Նիկոլայ Կոստարև
Նիկոլայ Կոստարև | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 10 (23), 1914 |
Ծննդավայր | Ռուսական կայսրություն |
Վախճանվել է | հունվարի 21, 1983 (68 տարեկան) |
Վախճանի վայր | Դոնի Ռոստով, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Մասնագիտություն | գրող և դրամատուրգ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ |
Ժանրեր | առակ և երգ |
Անդամակցություն | ԽՍՀՄ Գրողների միություն |
Պարգևներ |
Նիկոլայ Սերգեևիչ Կոստարև (ռուս.՝ Николай Сергеевич Костарев, հոկտեմբերի 10 (23), 1914, Ռուսական կայսրություն - հունվարի 21, 1983, Դոնի Ռոստով, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային ռուս բանաստեղծ, դրամատուրգ։ ԽՍՀՄ գրողների միության անդամ (1966)։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Նիկոլայ Կոստարևը ծնվել է 1914 թվականին Սոչիում։ 1933 թվականին ընդունվել է Մոսկվայի պլանային ինստիտուտի ինժեներական տնտեսագիտական ֆակուլտետ, որն ավարտելուց հետո աշխատել է Դոնի Ռոստով քաղաքում` Հյուսիս-Կովկասյան երկաթուղու վարչությունում։ Երկրորդ համաշխարհային պատերազմի Արևելյան ռազմաճակատի («Հայրենական մեծ պատերազմ», 1941-1945) գործողությունների մասնակից է։ Մասնակցել է Հարավային ռազմաճակատում Մոսկվայի և Ստալինգրադի համար մղվող մարտերին և պատերազմն ավարտել է Բեռլինի տակ։ Եղել է ինժեներ-մայոր, պարգևատրվել է մարտական պարգևներով։ Զորացրվելուց հետո, վերադարձել է նախկին աշխատանքին։ Որոշ ժամանակ եղել է կուսակցական աշխատանքի։ 1959-1969 թվականներին եղել է Ռոստովի երաժշտական կոմեդիայի թատրոնի տնօրենը (այժմ` Ռոստովի երաժշտական թատրոն), 1969-1970 թվականներին ղեկավարել է Ռոստովի մարզային ֆիլհարմոնիան[1]։
Ստեղծագործական ուղի[խմբագրել | խմբագրել կոդը]
Նրա առաջին բանաստեղծությունը տպագրվել է 1936 թվականին, նովոչերկասկյան «Կոմունայի դրոշ» թերթում։ Այնուհետև նրա բանաստեղծություններն ու առակները տպագրվել են բազմաթիվ մարզային և կենտրոնական թերթերում և ամսագրերում։ 1966 թվականին համալրել է ԽՍՀՄ գրողների միության շարքերը[1]։
Նիկոլայ Կոստարևը բանաստեղծական ժողովածուների, առակների և ծաղրապատումների հեղինակ է։ Հրատարակել է երեխաների համար բանաստեղծությունների 20-ից ավելի գրքեր։ Բանաստեղծ-երգահան կոմպոզիտորներ Վանո Մուրադելիի, Դմիտրի Պոկրասսի, Սեմյոն Զասլավսկու, Լյուդմիլա Լյադովոյի, Եվգենի Պտիչկինի, Գ. Կապանակովի և մյուսների հետ համագործակցության շնորհիվ գրել է 50-ից ավելի երգեր։ Ստեղծել է մի շարք դրամատիկական ստեղծագործություններ` «Գողացված արև» ֆանտաստիկ կատակերգությունը, «Ոսկե ձիու և սուր-ինքնահատի մասին» հեքիաթը, «Գոտեմարտ անտառում» պիեսը, որը ներկայացվել է երկրի որոշ թատրոններում։ Ն. Կոստարևի լիբիդոյի հիման վրա ստեղծված «Մեծ կախարդը» մանկական երաժշտական կատակերգությունը` գրված Վ. Գուբարևի հետ միասին բեմադրվել է Ռոստովի երաժշտական կոմեդիայի թատրոնում և 1964 թվականին ցուցադրվել է Մոսկվայում` Կրեմլի պետական թատրոնի բեմում[1]։
Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Առակների և պարոդիաների գրքեր
- «Банкет с изюминой» (1976)
- «Любовь без обмана» (1981)
- Մանկական բանաստեղծությունների գրքեր
- «Отгадай-ка!»
- «Наша дорога»
- «Голубой экспресс»
- «Зеленый глазок»
- «Здравствуй, солнце!»
- «Золотинки»
- «Страна Буквария»
- «Чудо-чудеса»
- «Почему я Почемучка»
- «Любопытными глазами»
- «Янтарики»
- «Волшебники труда»
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Հոկտեմբերի 23 ծնունդներ
- 1914 ծնունդներ
- Ռուսական կայսրությունում ծնվածներ
- Հունվարի 21 մահեր
- 1983 մահեր
- Դոնի Ռոստով քաղաքում մահացածներ
- ԽՍՀՄ գրողների միության անդամներ
- Կարմիր աստղի շքանշանի ասպետներ
- «Մարտական ծառայությունների համար» մեդալով պարգևատրվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Ռուս գրողներ
- Առակագիրներ
- 20-րդ դարի բանաստեղծներ
- Ռուս դրամատուրգներ
- Հայրենական մեծ պատերազմի մասնակիցներ
- Ռուս բանաստեղծներ
- Խորհրդային բանաստեղծներ
- Ստալինգրադի ճակատամարտի մասնակիցներ
- Բանաստեղծներ այբբենական կարգով