Շատոդյոն (դղյակ)
Նկարագրություն | |
Տեսակ | դղյակ և թանգարան |
Վարչական միավոր | Շատոդյոն[1] |
Գտնվում է ափին | Լուար |
Երկիր | Ֆրանսիա[1] |
Կազմված է մասերից | Սենտ-Շապել դը Շատոդյոն |
Կառուցված | 1171 |
Ճարտարապետական ոճ | Գոթական ճարտարապետություն և վերածննդի ճարտարապետություն |
Ընթացիկ սեփականատեր | Ժամ դը Դյունուա և Տիբո V |
Վերահսկվում է | Ազգային հուշարձանների կենտրոն |
Իրադարձություններ | end of manufacturing? |
Կայք | chateau-chateaudun.fr(ֆր.) |
Château de Châteaudun Վիքիպահեստում |
Շատոդյոն դղյակ (ֆր.՝ Château de Châteaudun), Դյունա կոմսերի նստավայրը Էր և Լուար դեպարտամենտի Շատոդյոն քաղաքում։ Կառուցվել է 12-16-րդ դարերում, պատկանում է Լուարայի դղյակների ընտրյալ շարքին։ Գտնվում է Շարտրից ոչ հեռու, այն առաջինն է Լուարայի դղյակների ցանկում՝ Փարիզից ճանապարհվելիս։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Թիբո 5-րդ դե Բլուա կոմսի ժամանակ՝ 1170 թվականին կառուցվել է դոնժոնը։ Մեծ մատուռը կառուցվել է 1451-ից 1493 թվականների միջակայքում։ Բեմը և վերին մատուռը կառուցվել են 1451-ից 1454 թվականներն ընկած ժամանակահատվածում, նավը և հարավային աղոթարանը՝ 1460-1464 թվականներն։ Նշանավոր զորահրամանատար Ժան դե Դյունուան արևմտյան թևը կառուցել է 1459-ից 1498 թվականներին։ Զանգակատունը վեր են բարձրացրել 1493 թվականին։ Ժանի թոռը՝ Ֆրանսուա 1-ին դ'Օռլեան-Լոնգլվիլը, 1469 - 1491 թվականների միջև հյուսիսային թևի պատվանդանային հարկի վրա կառուցում է Լոնգվիլի թևը։ Այս թևի հարկերը 16-րդ դարի առաջին քառորդին ավարտին են հասցնում Ֆրանսուա 2-րդ դե Լոնգվիլի և Լոնգվիլների տոհմի նրա ժառանգները։
Ճարտարապետություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Շատոդյոն դղյակը ներառում է.
- Դոնժոն աշտարակ (բարձրությունը՝ 31 մ, տրամագիծը՝ 17 մ),
- Մեծ մատուռը,
- Դյունուա թևը,
- Լոնգվիլ թևը։
Դղյակի որմնանկարների մեջ առանձնանում է Մեծ մատուռի հարավային աղոթատան պատերից մեկին արված Վերջին դատաստանը պատկառազդու որմնանկարը։ Փորձագետներն այն թվագրում են 1500 թվականին։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 base Mérimée (ֆր.) — ministère de la Culture, 1978.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- (ֆր.), (անգլ.) О замке на сайте государственных исторических памятников
- (ֆր.) Официальный сайт города Արխիվացված 2011-02-02 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շատոդյոն (դղյակ)» հոդվածին։ |
|