Նյու Յորքի Բուֆֆալոյի համալսարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նյու Յորքի Բուֆֆալոյի համալսարան
անգլ.՝ University at Buffalo, The State University of New York[1]
Изображение логотипа
Տեսակհանրային հետազոտությունների համալսարան, ԱՄՆ-ի հասարակական կրթության կազմակերպություն և ազատ հասանելիության հրատարակություն
Հիմնադրված է1846
ՀիմնադրիրՄիլլարդ Ֆիլմոր
Ընդհանուր անձնակազմ5295 մարդ (սեպտեմբեր 2020)[2]
ԱնդամակցությունՀետազոտական գրադարանների ասոցիացիա[3], ArXiv[4], Ամերիկյան համալսարանների ասոցացիա[5][6], Ցանցային տեղեկատվության կոալիցիա[7], Պետական և հողային դրամաշնորհային համալսարանների ասոցիացիա[8] և Գիտական հրատարակչական և ակադեմիական ռեսուրսների կոալիցիա[9]
Երկիր ԱՄՆ[10]
ՏեղագրությունՆյու Յորք
Հասցե12 Capen Hall, Buffalo, NY, 14260-1660[2]
Կայքbuffalo.edu(անգլ.)
Նյու Յորքի Բուֆֆալոյի համալսարան (ԱՄՆ)##
Նյու Յորքի Բուֆֆալոյի համալսարան (ԱՄՆ)
Նյու Յորքի Բուֆֆալոյի համալսարան, ԱՄՆ
 University at Buffalo Վիքիպահեստում

Նյու Յորքի Բուֆֆալոյի համալսարան, պետական գիտահետազոտական համալսարան ԱՄՆ - ում[11], առաջատար է Նյու Յորքի համալսարանների համակարգում (SUNY)[12]: Բուֆֆալոյի համալսարանն ունի մի քանի համալսարանական քաղաքներ (կամպուս) Բուֆֆալոյում և Ամհերստում։ Այս բարձրագույն ուսումնական հաստատությունը հանդիսանում է ամենամեծը SUNY համակարգի շարքում` առաջարկելով 84 բակալավրի, 184 մագիստրոսի և 78 դոկտորական աստիճաններ[13]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Միլլարդ Ֆիլլմոր, Բուֆֆալո համալսարանի առաջին ղեկավար։

Բուֆֆալոյի համալսարանը հիմնադրվել է 1846 թվականի մայիսի 11-ին ՝ որպես մասնավոր բժշկական դպրոց՝ Բուֆֆալոյի, Նիագարա - Ֆոլլսի և հարակից գյուղերի համայնքների համար` բժիշկներ պատրաստելու գործում։ Համալսարանի առաջին ղեկավար Միլլարդ Ֆիլլմորը հետագայում դարձավ ԱՄՆ - ի նախագահ։

Առաջին դասախոսությունները տեղի են ունեցել հին փոստային բաժանմունքի փայտե շենքում` Սեկեկա և Վաշինգտոն փողոցների խաչմերուկներում։ 1849 - 1850 թվականներին պետական դրամաշնորհի և նվիրատվությունների շնորհիվ կառուցվել է համալսարանի առաջին քարե շենքը։

Բժշկական կրթական ծրագիրը ընդլայնվել է, ստեղծվել է դեղագործական բաժանմունք, որն այժմ դեղագործական գիտությունների առանձին դպրոց է (անգլ.՝ The School of Pharmacy and Pharmaceutical Sciences)[14]:

1891 թվականին Բուֆֆալոյի իրավաբանական դպրոցը, որը հիմնադրվել է այստեղ 1887 թվականին, անցել է Բուֆֆալո համալսարանի վերահսկողության տակ։

1909 թվականին, պլանավորելով ընդարձակել իր կառուցվածքը, համալսարանը կազմակերպում է իր առաջին համալսարանական քաղաքը Ամհերստում, իսկ 1915 թվականին այստեղ ստեղծվել է «Արվեստի և գիտության քոլեջ» (անգլ.՝ College of Arts and Sciences)[15]: 1960 - ական թվականներին «Արվեստի և գիտության քոլեջը» բաժանվել է երեք դպրոցների, իսկ 1990 - ական թվականներին նրանք դարձյալ միավորվել են։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://www.buffalo.edu/internationaladmissions/reference/frequently-asked-questions.html#title_8
  2. 2,0 2,1 IPEDS — 1992.
  3. http://old.arl.org/arl/membership/members.shtml
  4. Our Members / Tier 5
  5. https://web.archive.org/web/20240116123311/https://www.aau.edu/sites/default/files/AAU-Files/Who-We-Are/AAU%20Member%20Universities%20listed%20by%20year_updated%202023.pdf
  6. https://www.aau.edu/who-we-are/our-members
  7. https://web.archive.org/web/20240227092307/https://www.cni.org/about-cni/membership/members
  8. https://web.archive.org/web/20230815075752/https://www.aplu.org/members/our-members/
  9. https://web.archive.org/web/20231015070603/https://sparcopen.org/who-we-are/members/
  10. Բաց մատչելիության ամսագրերի տեղեկատու — 2003.
  11. https://www.unipage.net/ru/112/state_university_of_new_york_at_buffalo. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն)
  12. https://www.suny.edu/. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն)
  13. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 14-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 3-ին.
  14. https://info.dyouville.edu/pharmacy-lp/?utm_source=google&utm_medium=cpc&utm_campaign=Pharmacy&gclid=Cj0KCQjwhb36BRCfARIsAKcXh6ENzUlWwWJIwSDnh3g3uWwUgg4HZKlefDBlPFrhWYxEXzi4SyrdoTUaAqnxEALw_wcB. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն)
  15. https://cas.nyu.edu/. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նյու Յորքի Բուֆֆալոյի համալսարան» հոդվածին։