Նոբուսուքե Քիշի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նոբուսուքե Քիշի
岸 信介
Nobusuke Kishi Dec 14, 1956.jpg
Ծնվել է 1896 նոյեմբերի 13
Ծննդավայր Ճապոնիա Թաբուսե, Ճապոնիա
Մահացել է օգոստոսի 7, 1987({{padleft:1987|4|0}}-{{padleft:8|2|0}}-{{padleft:7|2|0}})[1][2] (90 տարեկանում)
Մահվան վայր Տոկիո, Ճապոնիա
Քաղաքացիություն Flag of Japan.svg Ճապոնիա
Կրթություն Տոկիոյի համալսարան
Մասնագիտություն քաղաքական գործիչ, դիվանագետ և հետախույզ
Աշխատանք Ճապոնիայի վարչապետ
1957 թ. փետրվարի 25-
1960 թ. հուլիսի 19
Ծնողներ հայր՝ Հիդեսուկե Սատո
Զբաղեցրած պաշտոններ Ճապոնիայի վարչապետ և Ճապոնիայի Ներկայացուցիչների պալատի անդամ
Քաղաքական կուսակցություն Ճապոնիայի Լիբերալ-դեմոկրատական կուսակցություն
Պարգևներ և
մրցանակներ
Grand Cordon of the Order of the Paulownia Flowers Քրիզանթեմի բարձրագույն շքանշանի մեծ ժապավեն և United Nations Peace Medal
Երեխաներ Յոկո Կիշի
Nobusuke Kishi Վիքիպահեստում

Նոբուսուքե Քիշի(ճապոներեն` 岸 信介, նոյեմբերի 13, 1896({{padleft:1896|4|0}}-{{padleft:11|2|0}}-{{padleft:13|2|0}})[1][2], Yamaguchi, Ճապոնիա - օգոստոսի 7, 1987({{padleft:1987|4|0}}-{{padleft:8|2|0}}-{{padleft:7|2|0}})[1][2], Տոկիո, Ճապոնիա), ճապոնացի քաղաքական գործիչ և Ճապոնիայի 56-րդ ու 57-րդ վարչապետը։ Ճապոնացիները նրան ասում էին` "Շովա նո յոքայ" (昭和の妖怪 կամ "Շովայի ժամանակի դև")։ Ներկայիս վարչապետ Շինզո Աբեի պապն է։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Յամագուչի տարածամասի Թաբուսե քաղաքում։ Ծնված ժամանակ ազգանունը եղել է Սաթո, սակայն, հետո երիտասարդ տարիքում փոխելով դարձրել է Քիշի։ Նրա կենսաբանական եղբայր Էյսաքու Սաթոն նույնպես դարձել է վարչապետ և 1974 թվականին արժանացել է Նոբելյան մրցանակի։
Ավարտելով Տոկիոյի կայսերական համալսարանը, 1920 թվականին աշխատանքի է անցել Առևտրի և արդյունաբերության նախարարությունում։ 1935 թ. նա դարձավ Մանչուքոյի արդյունաբերական զարգացման մեջ ներքաշված բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը, ովքեր մեղադրվեցին չինական աշխատուժ օգտագործելու մեջ։[3]
1942 թ. ընտրվել է խորհրդարանի պատգամավոր։
Ճապոնիայի նախկին կառավարության անդամների նման, Քիշին նույնպես եղել է Սուգամոյի բանտի կալանավոր, որպես պատերազմի հանցագործի կասկածյալ։ Հետագայում, 1948 թվականին արդարացվել է։

Պատերազմից հետո[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատերազմից հետո սկսել է զբաղվել գործարարությամբ։ Քաղաքականություն է վերադարձել 1952 թ. և հաջորդ տարի ընտրվել է խորհրդարանի անդամ։ Այնուհետև դառնում է Դեմոկրատական կուսակցության գլխավոր քարտուղար, հետո աշխատում է որպես արտգործնախարար։
Նոբուսուքե Քիշին վարչապետ է դարձել 1957 թվականի հունվարի 31-ին։ Վարել է ընդգծված ամերիկամետ քաղաքականություն։ Պաշտոնավարել է մինչև 1960 թ. հուլիսի 19-ը՝ վերընտրվելով 1958 թվականի հունիսի 12-ին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 2,2 2,3 SNAC
  3. Dower John (2000)։ Embracing Defeat։ W. W. Norton and Company։ էջ 454