Շեյպա ազգային պարկ
![]() | |
Տեսակ | ազգային պարկ և պուրակ |
Երկիր | Թայվան |
Վարչատարածք | Hsinchu County? |
Հիմնվել է | 1992 |
Մակերես | 769,59 կմ²[1] |
Շեյպա ազգային պարկ (իսպ.՝ Parque nacional Shei-Pa), ազգային պարկ, որը տեղակայված է Թայվանի կենտրոնական մասում՝ Խյուշեն և Դաբաջյան գագաթների շուրջ՝ 768.5 քառ․ կմ տարածքով, ընդգրկում է Սինչժու և Մյաոլի վարչաշրջաններն ու Տայչժուն քաղաքը։ Բարձր լեռնային էկոլոգիան, երկրաբանությունը, տեղագրությունը, գետերը, հովիտները, հազվադեպ կենդանիներն ու բույսերը և անտառի տեսակների բազմազանությունը հատուկ պահպանվող տարածքի կարևոր ռեսուրսներից են[2]։
Պարկի գրասենյակը ստեղծվել է 1992 թվականի հուլիսի 1-ին։ Ներկայիս գրասենյակի տնօրենը Լին Չինգն է։ Շեյպա ազգային պարկի հասցեն է 100 Խյուվեյպինգ, գյուղ Ֆուսին, Դահու համայնք, Մյաոլի վարչաշրջան, Թայվան։
Աշխարհագրություն, կլիմա և երկրաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Շեյպա ազգային պարկը գտնվում է հյուսիսային արևադարձից 100 կիլոմետր հարավ։ Պարկն ունի էկոհամակարգերի բազմազանություն․ ամենացածր կետը՝ Դա Ան գետի հովիտը 760 մետր է և ամենաբարձր կետը՝ Խյուշեն գագաթն ունի 3886 մետր բարձրության։ Այն Թայվանում երկրորդ ամենաբարձր լեռն է։ Խյուշենի լեռնաշղթան գտնվում է Թայվանի կենտրոնական լեռնաշղթայի հյուսիսային եզրում։ Թայվանի լեռների մեծ մասը՝ Խյուշեն լեռնաշղթայի լեռները կազմում են փոխակերպված գոտի, որոնք երկրի «ողնաշարն» են։ Պարկի ակնառու առանձնահատկությունների մեջ է մտնում Պինտյան լեռը, ինչպես նաև շատ սառցադաշտային կարեր։
Շեյպայի լեռները Թայվանի մի քանի խոշոր գետերի ակունքներն են։ Պարկում տեղումների քանակը 1500 մմ-ից մինչև 3000 մմ է, որոնք կարևոր են երկրի ջրային ռեսուրսների համար։ Թաքեջինը հոսելով հյուսիսից՝ միանում է Տամսուի գետին, որն էլ ջուրը տեղափոխում է Թայբեյ։ Դաջիա գետը և Դա Ան գետը հոսում են արևմուտք և հյուսիս֊արևմուտք՝ Տայչժուն վարչաշրջանին ջրով ապահովելով։ Տուկյան գետը հոսում է հյուսիս-արևմուտք՝ դեպի Սինչժու վարչաշրջան։
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ https://www.protectedplanet.net/17817
- ↑ Specer David (նոյեմբերի 24, 2017)։ «Taiwan's Top 10 natural wonders»։ Taiwan News։ Արխիվացված է օրիգինալից 2017-11-24-ին։ Վերցված է նոյեմբերի 27, 2017
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Շեյպա ազգային պարկ (չինարեն, ճապոներեն և անգլերեն) Archived 2021-04-03 at the Wayback Machine.
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Շեյպա ազգային պարկ կատեգորիայում։ |
|