Նոբուսուքե Քիշի
Նոբուսուքե Քիշի 岸 信介 | |
---|---|
Ծնվել է | 1896 նոյեմբերի 13 |
Ծննդավայր | Թաբուսե, Ճապոնիա |
Մահացել է | օգոստոսի 7, 1987[1][2][3][…] (90 տարեկան) |
Մահվան վայր | Տոկիո, Տոկիո, Ճապոնիա |
Գերեզման | Fuji Cemetery |
Քաղաքացիություն | Ճապոնիա և Ճապոնական կայսրություն |
Կրթություն | Տոկիոյի կայսերական համալսարան, Առաջին բարձրագույն դպրոց, Yamaguchi Prefectural Yamaguchi High School? և Տոկիոյի համալսարան |
Ազդվել է | Ֆրեդերիկ Թեյլոր |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ, դիվանագետ, հետախույզ և բյուրոկրատ |
Աշխատանք | Ճապոնիայի վարչապետ 1957 թ. փետրվարի 25- 1960 թ. հուլիսի 19 |
Աշխատավայր | Ministry of Commerce and Industry? |
Ամուսին | Yoshiko Kishi?[4] |
Ծնողներ | հայր՝ Հիդեսուկե Սատո, մայր՝ Shigeyo Satō? |
Զբաղեցրած պաշտոններ | Ճապոնիայի Ներկայացուցիչների պալատի անդամ, Ճապոնիայի վարչապետ, Ճապոնիայի վարչապետ, Minister of Defense of Japan?, Արտաքին գործերի նախարար և Minister of State without Portfolio? |
Կուսակցություն | Ճապոնիայի Լիբերալ-դեմոկրատական կուսակցություն |
Պարգևներ և մրցանակներ | |
Երեխաներ | Յոկո Աբե և Nobukazu Kishi? |
Ստորագրություն | |
Nobusuke Kishi Վիքիպահեստում |
Նոբուսուքե Քիշի (ճապոներեն` 岸 信介, նոյեմբերի 13, 1896[1][2][3][…], Yamaguchi, Yoshiki district, Յամագուտի, Ճապոնիա - օգոստոսի 7, 1987[1][2][3][…], Տոկիո, Տոկիո, Ճապոնիա), ճապոնացի քաղաքական գործիչ և Ճապոնիայի 56-րդ ու 57-րդ վարչապետը։ Ճապոնացիները նրան ասում էին` "Շովա նո յոքայ" (昭和の妖怪 կամ "Շովայի ժամանակի դև")։
Վարչապետ Շինզո Աբեի պապն է։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է Յամագուչի տարածամասի Թաբուսե քաղաքում։ Ծնված ժամանակ ազգանունը եղել է Սաթո, սակայն, հետո երիտասարդ տարիքում փոխելով դարձրել է Քիշի։ Նրա կենսաբանական եղբայր Էյսաքու Սաթոն նույնպես դարձել է վարչապետ և 1974 թվականին արժանացել է Նոբելյան մրցանակի։
Ավարտելով Տոկիոյի կայսերական համալսարանը, 1920 թվականին աշխատանքի է անցել Առևտրի և արդյունաբերության նախարարությունում։ 1935 թ. նա դարձավ
Մանչուքոյի արդյունաբերական զարգացման մեջ ներքաշված բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը, ովքեր մեղադրվեցին չինական աշխատուժ օգտագործելու մեջ[5]։
1942 թ. ընտրվել է խորհրդարանի պատգամավոր։
Ճապոնիայի նախկին կառավարության անդամների նման, Քիշին նույնպես եղել է Սուգամոյի բանտի կալանավոր, որպես պատերազմի հանցագործի կասկածյալ։ Հետագայում, 1948 թվականին արդարացվել է։
Պատերազմից հետո
[խմբագրել | խմբագրել կոդը]Պատերազմից հետո սկսել է զբաղվել գործարարությամբ։ Քաղաքականություն է վերադարձել 1952 թ. և հաջորդ տարի ընտրվել է խորհրդարանի անդամ։ Այնուհետև դառնում է Դեմոկրատական կուսակցության գլխավոր քարտուղար, հետո աշխատում է որպես արտգործնախարար։
Նոբուսուքե Քիշին վարչապետ է դարձել 1957 թվականի հունվարի 31-ին։ Վարել է ընդգծված ամերիկամետ քաղաքականություն։ Պաշտոնավարել է մինչև 1960 թ. հուլիսի 19-ը՝ վերընտրվելով 1958 թվականի հունիսի 12-ին։