Նոեմի Ֆերենցի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նոեմի Ֆերենցի
Ծնվել էհունիսի 18, 1890(1890-06-18)[1][2][3]
ԾննդավայրՍենտենդրե, Պեշտ, Հունգարիա
Վախճանվել էդեկտեմբերի 20, 1957(1957-12-20)[1] (67 տարեկան)
Մահվան վայրԲուդապեշտ, Հունգարական Ժողովրդական Հանրապետություն[4]
Քաղաքացիություն Հունգարիա
Մասնագիտություննկարչուհի, տեքստիլ նկարչուհի և համալսարանի դասախոս
ԹեմաներԳոբելեն
Պարգևներ
ԿուսակցությունԳերմանիայի կոմունիստական կուսակցություն
ՀայրԿարոյ Ֆերենցի
ՄայրՕլգա Ֆիալկա
ԱմուսինSándor Kőrösi-Krizsán?
 Noémi Ferenczy Վիքիպահեստում
Երիտասարդ Նոեմի Ֆերենցիի դիմանկարը՝ ստեղծված իր հայրիկի կողմից

Նոեմի Ֆերենցի (անգլ.՝ Noémi Ferenczy, հունիսի 18, 1890(1890-06-18)[1][2][3], Սենտենդրե, Պեշտ, Հունգարիա - դեկտեմբերի 20, 1957(1957-12-20)[1], Բուդապեշտ, Հունգարական Ժողովրդական Հանրապետություն[4]), հունգարացի նկարիչ, որն առավել հայտնի է գոբելենային էսքիզներով։ Հյուսել է իր սեփական գոբելենները և ազդեցություն է կրել Նագիբանյա արվեստի շարժումից[5][6]։

Ծնվել է Սենտենդրե քաղաքում և հանդիսացել քանդակագործ Բենի Ֆերենցիի երկվորյակ քույրը։ Նրանք նկարիչ Կարոյ Ֆերենցիի և նկարչուհի Օլգա Ֆիալկայի զավակներն են եղել։ Ֆերենցի ընտանիքի և այլ արվեստագետների ստեղծագործությունները ցուցադրելու նպատակով Սենտենդրեում հիմնադրվել է Ֆերենցիների թանգարանը[7]։ Նոեմին սոցիալիստ է դարձել, ինչն արտահայտվել է նրա որոշ աշխատանքների քաղաքական թեմատիկայում։

Ստեղծել է ջրաներկով աշխատանքներ ու էսքիզներ, որոնք հիմնականում վերածվել են գոբելենի և գորգերի նմուշների[8]։ Գոբելինների ոճի նկարահյուս գործվածքների նախագծեր մշակելուց բացի Նոեմի Ֆերենցին այդ արվեստն ուսուցանել է ուրիշներին, որի արդյունքում 1950-1960-ական թվականներին Հունգարիայում գոբելենների նկատմամբ հետաքրքրություն է առաջացել[9]։

Վախճանվել է վաթսունյոթ տարեկանում Բուդապեշտում և հուղարկավորվել ծնողների ու եղբոր կողքին Կերեպեշի գերեզմանատանը։ Իրենց հայրիկի կողմից ստեղծված տասնութ տարեկան Նոեմիի ու Բենիի դիմանկարը գտնվում է Հունգարիայի ազգային պատկերասրահում։ «Ֆերենցի Նոեմի մրցանակը» շնորհվում է Հունգարիայի մշակութային ժառանգության նախարարության կողմից[10]։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Աղյուսագործներ» («Bricklayers»)
  • «Կավարագործը» («Shingle Maker»)
  • «Թռիչք դեպի Եգիպտոս»( «Flight to Egypt») (1916)[11]
  • «Զանգակատներ» («Harangvirágok») (1921)
  • «Քույրեր» («Nővérek») (1921)
  • «Այգոգործներ» «Kertésznők» (1923)
  • «Ցախ տանող կինը» «Woman Carrying Faggots» (մոտավորապես 1925)[12]
  • «Գործող կին» «Weaving Woman» (մոտավորապես 930)[8]
  • «Ջուլհակ» «Szövőnő» (1933)
  • «Աղյուսագործ, շինարար, հացթուխ» «Kőműves, Házépítő, Pék» (1933)
  • «Ծաղիկներ ջրող կինը» «Woman Watering Flowers» (1934)
  • «Քույրություն» «Sisterhood» (մոտավորապես 1942)[13]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Ferenczy Noémi
  2. 2,0 2,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 Delarge J. Le Delarge (ֆր.)Paris: Gründ, Jean-Pierre Delarge, 2001. — ISBN 978-2-7000-3055-6
  4. 4,0 4,1 4,2 https://rkd.nl/explore/artists/276574
  5. Terry Cox (2014 թ․ մարտի 5). Hungary 1956: Forty Years On. Routledge. էջ 126. ISBN 978-1-135-21798-3.
  6. Éva Hárs; Ferenc Romváry (1981). Modern Hungarian Gallery, Pécs. Corvina Kiadó. էջ 226.
  7. Museum. UNESCO. 1983.
  8. Iván Boldizsár (1983). NHQ; the New Hungarian Quarterly. Lapkiadó Publishing House. էջ 197.
  9. «HUNGARY | MESSAGES | World Art Tokyo 2018». art-tokyo.jp (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունիսի 12-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 12-ին.
  10. Tamás Kieselbach (2003). Modern Hungarian Painting: 1892-1919. Tamás Kieselbach. էջ 625. ISBN 978-963-212-436-0.
  11. Dezső Keresztúry; Magyar Tudományos Akadémia. Művészettörténeti Kutató Csoport (1988). A Thousand years of Hungarian masterpieces. Corvina. ISBN 978-963-13-2519-5.
  12. Marcus Bourne Huish; David Croal Thomson; Albert Charles Robinson Carter (1942). The Year's Art. Macmillan and Company. էջ 8.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նոեմի Ֆերենցի» հոդվածին։