Նյու Յորքի մեծ հրդեհ (1776)
Նյու Յորքի մեծ հրդեհ[~ 1]։ Բռնկվել է 1776 թվականի սեպտեմբերի 21–ի գիշերը Մանհեթեն կղզու հարավային շրջանում։ Հրդեհը տեղի ունեցավ քաղաքի բրիտանական ռազմական օկուպացիայի սկզբում՝ ԱՄՆ անկախության պատերազմի ընթացքում։
Կրակը ոչնչացրեց քաղաքային շինությունների 10 – 25 տոկոսը. քաղաքի մնացած մասերը թալանվել են։ Շատերը կարծում էին, որ հրկիզումը կանխամտածված է եղել, դրան մասնակցել են մի քանի մարդիկ, առաջադրվել են ամենատարբեր պատճառներ։ Բրիտանացի հրամանատարները հրկիզման մեջ մեղադրել են ապստամբներին։ Հրդեհի հետտաքները ազդել են քաղաքի Բրիտանական օկուպացիայի վրա, որն ավարտվել է 1783 թվականին։
Իրադարձությունները մինչ հրդեհ
[խմբագրել | խմբագրել կոդը]ԱՄՆ անկախության համար պատերազմի սկզբին՝ 1775 թվականի ապրիլին, Նյու Յորքը եղել է առևտրային կարևոր կենտորն, բայց դեռ չէր վերածվել մեգապոլիսի։ Նա զբաղեցնում էր Մանհեթեն կղզու հարավային մասը, իսկ նրա բնակչությունը կազմում էր 25 հազար մարդ[1]։ Մինչև պատերազմը Նյու Յորք նահանգում ակտիորեն գործում էին հայրենասերների կազմակերպություններն ու գաղութային վեհաժողովը՝ հաստատապես լոյալիստներին աջակցող[2]։ Լեքսինգթոնի և Կոնկորդի ճակատամարտերից հետո հայրենասերները վերահսկողություն հաստատեցին քաղաքի վրա և սկսեցին ձերբակալել ու աքսորել լոյալիստներին[3]։
1776 թվականի սկզբին՝ պատերազմի վաղ փուլում, բրիտանացի գեներալ Վիլյամ Հաուն արշավ է ձեռնարկել քաղաքը գրավելու և ռազմական առումով կարևոր քաղաքային ծոցի նկատմամբ վերահսկողություն սահմանելու ուղղությամբ։ Սթեթեն Այլենդում գործողություններից հետո՝ հուլիսին, նա հաջողությամբ հարձակվեց Լոնգ Այլենդի վրա իր եղբոր՝ Ռիչարդ Հաուի նավատորմի ուժերի աջակցությամբ (դա տեղի է ունեցել օգոստոսին վերջին)[4]։ Ամերիկյան գեներալ Ջորջ Վաշինգտոնը, գիտակցելով քաղաքի անկման անխուսափելիությունը, իր բանակի մեծ մասը 16 կմ հյուսիս է տարել Հարլեմի բարձունքից[5]։ Ոմանք՝ այդ թվում գեներալ Նաթանիել Գրինը և Ջոն Ջեյը, Վաշինգտոնին համոզում էին այրել քաղաքը, որպեսզի բրիտանացիները զրկվեին բազայից և շահավետ քաղաքական դիրքից[6]։ Վաշինգտոնը հարց դրեց երկրորդ մայրցամաքային կոնգրեսի առաջ, որը մերժել էր այդ միջոցը՝ հայտարարելով․ «քաղաքը ոչ մի դեպքում չպիտի վնասվի»[7]։
1776 թվականի սեպտեմբերի 15–ին բրիտանացի զինվորները, գեներալ Հաուի հրամանատարությամբ, վայրէջք կատարեցին Մանհեթեն կղզում[8]։ Հաջորդ առավոտյան բրիտանացիները առաջ շարժվեցին դեպի Հերլեմյան բարձունքներ, որտեղ երկու բանակները մտան պայքարի մեջ, իսկ մյուս ուժերը նույն ժամանակ շարժվեցին դեպի քաղաք[9]։
Բնակչության ելքը քաղաքից սկսվել է դեռևս փետրվարին՝ բրիտանական նավատորմի՝ ծովածոց մտնելուց առաջ։ Մայրցամաքային բանակի առաջին ուժերի ժամանումը հուշում է որոշ բնակիչների, այդ թվում՝ բանակի և հայրենասերների կողմից հալածանքների ենթարկված լոյալիստներին թողնել քաղաքը[10][11]։ Լոնգ Այլենդի գրավումը միայն արագացրեց գործընթացը։ Մայրցամաքային բանակի քաղաքում գտնվելու ժամանակ շատ լքված շենքեր հրամանատարության կողմից օգտագործվեցին ռազմական կարիքների համար[12]։ Երբ բրիտանացիները գրավեցին քաղաքը, դերերը փոխվեցին, և հայրենասերների սեփականությունները առգրավվեցին հրամանատարների կողմից բրիտանական բանակի կարիքների համար։ Չնայած այս միջոցին՝ զորքերի տեղակայումը և օկուպացիոն վարչակազմի այլ միջոցառումները զգալիորեն կրճատել են մատչելի քաղաքային բնակարանային ֆոնդը[13]։
Հրդեհ
[խմբագրել | խմբագրել կոդը]1776 թվականի սեպտեմբերի 21–ի առավոտյան քաղաքը կրակի մատնվեց։ Ականատեսի՝ Ջոն Ժոզեք Հենրի[en] (ամերիկացի ռազմագերի, որը գտնվում էր բրիտանական «HMS Pearl» նավի վրա) պատմածի համաձայն՝ հրդեհը սկսվել է «Մարտական աքաղաղներ» պանդոկից (անգլ.՝ Fighting Cocks Tavern)՝ Ուայթհոլ–Սլիպ (անգլ.՝ Whitehall Slip) խորշի մոտ[14]։ Չոր եղանակի ու ուժեղ քամիների արդյունքում բոցը արագորեն տարածվեց քաղաքային խիտ կառույցներում՝ դեպի հյուսիս և արևմուտք։ Բնակիչները փողոց էին դուրս գալիս այն գույքով, որ հասցնում էին վերցնել, և ապաստան էին գտնում խոտածածկ քաղաքային անապատներում (այժմ այդ տեղում «Սիթի Հոլլ» այգին է)։ Հրդեհը հասավ Բրոդվեյ՝ Բիվեր փողոցի մոտ գտնվող (անգլ.՝ Beaver Street), որից հետո ոչնչացրեց քաղաքի մեծ մասը՝ Բրոդվեյ և Հուդզոն գետերի միջև[15]։ Հրդեհը մոլեգնել է ցերեկային ժամերին և դադարել է այն բանից հետո, երբ քամին փոխել է իր ուղղությունը, և որոշ քաղաքացիների ու «բնակիչներին օգնության»[14] եկած բրիտանական ծովային հետևակայինների գործողությունների շնորհիվ։ Թաղամասերում բռնկված հդեհի հյուսիսային սահմանը թագավորական քոլեջն էր[15][16]։ Հրդեհի հետևանքով ոչնչացված շենքերի ճշգրիտ թիվը հնարավոր չէ որոշել, քանակը տատանվում են չարս հարյուրից մինչև հազար՝ չորս հազար քաղաքային շինությունների 10—25 %–ը[14][17]։ Այրվածների թվում էր եղել Սբ․Երրորդության եկեղեցին, իսկ Սուրբ Պետրոսի կաթոլիկական եկեղեցին[en] փրկվել է[16]։
Հրկիզման կասկածներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գեներալ Հաուի զեկուցագրում, որն ուղարկվել է Լոնդոն, հաստատվում էր, որ հրկիզումը կանխամտածված է եղել․ այն «ամենասարսափելի փորձն է մի շարք սրիկաների կողմից քաղաքը այրելու»[16]։ Թագավորական նահանգապետ Վիլյամ Թրայոնը[en] կասկածում էր Վաշինգտոնի մասնակցությունը և գրում․ «Շատ հանգամանքեր հանգեցնում են [մեզ] այն ենթադրությանը, որ Վաշինգտոնը շահագրգռված էր այս չարագործ գործողության մեջ» և «հայտնաբերվել են նրա բանակի որոշ սպաներ, որոնք թաքնվել են քաղաքում»[18]։ Շատ ամերիկացիներ նույնպես կարծում էին, որ հրդեհը հայրենասերների ճամբարից հրկիզողների ձեռքի գործն էր։ Ջոն Ժոզեֆ Հենրին արձանագրել է ծովային հետևակայինների հաշվետվությունները, որոնք հրդեհից հետո վերադարձան «HMS Pearl» նավ, որտեղ «բռնվեցին տներն այրող հանցագործների հետ»[19]։
Որոշ ամերիկացիներ հրկիզման մեջ մեղադրում էին բրիտանացիներին քաղաքը թալանելու նպատակով։ Մայոր Հեսսենեցը նշել է, որ հրդեհի դեմ պայքարողներից մի քանիսին հաջողվել է «իրեն լավ պարգևատրել կրակի չմատնված մի շարք տների կողոպուտով»[19]։
Ջորջ Վաշինգտոնը սեպտեմբերի 22–ին Ջոն Հենքոկին ուղղված իր նամակում հատուկ նշել է, որ հրդեհի պատճառն իրեն անհայտ է[19]։ Ոչ հարազատ քրոջը՝ Լինդային[en] ուղարկած նամակում մատնանշում էր․ «Նախախնամությունը կամ ինչ–որ լավ, ազնիվ տղամարդ մեզ համար ավելի շատ բան է արել, քան մենք հակված ենք անել մեզ համար»[20]։
Ըստ պատմաբան Բերնարդ Շեքթերի (անգլ.՝ Barnet Schecter)՝ հրկիզման մեղադրանքներից և ոչ մեկը քննադատութանը չի դիմանում[18]։ Ուժեղ անուղղակի ապացույց է հօգուտ հրկիզման տեսությունների այն փաստը, որ հրդեհ է բռնկվել մի քանի վայրերում։ Այնուամենայնիվ, ժամանակակից հետազոտողներն այս փաստը բացատրում են նրանով, որ կրակը տարածվել է փայտե տանիքածածկերի այրվող կտորների շնորհիվ։ Մի հուշագիր գրել է․ «կրակը տնից տուն էր տեղափոխվում», «տեղափոխվում էր քամու միջոցով որոշ հեռավորության վրա»[18]։
Բրիտանացիները հարցաքննել են ավելի քան 200 կասկածյալների, սակայն ոչ մի մեղադրանք չի առաջադրվել[18]։ Հրդեհի օրը Քուինսում ձերբակալվել է ամերիկացի կապիտան Նաթան Հեյլը, որը մասնակցել է Վաշիգտոնի օգտին լրտեսությանը։ Հրդեհի հետ նրա կապի մասին լուրերը այդպես էլ չհաստատվեցին, ոչինչ ցույց չի տալիս, որ նա ձերբակալվել է (և արդյուքնում կախվել) այլ բանի համար՝ բացի լրտեսությունից[21]։
Բրիտանացիների արձագանքը
[խմբագրել | խմբագրել կոդը]Գեներալ–մայոր Ջեյմս Ռոբերթսոնը[en] բռնագրավել է լքված տները, որոնց մասին հայտնի էր՝ նրանք պատկանում են հայրենասերներին, և տվել է դրանք բրիտանացի սպաներին։ Պետական կրոնին (անգլիական եկեղեցի) չենթարկվող եկեղեցական շինությունները սկսեցին օգտագործվել որպես բանտեր, զինվորական հիվանդանոցներ և զորանոցներ։ Որոշ զիվորներ բնակվել են քաղաքացիների ընտանիքների հետ։ Լոյալիստների զգալի հոսք է տեղի ունեցել դեպի քաղաք, ինչը հանգեցրել է հետագա գերբնակեցման։ Վերադարձած շատ լոյալիստներ ստիպված են եղել տեղավորվել ավերակների մեջ՝ այրված վրանային ճամբարներում։ Հրդեհը բրիտանացիներին համոզեց թողնել քաղաքը ռազմական կառավարման ներքո և այն չփոխանցել քաղաքացիական իշխանություններին։ Հանցագործությունն ու վատ առողջապահությունը բրիտանական օկուպացիայի ընթացքում մշտական խնդիրներ են եղել։ Այս խնդիրները չավարտվեցին 1783 թվականի նոյեմբերին[22][23]՝տարհանման օրը։
Հայտնի մշակույթում
[խմբագրել | խմբագրել կոդը]Կրակով բռնկված տարածքները ցուցադրվել են Assassin’s Creed III խաղում, որի գործողությունները տեղի են ունենում Նյու Յորքում մինչև հեղափոխությունը։
Մեկնաբանություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Չշփոթել 1835 թվականի դեկտեմբերի16 – 17–ի Նյու Յորքի մեծ հրդեհի[en] հետ, որը ոչնչացրեց Նյու Յորքի ֆոնդային բորսան և Մանհեթենի հարավ–արևելքում գտնվող շենքերի մեծ մասը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Schecter, 2002, էջ 64
- ↑ Schecter, 2002, էջեր 50—51
- ↑ Schecter, 2002, էջեր 52—53
- ↑ Johnston, 1878, էջեր 94—224
- ↑ Johnston, 1878, էջ 228
- ↑ Johnston, 1878, էջ 229
- ↑ Johnston, 1878, էջ 230
- ↑ Schecter, 2002, էջեր 179—193
- ↑ Johnston, 1878, էջ 245
- ↑ Schecter, 2002, էջեր 71—72
- ↑ Schecter, 2002, էջ 96
- ↑ Schecter, 2002, էջ 90
- ↑ Schecter, 2002, էջ 209
- ↑ 14,0 14,1 14,2 Schecter, 2002, էջ 204
- ↑ 15,0 15,1 Lamb, 1896, էջ 135
- ↑ 16,0 16,1 16,2 Schecter, 2002, էջ 205
- ↑ Trevelyan, 1903, էջ 310
- ↑ 18,0 18,1 18,2 18,3 Schecter, 2002, էջ 206
- ↑ 19,0 19,1 19,2 Schecter, 2002, էջ 207
- ↑ Schecter, 2002, էջ 208
- ↑ Schecter, 2002, էջեր 210—215
- ↑ Schecter, 2002, էջեր 275—276
- ↑ Lamb, 1896, էջ 274
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Johnston, Henry Phelps. The campaign of 1776 around New York and Brooklyn. — Brooklyn : The Long Island Historical Society, 1878. — .
- Lamb, Martha Joanna. History of the City of New York : The Century of National Independence, Closing in 1880. — Ն. Յ. : A. S. Barnes, 1896. — .
- Schecter, Barnet. The Battle for New York. — Ն. Յ. : Walker & Co, 2002. — ISBN 0-8027-1374-2.
- Trevelyan, Sir George Otto. The American Revolution: 1766–1776. — Լ. : Longmans ; Ն. Յ. : Green, 1903. — .