սակայն ձևավորման ծրագրերը դադարեցվեցին ընդդիմության պատճառով.

  • 美濃國家自然公園 (Մեյնոնգ ազգային բնական պարկ, ընդդիմացել են որոշ բնակիչներ)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Reference on Act Title from Kinmen Park website». Արխիվացված է օրիգինալից 2002 թ․ հոկտեմբերի 23-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 28-ին.
  2. 2,0 2,1 «Taiwan's National Scenic Areas: Balancing Preservation and Recreation». Academia Sinica. 1995 թ․ հունիսի 1.
  3. «Beauty of south Penghu islets on display at new national park». Central News Agency. 2014 թ․ հոկտեմբերի 18. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 21-ին.