Նստվածքային հանքավայրեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Նստվածքային հանքավայրեր, օգտակար հանածոների հանքավայրեր, որոնք առաջացել են նստվածքակուտակման պրոցեսում գետերի և ջրավազանների հատակին։ Ըստ ծագման վայրի Նստվածքային հանքավայրեր լինում են՝ գետային, ճահճային, լճային, ծովային և օվկիանոսային (պլատֆորմային և գեոսինկլինալային)։ Կախված նստվածքակուտակման բնույթից՝ առանձնացվում են մեխանիկական, քիմիական, կենսաքիմիական և հրաբխածին-նստվածքային հանքավայրեր։ Նստվածքային հանքավայրերի ձևավորման ֆիզիկա-քիմիական և երկրաբանական պայմանները կապված են նստվածքային ապարների կազմավորման ընդհանուր ընթացքի հետ։ Նստվածքային հանքավայրերը խոշոր արդյունաբերական նշանակություն ունեն բոլոր այրվող հանածոների (նավթ, գազ, ածուխ, այրվող թերթաքարեր), երկաթիդ մանգանի, ալյումինի հանքաքարի որոշ տիպերի, ինչպես նաև մի քանի գունավոր և հազվագյուտ մետաղների համար (Ս, Си, V են)։ Նստվածքային հանքավայրերի թվին են պատկանում շինանյութերի (խճաքար, ավազ, կավեր, թերթաքարեր, կրաքար, կավիճ, դոլոմիտ, մերգել, գիպս, հասպիս, տրեպել), աղերի ֆոսֆորիտների բազմաթիվ հանքավայրեր։