Շահե Աճեմյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Շահե Աճեմյան
Դիմանկար
Ծնվել էհուլիսի 24, 1926(1926-07-24)
ԾննդավայրՀալեպ, Սիրիա
Մահացել էհուլիսի 13, 2005(2005-07-13) (78 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայաստան
Մասնագիտությունքրիստոնյա քահանա

Շահե արքեպիսկոպոս Աճեմյան (ավազանի անունը՝ Հովհաննես Արմենի Աճեմյան) (1926, հուլիսի 24, Հալեպ - 2005, հուլիսի 13, Երևան (ամփոփված է Էջմիածնի Սուրբ Գայանե վանքի գերեզմանատանը)), արքեպիսկոպոս (1975), բանասիրության և փիլիսոփայության դոկտոր, պրոֆեսոր։ ՀՀ ԳԱԱ պատվավոր դոկտոր (1996), ԳՀԽ անդամ (1975-1985), ԵՀԽ-ում Մայր Աթոռի ներկայացուցիչ (1975-1986), ԵՊՀ աստվածաբանության ֆակուլտետի հիմնադիր-դեկան (1995 թվականից)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտել է Հալեպի Հայկազյան վարժարանը, 1938 թվականին՝ Մխիթարյան հայրերի վարժարանը, 1945 թվականին՝ Հալեպի ֆրանսիական քոլեջը, 1947 թվականին՝ Կիլիկիո կաթողիկոսության Անթիլիասի դպրեվանքը, 1951 թվականին՝ Բրյուսելի համալսարանը։

1960 թվականին պաշտոնավարության է հրավիրվել Երուսաղեմ և 1965 թվականին ձեռնադրվել եպիսկոպոս։ 1975 թվականին նշանակվել է Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի ներկայացուցիչը Եկեղեցիների համաշխարհային խորհրդում։ Եղել է Հայոց պատրիարքարանի պաշտոնական հանդեսի «Սիոն» ամսագրի խմբագիր։ 1982 թվականին հիմնել է Ձիթենյաց լեռան Հայ Աստվածաշնչի կենտրոնը։ 1960-1994 թվականների ժամանակահատվածում եղել է Երուսաղեմի հայոց պատրիարքության դիվանապետ և Կալվածոց տեսուչ, լուծել է վանքապատկան հողերի ու կալվածքների իրավակարգի խնդիրը Իսրայելում։ 1994 թվականին տեղափոխվել է Հայաստան։ 1995-2005 թվականներին եղել է Երևանի պետական համալսարանի աստվածաբանության ֆակուլտետի հիմնադիր դեկանը[1]։ ԵՊՀ աստվածաբանության ֆակուլտետին է նվիրել իր գրադարանը, հիմնել իր անունը կրող մասնագիտացված գրադարան։ Շահե Աճեմյանի նախաձեռնությամբ 2001 թվականին հիմնվել են «Աճեմյան մատենաշարը» և աստվածաբանության ասպիրանտական ուսումնառությունը[2]։

Գործում է «Շահե Աճեմյան» բարեգործական հիմնադրամ[3]

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հին Երուսաղեմի պարսպից ներս՝ հայկական թաղամասում, կառուցել է 32 բնակարանով շենք և տրամադրել հայ չքավոր ընտանիքներին, Ս. Հակոբյանց վանքի (աթոռանիստ) դիմաց Ալեք և Մարի Մանուկյան ժառանգավորաց վարժարանի ու ընծայարանի եռահարկ շենքը՝ կից սրահով, այլ շինություններ։

Շահե Աճեմյանը դասախոսական գործունեություն է ծավալել Անթիլիասի, Բեյրութի կրթօջախներում և Դպրեվանքում։ Դասավանդել է նաև Հովակիմյան–Մանուկյան վարժարանում, Փոլատջյան ճեմարանում։ Հեղինակ է բազմաթիվ գրքերի և շուրջ 150 հոդվածի, որոնք տպագրվել են «Հասկ», «Սիոն» և «էջմիածին» հանդեսներում։ Գրքերից հիշատակելի են հատկապես «Գիրք սաղմոսաց Դավթի» (Երուսաղեմ, 1988), «Մայր ցուցակ հայ Աստվածաշնչի ձեռագիրներու» (Լիզպոն, 1992), «Քերականություն արաբերեն լեզուի» (Բեյրութ, 1951), «Արիստոտելի ստորոգութեանց երկի Դաւիթ Անյաղթի մեկնութիւնը», «Հայերեն Աստուածաշունչը» (Եր., 2006) և այլն։ 2001 թվականին սկիզբ է դրել «Աճեմյան մատենաշարին», որով հրատարակվել են բազմաթիվ հետազոտություններ ու սկզբնաղբյուրներ։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Բարխուդարյան Վ., Վարդանյան Ռ., Կարախանյան Գ., Շահե Արքեպիսկոպոս Աճեմյան. Կյանքը և գործը, Ե., 2001։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Կենսագրական հանրագիտարան, Ե., ԵՊՀ հրատ., 2009, էջ 83-84.
  2. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
  3. Հաշվետվություն «Շահե Աճեմյան» բարեգործական հիմնադրամի 2013 թվականի գործունեության մասին