Նուրլան Սաբուրով
Նուրլան Սաբուրով ղազ.՝ Нұрлан Әлібекұлы Сабыров | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 22, 1991[1] (32 տարեկան) |
Ծննդավայր | Stepnogorsk, Աքմոլայի մարզ, Ղազախստան |
Քաղաքացիություն | Ղազախստան և Ռուսաստան |
Կրթություն | Ուրալի դաշնային համալսարան |
Մասնագիտություն | դերասան, ստենդ ափ երգիծաբան, կատակերգու, երգիծաբան և հաղորդավար |
Կայք | nurlansaburov.com |
Nurlan Saburov Վիքիպահեստում |
Նուրլան Ալիբեկովիչ Սաբուրով (ղազ.՝ Нұрлан Әлібекұлы Сабыров, դեկտեմբերի 22, 1991[1], Stepnogorsk, Աքմոլայի մարզ, Ղազախստան), ղազախ և ռուս կոմիկ, որը լայն ճանաչում է ստացել սթենդ ափ ժանրում ունեցած ելույթների շնորհիվ։ 2013 թվականին Սաբուրովը հանդես է եկել «ՏՆՏ» ալիքի «Stand Up» շոուի «Открытый микрофон» բաժնում։ Հայտնվելով հեռուստատեսությունում՝ հայտնի է դարձել հանդուգն վարվելակերպով և սուր սոցիալական կատակներով։
Ներառված է Ռուսաստանի 10 լավագույն երիտասարդ կոմիկների ցանկում[2][3]։ 2019 թվականի ապրիլից վարում է «Что было дальше?» հաղորդումը, որը թողարկվում է Youtube-յան LABELCOM ալիքում։
Մանկություն և պատանեկություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Նուրլան Սաբուրովը ծնվել և մեծացել է Ղազախստանի Ստեպնոգորսկ քաղաքում։ Փոքր տարիքում զբաղվել է բռնցքամարտով։ Դպրոցն ավարտելուց հետո տեղափոխվել է Եկատերինբուրգ, որպեսզի բարձրագույն կրթություն ստանա Ուրալյան պետական համալսարանի ֆիզկուլտուրայի ֆակուլտետում։ Ելույթ է ունեցել ՈւՀԱ-ում, որտեղ հանդես է եկել համալսարանի կազմում, զբաղվել է սթենդ ափով։
Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Եկատերինբուրգում Նուրլանը ծանոթացել է կոմիկ Դմիտրի Ռոմանովի հետ, որը նրան խորհուրդ է տվել հայտ ներկայացնել «Открытый микрофон» շոուին մասնակցելու համար։ 2014 թվականին Սաբուրովը ընտանիքի հետ Եկատիրենբուրգից տեղափոխվել է Մոսկվա։ Այդ ժամանակ նա արդեն հանդես էր գալիս որպես «ՏՆՏ» ալիքի «Stand Up» հեռուստաշոուի ռեզիդենտ[4]։
2017 թվականին ուղևորվել է «IQ» շրջագայության դեպի Ռուսաստանի և Ղազախստանի քաղաքներ։
2018 թվականի դեկտեմբերին նկարահանել է իր անհատական սթենդ ափ համերգը հեռուստատեսությամբ։
2019 թվականի ապրիլի վերջից YouTube-յան LABELCOM ալիքում թողարկվել է «Что было дальше?»[5] հումորային հաղորդման առաջին եթերը, որի հաղորդավարն է Նուրլան Սաբուրովը։
2020 թվականի մայիսին Forbes-ը Սաբուրովին ներառել է մինչև 30 տարեկան ամենահեռանկարային ռուսների ցանկի մեջ՝ 28-ամյա կոմիկին ներառելով «Նոր մեդիա» կատեգորիայի «30-ից 30» վարկանիշում[6]։ Ըստ պարբերականի՝ Սաբուրովի ելույթի հոնորարը գնահատվում է 10,000 դոլար[7]։
Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
Նուրլանն ամուսնացած է Դիանայի հետ, որի հետ ծանոթացել է Եկատերինբուրգում ուսանողական տարիներին[8]։ Նրանք ունեն երկու երեխա՝ դուստրը՝ Մադինան (ծնվել է 2012 թվականին), և որդին՝ Տագիրը (ծնվել է 2017 թվականին)։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 https://www.csfd.cz/tvurce/375091/
- ↑ 10 лучших стендап-комиков России
- ↑ 7 перспективных представителей российского юмора
- ↑ Нурлан Сабуров: «У меня не возникает проблем с теми, кого я песочу»
- ↑ НУРЛАН САБУРОВ: «КОМИК НЕ ОБЯЗАН БЫТЬ ОСТРОСОЦИАЛЬНЫМ. ОН ВООБЩЕ НИКОМУ НИЧЕГО НЕ ДОЛЖЕН»
- ↑ «Рейтинг 30 до 30 | Новые медиа». Forbes.ru (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ հունվարի 8-ին.
- ↑ «Нурлан Сабуров». Forbes.ru. 2020 թ․ ապրիլի 21. Վերցված է 2021 թ․ հունվարի 8-ին.
- ↑ Нурлан Сабуров: «В отношении жены Дианы у меня присутствует голый сексизм»
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նուրլան Սաբուրով» հոդվածին։ |
|