Նիկոլայ Սոլովյով
Արտաքին տեսք
Նիկոլայ Սոլովյով | |
Կուսակցություն՝ | ԽՄԿԿ |
---|---|
Կրթություն՝ | Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտ |
Մասնագիտություն՝ | դիվանագետ |
Ծննդյան օր | նոյեմբերի 29, 1931 |
Ծննդավայր | Չերեպովեց, Լենինգրադի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Վախճանի օր | սեպտեմբերի 29, 1998 (66 տարեկան) |
Պարգևներ |
Նիկոլայ Սոլովյով (ռուս.՝ Никола́й Никола́евич Соловьёв, նոյեմբերի 29, 1931, Չերեպովեց, Լենինգրադի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - սեպտեմբերի 29, 1998), խորհրդային և ռուս դիվանագետ, արտակարգ և լիազոր դեսպան։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1957 թվականին ավարտել է Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։
1957 թվականից զբաղվել է դիվանագիտական գործունեությամբ։
- 1957 թվականի մինչև 1958 թվականը հանդիսացել է ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարության կենտրոնական համակարգի աշխատող։
- 1958-1961 թվականներին եղել է Ճապոնիայում Խորհրդային Միության դեսպանատան աշխատակից։
- 1961-1966 թվականներ՝ ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարության կենտրոնական համակարգի աշխատակից։
- 1966 թվականից մինչև 1971 թվականը եղել է Ճապոնիայում Խորհրդային Միության դեսպանատան աշխատակից
- 1971 թվականի մինչև 1974 թվականը հանդիսացել է ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարության կենտրոնական համակարգի աշխատող։
- 1974-ից մինչև 1976 թվականը եղել է ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարության II Հեռավոր արևելյան բաժնի վարիչի տեղակալ
- 1976 թվականից մինչև 1986 թվականը զբաղեցրել է ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարության II Հեռավոր արևելյան բաժնի վարիչի պաշտոնը
- 1986 թվականից մինչև 1990 թվականը՝ Ճապոնիայում ԽՍՀՄ արտակարգ և լիազոր դեսպան։
- 1990-1992 թվականներ՝ Չինաստանում ԽՍՀՄ և Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան։
- 1992 թվականից մինչև 1995 թվականը զբաղեցրել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության Ասիայի երկրորդ դեպարտամենտի տնօրենի պաշտոնը[1]։
- 1995 թվականից մինչև 1998 թվականը Ինդոնեզիայում, Պապուա Նոր Գվինեայում և Կիրիբատիում եղել է Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան։
1990 թվականից մինչև 1991 թվականը հանդիսացել է Խորհրդային Միության կոմունիստական կուսակցության կենտրոնական վերահսկիչ հանձնաժողովի անդամ։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամուսնացած է եղել, ունեցել է որդի և դուստր։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Российско-индонезийские отношения. Сайт Посольства РФ в Индонезии». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունիսի 20-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 10-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Памяти Николая Николаевича Соловьева
- Справочник по истории Коммунистической партии и Советского Союза 1898—1991
Կատեգորիաներ:
- ԽՄԿԿ անդամներ
- Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի շրջանավարտներ
- Նոյեմբերի 29 ծնունդներ
- 1931 ծնունդներ
- Սեպտեմբերի 29 մահեր
- 1998 մահեր
- Ժողովուրդների բարեկամության շքանշանի դափնեկիրներ
- Պատվո շքանշանի ասպետներ (ԽՍՀՄ)
- Մոսկվայի 850-ամյակի հուշամեդալով պարգևատրվածներ
- «Աշխատանքի վետերան» մեդալակիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Դիվանագետներ այբբենական կարգով
- Խորհրդային դիվանագետներ
- Ռուս դիվանագետներ
- Մոսկվայի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի շրջանավարտներ