Jump to content

Նոյ (կոնյակ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նոյ
Տեսակբիզնես ձեռնարկություն
Ենթատեսակբրենդի (կոնյակի ձևով)
ԱրտադրողԵրևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ
Ծագման երկիրՀայաստան Հայաստան
Ստեղծման տարի1877
brandy.am

Նոյ (պաշտոնապես ճանարված է որպես ՆՈՅ), հայկական բրենդի (կոնյակի ձևով), որն արտադրում է Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատը 1877 թվականից։ Առաջին անգամ մինչև 1899 թվականը հայտնի է դարձել որպես «հայկական կոնյակ», որից հետո ստացել է «Շուստով» անվանումը։ 1920 թվականին Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության ստեղծմամբ հայկական կոնյակի արտադրությունը ազգայնացվել է, և կոնյակը հանրաճանաչվել է «Շուստով» անվամբ մինչև 1940 թվականը, որից հետո խմիչքը պիտակավորվլ է«Արարատ» անունով՝ հայկական կոնյակի արտադրության վերակազմակերպումից հետո։ Հայաստանի անկախացումից հետո 2002 թվականին գործարանը սեփականաշնորհվել է, իսկ արտադրված կոնյակը՝ վերանվանվել «Նոյ»։ Պատրաստվում է Արմավիրի և Վայոց Ձորի մարզերի հայկական խաղողից և աղբյուրի ջրից՝ հիմնվելով ավանդական մեթոդների վրա։

Սարդարի նախկին պալատ: Գործարանի շենքը կառուցվել է այս պալատի տեղում

Երևանի Արարատի կոնյակի գործարանը հիմնադրել է հայ վաճառական և բարերար Ներսես Թաիրյանը 1877 թվականին, նախկին Երևանի բերդի տարածքում։ Նա սկսել է իր արդյունաբերությունը գինու արտադրությամբ։ Շուտով սկսել է արտադրել նաև հայկական կոնյակ։ 1899–1900 թվականներին գործարանը գնել է ռուս գործարար և գինեգործ Նիկոլայ Շուստովը։ 1920 թվականին Հայաստանը մտել է ԽՍՀՄ-ի կազմի մեջ, և տնտեսությունն ամբողջությամբ ազգայնացվել է։

Գործարանի ներկայիս շենքերը կառուցվել են 1938 թվականին՝ Երևանի բերդի նախկին սարդարի պալատի տեղում[1]։ Շենքը նախագծել է ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանը։ 1940 թվականին Շուստովի գործարանի նոր շենքը հայտնի է դարձել որպես «Արարատ»։ Սակայն 1948 թվականին Խորհրդային Հայաստանում վերակազմավորվել է կոնյակի արտադրությունը՝ երկու առանձին սուբյեկտներով. Երևանի Արարատի կոնյակի գործարան (հիմնադրվել է 1877 թվականին և ներկայումս արտադրում է Նոյ կոնյակ) և Երևանի կոնյակի գործարան (հիմնադրվել է 1887 թվականին և ներկայիս հայկական կոնյակ արտադրող)։

1991 թվականին Խորհրդային Միության փլուզումից հետո գործարանը լքված մնացել է մինչև 2002 թվականը, որից հետո այն սեփականաշնորհվել և վաճառվել է «Մուլտի Գրուպ» հոլդինգին՝ գործարար Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ։ Շուրջ 50 միլիոն ԱՄՆ դոլար ներդրվել է վերականգնման և շինարարության մեջ, ինչպես նաև նոր շշալցման գիծ և կաղնու տակառներ ձեռք բերելու համար։ Գործարանի կողմից վերագործարկվել է հայկական կոնյակի արտադրությունը, և ըմպելիքը պիտակավորվել է որպես «Նոյ», ի պատիվ Նոյի, որը տապանը բարձրացրել է Արարատի լեռները, համաձայն «Ծննդոց» աստվածաշնչյան գրերի։

Ընթացիկ արտադրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներկայումս «Նոյն» արտադրում է մի քանի տեսակի կոնյակներ, այդ թվում[2]՝

  • Նոյ 50 տարեկան
  • Նոյ 30 տարեկան
  • Նոյ տիրակալ, 25 տարեկան
  • Կրեմլին մրցանակ, 7, 10, 15 և 20 տարեկան
  • Նոյ դասական, 7, 10, 15 և 20 տարեկան
  • Նոյ ավանդական, 3, 5, 7 և 10 տարեկան
  • Նոյ ընծա, 3, 5, 7 և 10 տարեկան
  • Նոյ առասպել, 3 և 5 տարեկան
  • Նոյ Uberto Gucci, 3 տարեկան
  • Նոյ 140 հավաքածու
  • Նոյ 135 հավաքածու։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. R. G. Ananikian. Yerevan: guide. — Прогресс, 1982. — p. 35
  2. Gallery Cognac Yerevan Ararat Brandy Factory, cognac brands