Նիկոլայ Կոստարև

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նիկոլայ Կոստարև
Ծնվել էհոկտեմբերի 10 (23), 1914
ԾննդավայրՌուսական կայսրություն
Վախճանվել էհունվարի 21, 1983(1983-01-21) (68 տարեկան)
Վախճանի վայրԴոնի Ռոստով, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունգրող և դրամատուրգ
Քաղաքացիություն ԽՍՀՄ
Ժանրերառակ և երգ
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն
Պարգևներ
Կարմիր Աստղի շքանշան և «Մարտական ծառայությունների» մեդալ

Նիկոլայ Սերգեևիչ Կոստարև (ռուս.՝ Николай Сергеевич Костарев, հոկտեմբերի 10 (23), 1914, Ռուսական կայսրություն - հունվարի 21, 1983(1983-01-21), Դոնի Ռոստով, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային ռուս բանաստեղծ, դրամատուրգ։ ԽՍՀՄ գրողների միության անդամ (1966)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նիկոլայ Կոստարևը ծնվել է 1914 թվականին Սոչիում։ 1933 թվականին ընդունվել է Մոսկվայի պլանային ինստիտուտի ինժեներական տնտեսագիտական ֆակուլտետ, որն ավարտելուց հետո աշխատել է Դոնի Ռոստով քաղաքում` Հյուսիս-Կովկասյան երկաթուղու վարչությունում։ Երկրորդ համաշխարհային պատերազմի Արևելյան ռազմաճակատի («Հայրենական մեծ պատերազմ», 1941-1945) գործողությունների մասնակից է։ Մասնակցել է Հարավային ռազմաճակատում Մոսկվայի և Ստալինգրադի համար մղվող մարտերին և պատերազմն ավարտել է Բեռլինի տակ։ Եղել է ինժեներ-մայոր, պարգևատրվել է մարտական պարգևներով։ Զորացրվելուց հետո, վերադարձել է նախկին աշխատանքին։ Որոշ ժամանակ եղել է կուսակցական աշխատանքի։ 1959-1969 թվականներին եղել է Ռոստովի երաժշտական կոմեդիայի թատրոնի տնօրենը (այժմ` Ռոստովի երաժշտական թատրոն), 1969-1970 թվականներին ղեկավարել է Ռոստովի մարզային ֆիլհարմոնիան[1]։

Ստեղծագործական ուղի[խմբագրել | խմբագրել կոդը]

Նրա առաջին բանաստեղծությունը տպագրվել է 1936 թվականին, նովոչերկասկյան «Կոմունայի դրոշ» թերթում։ Այնուհետև նրա բանաստեղծություններն ու առակները տպագրվել են բազմաթիվ մարզային և կենտրոնական թերթերում և ամսագրերում։ 1966 թվականին համալրել է ԽՍՀՄ գրողների միության շարքերը[1]։

Նիկոլայ Կոստարևը բանաստեղծական ժողովածուների, առակների և ծաղրապատումների հեղինակ է։ Հրատարակել է երեխաների համար բանաստեղծությունների 20-ից ավելի գրքեր։ Բանաստեղծ-երգահան կոմպոզիտորներ Վանո Մուրադելիի, Դմիտրի Պոկրասսի, Սեմյոն Զասլավսկու, Լյուդմիլա Լյադովոյի, Եվգենի Պտիչկինի, Գ. Կապանակովի և մյուսների հետ համագործակցության շնորհիվ գրել է 50-ից ավելի երգեր։ Ստեղծել է մի շարք դրամատիկական ստեղծագործություններ` «Գողացված արև» ֆանտաստիկ կատակերգությունը, «Ոսկե ձիու և սուր-ինքնահատի մասին» հեքիաթը, «Գոտեմարտ անտառում» պիեսը, որը ներկայացվել է երկրի որոշ թատրոններում։ Ն. Կոստարևի լիբիդոյի հիման վրա ստեղծված «Մեծ կախարդը» մանկական երաժշտական կատակերգությունը` գրված Վ. Գուբարևի հետ միասին բեմադրվել է Ռոստովի երաժշտական կոմեդիայի թատրոնում և 1964 թվականին ցուցադրվել է Մոսկվայում` Կրեմլի պետական թատրոնի բեմում[1]։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Առակների և պարոդիաների գրքեր
  • «Банкет с изюминой» (1976)
  • «Любовь без обмана» (1981)
Մանկական բանաստեղծությունների գրքեր
  • «Отгадай-ка!»
  • «Наша дорога»
  • «Голубой экспресс»
  • «Зеленый глазок»
  • «Здравствуй, солнце!»
  • «Золотинки»
  • «Страна Буквария»
  • «Чудо-чудеса»
  • «Почему я Почемучка»
  • «Любопытными глазами»
  • «Янтарики»
  • «Волшебники труда»

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]