Jump to content

Նկարչուհու ինքնանկարը դստեր հետ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նկարչուհու ինքնանկարը դստեր հետ
տեսակգեղանկար
նկարիչԷլիզաբեթ Վիժե լը Բրոն[1]
տարիմոտ 1789[1]
բարձրություն130 ± 1 սանտիմետր[1]
լայնություն94 ± 1 սանտիմետր[1]
ժանրինքնապատկեր[1], double portrait? և ընտանեկան դիմանկար
նյություղաներկ[1] և փայտե տախտակ[1]
գտնվում էՍենյակ 702
հավաքածուԼուվրի գեղանկարի բաժին[1]
սեփականատերCharles-Claude Flahaut de la Billaderie?
հիմնական թեմաԷլիզաբեթ Վիժե լը Բրոն
կայք
Ծանոթագրություններ
 Self-Portrait with Her Daughter, Julie, by Elisabeth Vigée-Lebrun Վիքիպահեստում

Նկարչուհու ինքնանկարը դստեր հետ, ֆրանսիացի նկարչուհի Էլիզաբեթ Վիժե լը Բրոնի կտավ, որի վրա պատկերված է նկարչուհին՝ իր 9-ամյա դստեր Ժուլիի հետ։ «Սա մոր և դստեր առաջադիմական նկար է, որն արտացոլում է Լուսավորության դարաշրջանի գաղափարները մայրության և կանացիության մասին»[2].

Նկարագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նկարչուհին կտավի վրա պատկերել է իրեն՝ գրկախառնված իր միակ երեխայի՝ Ժուլիի հետ։ Սա նկարչուհու այս ոճի երկրորդ ինքնանկարն է։ Առաջինը նկարվել է երկրորդից երեք տարի առաջ և ունեցել է մեծ ճանաչում՝ ստանալով «Մայրական նրբություն» (La Tendresse maternelle) տիտղոսը։ Այժմ այն նույնպես գտնվում է Լուվրում[3]։

Երկրորդ նկարի հունական զգեստներով տարբերակում դուքս դը Անգիվիլերի՝ Թագավորական կառույցների գլխավոր տնօրենի խնդրանքով նկարվել է Էլիզաբեթը։ Լուվրի հավաքածուում նկարը, բռնագրավված լինելով, հայտնվել է հեղափոխությունից հետո[4]։

«Այս երկու դիմանկարները ապշեցրել են իրենց ժամանակին, քանի որ նրանք արտահայտում են այն փոփոխությունը, որը տեղի է ունեցել այդ ժամանակ մոր դիրքորոշման վերաբերյալ և մայրական սիրո հասկացության մտածելակերպի մեջ»։

Դարի կեսից սկսած, բնության հետ կապ ունեցող ամեն ինչ գնում է գլոբալ մեծացման (բնական գիտությունների աննախադեպ զարգացում, հետաքրքրություն վայրի ցեղերի կյանքի նկատմամբ)։ Բնական զգացմունքների արտահայտումը, որը դեռ թաքնված էր, հանդիսանում է այս շարժման միավորը։ Կյանքում, արվեստում և գրականության մեջ էմոցիաները, հատկապես սենտիմենտալ ձևով, զբաղեցնում են գլխավոր տեղը[5]։ Մշակույթում փոխվել է վերաբերմունքը մայրական սիրո հանդեպ, ինչը սկսել են համարել բնազդային։ Ի տարբերություն նախորդ ավանդույթի, այս սերը Ժան-Ժակ Ռուսոյի ոգով սկսեց գնահատվել և փառաբանվել (երեխային հեռացնել քեզանից և տալ ստնտուին կամ դայակին)։ Այս փոփոխությունները հասել են հասարակության ամենաբարձր հատվածին և թագուհի Մարի Անտուանետը պատմել է իր երեխաների հետ ամենօրյա հանդիպումների մասին, ինչը հակասում էր պալատական վարվելաձևին[5]։

Այս նկարների ստեղծման ժամանակ նկարչուհին առաջնորդվել է կրոնական նկարչության նախորդ ավանդույթով՝ Մադոննայի պատկերները, որոնք դարեր շարունակ մնում էին մայրական սիրո հիմնական նկարազարդումը արվեստի մեջ։ Իրական մարդկանց դիմանկարներ՝ երեխաների հետ մայրեր, դարեր շարունակ մնում էին միայն արարողակարգային նկարներ՝ հուզական փոխազդեցությունից զրկված և սոցիալական կապեր ցուցադրող։ «Բայց Վիգե Լեբրենի և նրա դստեր երկու ինքնանկարները գրված են հաճույքի և անձնական օգտագործման համար և զերծ են պաշտոնական նկարի պայմանականությունից։ Նուրբ ժեստերը, գրկախառնված դիրքը արտահայտում են սիրո և մայրական պաշտպանության կրկնապատկված զգացողություն»[5]:Երկու մոդելներն էլ նայում են հանդիսատեսի աչքերին, նկարի տպավորությունը շատ անկեղծ ու աշխույժ է, երեխան մեծ հաճույքով է կեցվածք ընդունել։

Հետագայում նկարիչը կրկնում է դիմանկարի այս կառուցվածքը` արիստոկրատներին և իրենց երեխաներին պատվերով նկարելով կտավների վրա, այդ թվում նաև ռուս ազնվականներին։

Նկարում պատկերված երկրորդ մարդը՝ նկարչուհու աղջիկ Ժաննա-Լյուսի-Լուիզան է, ով հայտնի է Ժյուլի անունով[4][6] : Նա ծնվել է Ժան-Բատիստ-Պիեռ Լե Ներնի հետ ամուսնությունից։ Այս ամուսնությունը դժբախտ էր, զույգը ապրում էր առանձին, և երբ ֆրանսիական հեղափոխությունից հետո նկարիչը լքեց հայրենիքը, նրա հետ աքսորեցին իր դստերն ու նրա դայակին, որոնց հետ նրանք ժամանեցին Ռուսաստան։ Ժուլին գիտեր նկարել, հայտնի էին նրա ստեղծած մի քանի գունանկարները։

Երբ Էլիզաբեթը աշխատում էր Սանկտ Պետերբուրգում, արդեն մեծացած Ժուլին հրաժարվեց ամուսնանալ նկարիչ Գերինի հետ, որին նրա համար ընտրել էր մայրը։ 1799 կամ 1800 թվականին, մոր հետ վիճաբանությունից հետո, նա ամուսնանում է Գաենտան-Բեռնար Նիգրի (Gaëtan-Bernard Nigris; մոտ. 1766-1831?)՝ ռուսական կայսերական թատրոնների քարտուղարի հետ։ Ժուլին ամուսնու հետ բաժանվում է մի քանի տարի անց, բայց մոր հետ չի հաշտվում, այլ վերադառնում է Փարիզ։ 39 տարեկան հասակում նա մահանում է աղքատության մեջ թոքաբորբից[7]։

Ժուլիի մյուս նկարները

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 1,15 1,16 1,17 1,18 1,19 1,20 1,21 Joconde (ֆր.) — 1975.
  2. Allison Lee Palmer Historical Dictionary of Neoclassical Art and Architecture. — Scarecrow Press, 2011-02-11. — 313 с. — ISBN 9780810874749
  3. «Site officiel du musée du Louvre». cartelfr.louvre.fr. Վերցված է 2018 թ․ հուլիսի 3-ին.
  4. 4,0 4,1 «Louvre Museum Official Website». cartelen.louvre.fr. Վերցված է 2018 թ․ հուլիսի 3-ին.
  5. 5,0 5,1 5,2 «Le nouveau visage de l'amour maternel» (ֆրանսերեն). www.histoire-image.org. 2015 թ․ հոկտեմբերի 19. Վերցված է 2018 թ․ հուլիսի 3-ին.
  6. Полное имя дается согласно каталогу Лувра; в других публикациях встречаются другие комбинации и варианты.
  7. Jayne Wrightsman The Wrightsman Pictures. — Metropolitan Museum of Art, 2005. — 454 с. — ISBN 9781588391445