Շամպայնի գինիների շրջան
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Շամպայնի գինիների շրջան, գտնվում է գլխավորապես Ֆրանսիայի Շամպայն-Արդեն շրջանում։ Նաև հարևան է Էնին ու Սեն-տե-Մարնին։ Այս մեծ շրջանի ամենաճանաչված գինին Շամպայնի գինին է (կամ պարզապես՝ շամպայնը)։ Սակայն, արտադրվում են դասական այլ գինիներ ևս, ինչպիսիք են՝ Ռիսեի վարդագույն գինին, կարմիր, սպիտակ ու վարդագույն այլ գինիներ, որոնք մի ժամանակ Բուրգոնի գինիներին մրցակից էին համարվում ու 1974 թվականից սկսած՝ պիտակավորվում են Ծագման նույնականացման հսկողության պիտակով (ֆրանսիական արտադրության խմիչքներին ու կաթնամթերքներին տրվող հավաստագիր)։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Միջին դարեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Շամպայնի գինիների շրջանը երկար պատմություն ունի։ Ենթադրում են, որ ստեղծման հեղինակներն են եղել Սեն-Պիեռ-օ-Մոնից մինչև Շալոն-ան-Շամպայնի ու Սեն-Պիեռ դ՛Օվիլեի տարածքներում ապրած բենեդիկտյան աբբայությունները։ Նշված վերջին աբբայությունը ստեղծել է Ռենի արքեպիսկոպոս սուրբ Նիվարը՝ 650 թվականին։ Նա խաղողի որթատունկերի բազմաթիվ հողամասերի սեփականատեր է դառնում, իսկ մի քանի դար անց՝ 17-րդ դարում, դոն Պերինյոնը (Պիեռ Պերինյոնը) շամպայնյան գինեգործության հիմքն է դնում։ Շալոնի եպիսկոպոս Գիյոմ Շամպոյեցու կողմից 1114 թվականին տրված Շամպայնյան մեծ կանոնադրությունը համարում են այս գինեգործական շրջանի հիմնադիր փաստաթուղթը։
Խաղողի սորտեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Շամպայնի արտադրության համար անհրաժեշտ է Պինո խաղողազգիների ընտանիքից բազմաթիվ սորտեր հավաքել։ Դրանցից հիմնականները երեքն են.
- Շարդոնեն (սպիտակ խաղող), որն աճում է Կոտ դե Բլանի շրջանում և կոչվում է «սպիտակների սպիտակ»,
- Սև պինոն, (անգույն միջուկով սև խաղող) և
- Մյոնիե պինոն (անգույն միջուկով սև խաղող)։
Այսպիսով, սպիտակ գինիների մեջ ամենահայտնին ստանում են սև խաղողի սորտերից։ Այս ցուցակին ավելանում են նաև մի քանի հեկտար զբաղեցնող խաղողի ավանդական տեսակները՝ արբանը (սպիտակ խաղողի սորտ), փոքր մելիեն (սպիտակ խաղողի սորտ), հուլիսյան պինոն (կարմիր խաղողի սորտ), իրական գորշ ու սպիտակ պինոները։
Արդյունավետություն. 160 կգ. խաղողից արտադրում են 102 կգ. խյուս, որից խաղողի խմորման ընթացքում պակասում է 1.5%, իսկ 0.5%-ն էլ՝ եռման ընթացքում։ Այսպիսով, 100 լիտրից կարելի է 750 միլիգրամ տարողունակությամբ 133 շիշ գինի արտադրել։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ավելի քան 130,000 հեկտարի վրա աճող պտղատու որթատնկերը Ֆրանսիայի ամենահյուսիսային գինեգործական շրջանում են։ Ամեն գյուղի տարածքի որթատնկերի խաղողը յուրահատուկ համ ունի (ավելի քան 320 համի խաղող կա)։ Շամպայնի ամենամեծ քարանձավները Էպերնեյում ու Ռեմսում են։ Մի քանի հողատարածքներ գտնվում են Իլ դը Ֆրանսի տարածքում՝ Սիտրի, Նանտոյ-սյուռ-Մարն ու Սասի-սյուռ-Մարն համայնքներում։ Օտ-Մարնի (հայերեն՝ Բարձր Մարն)-ի դեպարտամենտում, ուր մի քանի տասնյակ հեկտար խաղողի այգիներ կան։ 2008 թվականին Յունեսկոյի համաշխարհային ժառանգության ցուցակում «Շամպայնի լանդշաֆտները» վերնագրով գրանցման հայտ ուղարկվեց Ֆրանսիայի իշխանություններին։ Եվ 2015 թվականի հուլիսի 4-ին Շամպայնի քարանձավներն ու տները գրանցվեցին Յունեսկոյի Համաշխարհային ժառանգության ցուցակում։ Գոտիներ Շամպայնն արտադրում են 1927 թվականի հուլիսի 22-ի օրենքով սահմանած գինեգործական շրջաններում։ Կան նաև խաղողի աճեցման 4 այլ գոտիներ, որոնք միասն համալրում են 17 հողատարածքները.
- Ռեմս սարը. աճում է Սև պինո խաղողի տեսակը,
- Մարնի դաշտավայրը. աճում է Մոնիե պինո խաղողի տեսակը,
- Կոտ դե բլանը. (Սպիտակների ափ). աճում է շարդոնե խաղողի տեսակը և
- Օբի խաղողի այգիները. հիմնականում աճում է Սև պինո խաղողի տեսակը,
Գոտիների պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆրանսիական հեղափոխությունից առաջ Շամպայնյան գինիների շրջանը տարածվում էր 50,000 հեկտար տարածքի վրա։ 19-րդ դարի երկրորդ կեսում այն արդեն ընդգրկում էր 65,000 հեկտար տարածք. Արդենի դեպարտամենտում ուներ 2500 հեկտար տարածք։ Ֆիլոքսերայի (որդալվիճ) պատճառած ահռելի վնասներից ու Երկրորդ համաշխարհայինից հետո որթատնկերի տարածքը կրճատվել է 12000 հեկտարով։ 2009 թվականի տվյալներով Շամպայնի գինեգործական շրջանն ունի 33,077 հեկտար տարածք։
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- http://www.champagne.fr/fr/terroir-appellation/terroir-champenois/vignoble-champenois-geographie
- http://www.vin-vigne.com/vignoble/vin-champagne.html
- http://larousse.fr/encyclopedie/region-france/Champagne-Ardenne/112622
- http://france.fr/fr/a-decouvrir/vignoble-champagne Արխիվացված 2017-01-27 Wayback Machine
- http://www.tourisme-en-champagne.com/content/vignoble-de-champagne Արխիվացված 2017-02-02 Wayback Machine
- http://www.vinsvignesvignerons.com/Regions/Champagne/LA-REGION-CHAMPAGNE/Le-vignoble