Հարավային Պենխու ազգային պարկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հարավային Պենխու ազգային պարկ
Parque nacional marino de Penghu del sur
Տեսակազգային պարկ
Երկիր Թայվան
ՎարչատարածքWang'an?
Հիմնվել է2014
Հարավային Պենխու ազգային պարկը գտնվում է Թայվանում
Հարավային Պենխու ազգային պարկ

Հարավային Պենխու ազգային պարկ (իսպ.՝ Parque nacional marino de Penghu del sur), ազգային պարկ Թայվանի Պենխու վարչաշրջանի հարավում։ Ծովային պարկերն են Դունջիուն, Սիջիուն, Դունյուպինգյուն, Սիյուպինգյուն և մի քանի ավելի փոքր կղզիներ[1]։ Այն գտնվում է Թայվանի ծովային ազգային պարկերի կառավարման ներքո[2]։ 2017 թվականին պարկն ունեցել է 8403 այցելու։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժամանակին կղզիներում բնակվում էին հազարավոր մարդիկ։ Քանի որ տարածքն ուներ քիչ տրանսպորտային միջոցներ և քիչ աշխատատեղեր, բնակչության թիվը նվազել է և այժմ ապրում է միայն 50 մարդ[3]։

2008 թվականին Պենխուի ցուրտ եղանակի պատճառով ոչնչացվել են մեծ քանակով ծովային կենդանիներ։ Պենխուի հարավային մասի վրա կլիման ավելի քիչ ազդեցություն է ունեցել, որովհետև այն տեղակայված է ավելի ցածր լայնություններում և այնտեղ ավելի տաք է։ Ազգային պարկի ստեղծման պատճառներից մեկն այն է, որ այն կարող է պաշտպանել շատ ծովային կենդանիների[4]։ Պենխուի սյունաձև բազալտային բնական արգելավայր Նանխայան, որի կազմի մեջ մտնում է Դունջիուն, Խիջիուն և մի քանի ավելի փոքր կղզիներ ստեղծվել են 2008 թվականին[4]։ Հարավային Պենխու ազգային պարկը հիմնադրվել է 2014 թվականի հունիսի 8-ին և բացվել է 2014 թվականի հոկտեմբերի 18-ին[5]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Description». Marine National Park Headquarters. Marine National Park Headquarters. 2015 թ․ սեպտեմբերի 17. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 28-ին.
  2. «澎湖南方四島國家公園». Penghu Tour Web Site (Chinese). Tourism Department, Penghu County Government. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 6-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 6-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  3. Lin, Sean (2014 թ․ հոկտեմբերի 13). «Nation's ninth national park to open in Penghu». Taipei Times. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 28-ին.
  4. 4,0 4,1 Chung, Oscar (2014 թ․ հոկտեմբերի 1). «Where Marine Life Thrives». Taiwan Today. Ministry of Foreign Affairs, Republic of China (Taiwan). Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 1-ին.
  5. «The Inauguration of South Penghu Marine National Park». Marine National Park Headquarters. Marine National Park Headquarters. 2014 թ․ հոկտեմբերի 31. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 28-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]