Շաքե Թուխմանյան
Արտաքին տեսք
Շաքե Թուխմանյան | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 5, 1951 (72 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և ԱՄՆ |
Մասնագիտություն | դերասանուհի |
Ամուսին(ներ) | Ժան-Պիեր Նշանյան |
Երեխա(ներ) | Արման Նշանյան |
Պարգևներ և մրցանակներ | |
Շաքե Պարունակի Թուխմանյան-Նշանյան (դեկտեմբերի 5, 1951, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ դերասանուհի։ Հայաստանի վաստակավոր արտիստ (2015)[1]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1951 թվականին Երևանում։ 1968-1971 թվականներին սովորել է Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնին կից ստուդիայում[2]։
1980 թվականից բնակվում է Լոս Անջելեսում, որտեղ 1983 թվականին ամուսնու՝ դերասան Ժան-Պիեր Նշանյանի հետ հիմնել է Վարդան Աճեմյանի անվան թատրոնը։
Դերեր թատրոնում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ներկայացում | Դեր |
---|---|
«Օթելլո» | Դեզդեմոնա |
«Իմ սիրտը լեռներում է» | Էսթեր |
«Խաղողի այգին» | Շաքե |
«Հատակում» | Նատաշա |
«Պեպո» | Կեկել |
«Իֆիգենիան ավլիսում» | Իֆիգենիա |
«Տոպազ» | Էռնեստ |
«Հիշիր վաղվա օրդ» | Ռոդա |
«Առավոտներն այստեղ խաղաղ են» | Սոնյա Գուրվիչ |
«Կենդանի դիակ» | Սաշա |
«Ավագ որդին» | Նինա |
«Խաչմերուկ» | Հասմիկ |
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Եռանկյունի»
- «Հայրիկ»
- «Երկունք»
- «Վանա ծովուն արշալույսը»
- «Կողմնակի արահետ»
- «Զենքի արքան»
- «Սողոմոնի երգերը»
Հեռուստասերիալ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Էմիգրանտներ»
- «Քարտ բլանշ»
- «Հին արքաներ»
- «Քաոս»
- «Երջանկության մեխանիկան»
Պարգևներ, կոչումներ և մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հայաստանի վաստակավոր արտիստ (2015)[3]
- ԱՄՆ-ի կառավարության «Կինն արվեստում»` «Տարվա լավագույն արվեստագետ» պատվոգիր
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Ռոբերտ Միքայելյան (1979 թ.). «Շաքե Թուխմանյան». Սովետական Հայաստան. Թիվ 3: Էջ 34, 35.
- ↑ «Շաքե Թուխմանյանի մասին zarkfoundation.com կայքում».
- ↑ Շ. Պ. ԹՈՒԽՄԱՆՅԱՆ-ՆՇԱՆՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՍՏԱԿԱՎՈՐ ԱՐՏԻՍՏԻ ՊԱՏՎԱՎՈՐ ԿՈՉՈՒՄ ՇՆՈՐՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ
|