Նիկողայոս Ծաղկարար
Նիկողայոս Ծաղկարար | |
---|---|
Ծնվել է | Անհայտ |
Ծննդավայր | Ղրիմ |
Վախճանվել է | 1693 |
Մահվան վայր | Թեոդոսիա, Օսմանյան կայսրություն |
Ազգություն | Հայ Ղրիմցի |
Մասնագիտություն | նկարիչ |
Նիկողայոս Ծաղկարար կամ Մելանավոր (ծնված թվականը անհայտ - մահ. 1693), ղրիմցի-հայ նկարիչ, մանրանկարիչ, կազմարար, գրիչ, ոսկերիչ։ 17-րդ դարում նշանավոր գեղագիր։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ապրել էր Ղրիմում, և, հավանաբար այնտեղ և ծնվել է (ծննդյան ամսաթիվը անհայտ է)։ Աշխատել է Թեոդոսիայի Սուրբ Սարգիս եկեղեցում որպես գրիչ։ Այդ եկեղեցում էլ գտնվում է գրիչի աճյունը[1]։
Կաֆայում աշակերտել Է գրիչ և ծաղկող Զաքարիա քահանային[2]։
1686 թվականին, երբ տարածվեց համաճարակը, նրան զոհ գնացին նկարիչի կինը և նրա երկու աղջիկները։ Որպես հիշողություն, նա պատվիրեց խաչքար, որը պահպանվել է եկեղեցու ներքին պատի նարտեքսում[2]։
1691 թվականին ուսուցանել է գեղագրություն և գրքային մանրանկարչություն Բախչիսարայյում կառուցված նոր հայկական եկեղեցիներում։ Միայն Մատենադարանում է պահվում նրա 29 ձեռագրերը, որոնք ստորագրվել են վարպետի կողմից։
Հայտնի է, որ նա մահացել է 1693 թվականին։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հայ ղրիմական մանրանկար։ Մաս 2-րդ Արխիվացված 2016-03-04 Wayback Machine
- Սուրբ Սերգեյի հայկական եկեղեցի
- Հայեր Արխիվացված 2015-09-23 Wayback Machine
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 299)։ |