Նիք Դանինգ (անգլ.՝ Nick Dunning, 1959[1], Ուեքսֆորդ, Արևելք, Իռլանդիա), անգլո-իռլանդացի դերասան։ Առավել հայտնի է «Թյուդորներ» պաշտամունքային հեռուստասերիալի առաջին երկու եթերաշրջաններում Ուիլտշիրի կոմս Թոմաս Բոլեյնի դերով, որի համար ստացել է իռլանդական հեղինակավոր IFTA մրցանակ[3]։
Դանինգը հաճախել է Լոնդոնի մասնավոր դպրոց և Լեսթերի հանրակրթական դպրոց[4]։ Նա գերազանց ավարտել է Դրամատիկական արվեստի թագավորական ակադեմիան, որտեղ արժանացել է Ռոնսոնի մրցանակի որպես «ամենախոստումնալից երիտասարդ դերասան»։ Իր բուռն ստեղծագործական կյանքի համար նա աշխատել է Թագավորական շեքսպիրյան թատերախմբում, որտեղ խաղացել է Ռոյալ-Կորտ, Վեստ-Էնդ թատրոններում և Դուբլինի Գեյթ թատրոնում։
Նիք Դանինգը ամուսնացել է 1992 թվականին Լիզ-Էնն Մակլաֆլինի հետ։ Ամուսիններն ունեն երկու դուստր՝ Կիտտին և Փիբին։ Նրանք ապրում են Դուբլինի Դոլկի քաղաքում[4]։
↑«Tudors and Kings are IFTAs royalty». RTÉ.ie Entertainment. RTÉ Commercial Enterprises. 2008 թ․ փետրվարի 18. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հոկտեմբերի 5-ին. Վերցված է 2008 թ․ օգոստոսի 20-ին.
↑ 4,04,1Smith, Andrea (2008 թ․ օգոստոսի 24). «Nick had a Lucky break». Independent Woman - Celebrity News & Gossip. Independent.ie. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 26-ին. Վերցված է 2011 թ․ փետրվարի 2-ին.