Նիկոլայ Էկկ
Նիկոլայ Էկկ | |
---|---|
Ծննդյան թիվ՝ | հունիսի 1 (14), 1902[1][2][3] |
Ծննդավայր՝ | Ռիգա, Լիֆլանդիայի նահանգ, Ռուսական կայսրություն[1][2] |
Վախճանի թիվ՝ | հուլիսի 14, 1976[1][4][2] (74 տարեկան) |
Վախճանի վայր՝ | Մոսկվա, ԽՍՀՄ[1][2] |
Քաղաքացիություն՝ | Ռուսական կայսրություն Խորհրդային Ռուսաստան ԽՍՀՄ |
Մասնագիտություն՝ | թատերական ռեժիսոր, կինոռեժիսոր, սցենարիստ և դերասան |
Պարգևներ՝ | |
IMDb։ | ID 0252388 |
Նիկոլայ Էկկ (ռուս.՝ Николай Экк, իսկական ազգանունը` Իվակին, հունիսի 1 (14), 1902[1][2][3], Ռիգա, Լիֆլանդիայի նահանգ, Ռուսական կայսրություն[1][2] - հուլիսի 14, 1976[1][4][2], Մոսկվա, ԽՍՀՄ[1][2]), կինոյի և թատրոնի խորհրդային ռեժիսոր, սցենարիստ և դերասան։ ՌԽԴՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1973)։ Նկարահանել է խորհրդային առաջին հնչյունային լիամետրաժ ֆիլմը («Կյանքի ուղեգիր»), առաջին խորհրդային գունավոր ֆիլմը («Գրունյա Կորնակովա»)[5]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նիկոլայ Էկկը ծնվել է Ռիգայում։ 1920-1921 թվականներին սովորել է Մոսկվայի կոմունիստական դրամատուրգիայի արվեստանոցում։ Իր ստեղծագործական ուղին սկսել է որպես դերասան, իսկ հետո` ռեժիսոր-լաբորանտ` աշխատելով Մեյերխոլդի թատրոնում։
1927 թվականին ավարտել է կինեմատոգրաֆիայի պետական տեխնիկումը և 1928-1936 թվականներին որպես ռեժիսորի օգնական է աշխատել «Մեժռաբպոմ-Ռուս» կինոստուդիաում։ 1935 թվականին էկրանավորվել է «Ծաղիկների դիմակահանդեսը», իսկ դրանից մեկ տարի անց, 1936 թվականին, նկարահանվել է առաջին խորհրդային գունավոր ֆիլմը` «Գրունյա Կորնակովան»։ 1946-1956 թվականներին զբաղվել է գրական գործունեությամբ[6]։ Ն. Վ. Էկկը մահացել է 1976 թվականի հուլիսի 14-ին։ Թաղված է Մոսկվայի Կուզմինսկի գերեզմանոցում։
Հիշատակ
[խմբագրել | խմբագրել կոդը]2002 թվականին Ռուսաստանի փոստը թողարկել է Ն. Վ. Էկկի հարյուրամյակին նվիրված գեղարվեստական ծրար` օրգինալ դրոշմանիշով։
Մրցանակներ և պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1932-Վենետիկի միջազգային կինոփառատոն (Լավագույն ռեժիսոր, «Կյանքի ուղեգիր» ֆիլմ)
- ՌԽԴՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1973)
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշան
Ֆիլմեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Կինոռեժիսոր
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1929 - Ինչպես է պետք և ինչպես պետք չէ
- 1930 - Հնչյունային հավաքական ծրագիր N 2
- 1931 - Կյանքի ուղեգիր
- 1931-1934 - Պրոլետարական հրաշք
- 1935 - Ծաղիկների դիմակահանդես[7]
- 1936 - Գրունյա Կորնակովա
- 1938 - Սորոչինյան տոնավաճառ
- 1962 - Երբ ձյուն է գալիս
- 1963 - Մայրիկը և երկու անաշխատունակները
- 1967 - Կանաչ ձեռնոցով մարդը
Սցենարիստ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1929 - Ինչպես է պետք և ինչպես պետք չէ
- 1931 - Կյանքի ուղեգիր
- 1936 - Գրունյա Կորնակովա
- 1939 - Սորոչինյան տոնավաճառ
Կինոդերասան
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1936 - Գրունյա Կորնակովա - Անդրեյ Ռիբնիկով
Մեջբերումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]«Կյանքի ուղեգիրը» մեկն էր խորհրդային սակավաթիվ ֆիլմերից, որ ես կարողացա դիտել Շվեյցարիայում։ Ինձ գերել էր նրա գեղեցկությունն ու ճշմարտացիությունը։ - Ռոմեն Ռոլան։
|
Ինձ վրա ուժեղ տպավորություն թողեց «Կյանքի ուղեգիրը»։ Չկան բավական զորեղ խոսքեր` ֆիլմի առաջացրած հուզմունքը արտահայտելու համար։ - Մարտին Անդերսեն Նեքսե
|
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 Экк Николай Владимирович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 3,0 3,1 Большая российская энциклопедия (ռուս.) — М.: Большая российская энциклопедия, 2004.
- ↑ 4,0 4,1 4,2 Proleksis enciklopedija, Opća i nacionalna enciklopedija (хорв.) — 2009.
- ↑ Հ. Թահմիզյան, Կինոռեժիսորներ և դերասաններ, Երևան, 1984, էջ 16
- ↑ Նույն տեղում, էջ 17
- ↑ https://www.youtube.com/watch?v=SnZgjeauTus Карнавал цветов
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նիկոլայ Էկկ» հոդվածին։ |
|
- Հունիսի 14 ծնունդներ
- 1902 ծնունդներ
- Ռիգա քաղաքում ծնվածներ
- Հուլիսի 14 մահեր
- 1976 մահեր
- Մոսկվա քաղաքում մահացածներ
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանի ասպետներ
- ՌԽՖՍՀ արվեստի վաստակավոր գործիչներ
- Անձինք այբբենական կարգով
- Կինոգործիչներ այբբենական կարգով
- Խորհրդային դերասաններ
- Խորհրդային կինոռեժիսորներ
- Ռուս դերասաններ
- Ռուս սցենարիստներ
- Խորհրդային սցենարիստներ
- ԽՍՀՄ կինեմատոգրաֆիստների միության անդամներ
- Անձինք նամականիշերի վրա
- ՎԳԻԿ-ի շրջանավարտներ