Նիկոլայ Էկկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Նիկոլայ Էկկ
StampRussiaHMKsOM2002 Ekk.jpg
Ծննդյան թիվ՝հունիսի 1 (14), 1902[1][2][3]
Ծննդավայր՝Ռիգա, Լիֆլանդիայի նահանգ, Ռուսական կայսրություն[1][2]
Վախճանի թիվ՝հուլիսի 14, 1976(1976-07-14)[1][4][2] (74 տարեկան)
Վախճանի վայր՝Մոսկվա, ԽՍՀՄ[1][2]
Քաղաքացիություն՝Flag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Մասնագիտություն՝թատերական ռեժիսոր, կինոռեժիսոր, սցենարիստ և դերասան
Պարգևներ՝Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան և ՌԽՖՍՀ արվեստի վաստակավոր գործիչ
IMDb։ID 0252388

Նիկոլայ Էկկ (ռուս.՝ Николай Экк, իսկական ազգանունը` Իվակին, հունիսի 1 (14), 1902[1][2][3], Ռիգա, Լիֆլանդիայի նահանգ, Ռուսական կայսրություն[1][2] - հուլիսի 14, 1976(1976-07-14)[1][4][2], Մոսկվա, ԽՍՀՄ[1][2]), կինոյի և թատրոնի խորհրդային ռեժիսոր, սցենարիստ և դերասան։ ՌԽԴՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1973)։ Նկարահանել է խորհրդային առաջին հնչյունային լիամետրաժ ֆիլմը («Կյանքի ուղեգիր»), առաջին խորհրդային գունավոր ֆիլմը («Գրունյա Կորնակովա»)[5]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նիկոլայ Էկկը ծնվել է Ռիգայում։ 1920-1921 թվականներին սովորել է Մոսկվայի կոմունիստական դրամատուրգիայի արվեստանոցում։ Իր ստեղծագործական ուղին սկսել է որպես դերասան, իսկ հետո` ռեժիսոր-լաբորանտ` աշխատելով Մեյերխոլդի թատրոնում։

1927 թվականին ավարտել է կինեմատոգրաֆիայի պետական տեխնիկումը և 1928-1936 թվականներին որպես ռեժիսորի օգնական է աշխատել «Մեժռաբպոմ-Ռուս» կինոստուդիաում։ 1935 թվականին էկրանավորվել է «Ծաղիկների դիմակահանդեսը», իսկ դրանից մեկ տարի անց, 1936 թվականին, նկարահանվել է առաջին խորհրդային գունավոր ֆիլմը` «Գրունյա Կորնակովան»։ 1946-1956 թվականներին զբաղվել է գրական գործունեությամբ[6]։ Ն. Վ. Էկկը մահացել է 1976 թվականի հուլիսի 14-ին։ Թաղված է Մոսկվայի Կուզմինսկի գերեզմանոցում։

Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

2002 թվականին Ռուսաստանի փոստը թողարկել է Ն. Վ. Էկկի հարյուրամյակին նվիրված գեղարվեստական ծրար` օրգինալ դրոշմանիշով։

Մրցանակներ և պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Կինոռեժիսոր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1929 - Ինչպես է պետք և ինչպես պետք չէ
  • 1930 - Հնչյունային հավաքական ծրագիր N 2
  • 1931 - Կյանքի ուղեգիր 
  • 1931-1934 - Պրոլետարական հրաշք
  • 1935 - Ծաղիկների դիմակահանդես[7]
  • 1936 - Գրունյա Կորնակովա 
  • 1938 - Սորոչինյան տոնավաճառ
  • 1962 - Երբ ձյուն է գալիս
  • 1963 - Մայրիկը և երկու անաշխատունակները
  • 1967 - Կանաչ ձեռնոցով մարդը

Սցենարիստ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1929 - Ինչպես է պետք և ինչպես պետք չէ
  • 1931 - Կյանքի ուղեգիր
  • 1936 - Գրունյա Կորնակովա
  • 1939 - Սորոչինյան տոնավաճառ

Կինոդերասան[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1936 - Գրունյա Կորնակովա - Անդրեյ Ռիբնիկով

Մեջբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Aquote1.png «Կյանքի ուղեգիրը» մեկն էր խորհրդային սակավաթիվ ֆիլմերից, որ ես կարողացա դիտել Շվեյցարիայում։ Ինձ գերել էր նրա գեղեցկությունն ու ճշմարտացիությունը։
- Ռոմեն Ռոլան։
Aquote2.png
Aquote1.png Ինձ վրա ուժեղ տպավորություն թողեց «Կյանքի ուղեգիրը»։ Չկան բավական զորեղ խոսքեր` ֆիլմի առաջացրած հուզմունքը արտահայտելու համար։
- Մարտին Անդերսեն Նեքսե
Aquote2.png


Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 Экк Николай Владимирович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 Ռուսական մեծ հանրագիտարան (ռուս.)Большая российская энциклопедия, 2004. — ISBN 978-5-85270-320-0
  4. 4,0 4,1 4,2 Proleksis enciklopedija (хорв.) — 2009.
  5. Հ. Թահմիզյան, Կինոռեժիսորներ և դերասաններ, Երևան, 1984, էջ 16
  6. Նույն տեղում, էջ 17
  7. https://www.youtube.com/watch?v=SnZgjeauTus Карнавал цветов