Jump to content

Նիկահ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Նիկահ, ջավազ, զավաջ, ուրս, իսլամական ընտանեկան օրենսդրությամբ ամուսնություն՝ կնքված տղամարդու և կնոջ միջև։ Որպեսզի ամուսնությունը օրինական լինի, պետք է կատարել մի շարք պայմաններ։ Զույգերը պետք է լինեն չափահաս մուսուլման և չլինեն մահրամ (իսլամական օրենքում՝ մոտ հարազատ, որի հետ իրենց հարազատության պատճառով չի կարող ամուսնանալ կինը)։ Տղամարդկանց թույլատրվում է ամուսնանալ միայն մուսուլմանների, քրիստոնյաների և հրեաների հետ[1]։

Ամուսնությունը բաղկացած է մի քանի փուլերից՝ համաձայնություն, խնամախոսություն (հիթբա), հարսնացուի տեղափոխում փեսացուի տուն (զիֆաֆ), հարսանեկան արարողություն (ուրս, վալիմա), փաստացի ամուսնություն (նիկահ)։ Ամուսնության պարտադիր պայման է համարվում ամուսնության համաձայնությունը, վկաների առկայությունը, մահրայի վճարումը, կնոջը պահելն ու նրա մասին հոգ տանելը, ամուսնական պարտականությունների կատարումը և երեխաներին պահելը։

Իսլամում կանանց թիվը չպետք է անցնի չորսից։ Սունիթների մոտ ժամանակավոր ամուսնությունը արգելված է, սակայն այն լրիվ օրինական է համարվում շիաների մոտ։

Շինծու ամուսնությունների կնքումը՝ երրորդ բաժանումից հետո ամուսնու մոտ վերադառնալու նպատակով արգելված է։

Ամուսնության պահանջներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնությունը համարվում է աստվածահաճո և թույլատրված է յուրաքանչյուր մուսուլմանի։ Իսլամում խորհուրդ է տրվում, որ ամուսինը և կինը համապատասխանեն տարիքով և հասարակական դիրքով։ Ցանկացած ամուսնության կնքման դեպքում պահանջվում է հարսնացուի համաձայնությունը, սակայն հարսնացուի որոշման մասին հայտնում է հայրը կամ խնամակալը։ Այրին կամ ամուսնալուծված կինը իր համաձայնությունը տալիս է ինքը՝ վստահված անձի միջոցով։

Մարմնական թերությունները ամուսնություն կնքելու համար խոչընդոտ չեն հանդիսանում։ Ինչ վերաբերում է տկարամտությանը, ապա հանաֆիտները և համբալիթները օրինական են համարում ամուսնությունը, որը մտավոր հետամնաց մարդը ինքն է կնքել, սակայն ջաֆարիական և շաֆիական մազհաբները պնդում են նմանատիպ մարդու խնամակալի թույլտվությունը ստանալը որպես որպես պարտադիր պայման։

Սակայն գոյություն ունեն մի քանի սահմանափակումներ։ Կինը չպետք է լինի մահրամ։ Այդ թվին են պատկանում մայրը ( նաև՝ ստնտուն), տատը, աղջիկը, թոռնուհին, հարազատ քույրը կամ կաթնաքույրը, հարազատ քրոջ աղջիկը կամ հարազատ եղբոր աղջիկը, մորաքույրը կամ հորաքույրը, սկեսուրը, կնոջ տատը, խորթ մայրը և հարսը։ Բացի դրանից, ամուսնության ընթացքում արգելված է ամուսնությունը կնոջ քրոջ կամ զարմուհու հետ[2]։

Ղուրանը արգելում է մուսուլմանուհիներին ամուսնանալ անհավատների հետ[3]։ Տղամարդ մուսուլմաններին արգելված է (հարամ) ամուսնանալ հեթանոս կամ անհավատ կնոջ (աթեիստ, ագնոստիկ) հետ, թույլատրվում է, բայց անցանկալի է ամուսնանալ քրիստոնիայի կամ հրեուհու հետ։

Կնոջ հետ կենակցումը առանց ամուսնություն կնքելու իսլամում արգելված է և համարվում է ամուսնական անհավատարմություն (զինա) [4]։

Ոչ լիիրավների և անգործունակների փոխարեն որոշում կայացնում են տերերը, խնամակալները և միջնորդները։ Ամուսնությունը սեփական ստրուկների և ստրկուհիների հետ արգելվում է։ Հին ժամանակներում տիրոջ կենակցումը ստրկուհու հետ թույլատրվում էր։ Թույլ էր տրվում նաև ամուսնությունը ուրիշների ստրուկների հետ և ամուսնությունը ստրուկների միջև։ Ամուսնության համար ստրուկը պետք է ստանար տիրոջ թույլտվությունը[3]։ Ստրուկը իրավունք ուներ միաժամանակ ապրելու երկու կնոջ հետ[4]։

Կանանց քանակն իսլամում սահմանափակվում է չորսով, դրա համար էլ չորս կին ունեցողը, եթե ուզում է ամուսնանալ ևս մի կնոջ հետ, պետք է բաժանվի նախկին կանանացից մեկի հետ։ Բազմակնությունը իսլամում արգելված է։ Այրին կամ բաժանված կինը մինչև ամուսնանալը պետք է սպասի որոշակի ժամկետ (իդդա), որը, կախված մազհաբից, կարող է տևել 4-ից մինչև 20 շաբաթ։

Հարսնացու ընտրելիս տղամարդկանց խորհուրդ է տրվում ուշադրություն դարձնել նրանց կրոնական պատկանելությանը, գեղեցկությանը, ծննդաբերելու ունակությանը և ծագմանը։ Նախընտրելի է ամուսնանալ հեռու և ոչ թե մոտ բարեկամուհու հետ[5]

Չափահասություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բոլոր մազհաբները հանգում են այն ընդհանուր տեսակետին, որ տղամարդիկ և կանայք, որոնք նշում են ամուսնության պայմանագրի բանաձևը, պետք է լինեն մեծահասակ և գիտակից, եթե միայն ամուսնությունը չի կնքվում նրանց հոգաբարձուների կողմից։ Կույսը չի կարող ամուսնանալ առանց հոգաբարձուի համաձայնության, եթե անգամ նա չափահաս է։ Գոյություն ունի բոլոր մազհաբների գիտնականների կոնսեսուս, ըստ որի՝ աղջիների չափահասության նշաններից է նրա հղիանալու կարողությունը, ինչը թույլ է տալիս նրանց ամուսնանալ։ Ըստ շաֆիթական և հանբալիթական մազհաբների՝ և՛ աղջիկների, և՛ տղաների մոտ չափահասությունը սկսվում է 15 տարեկանից, ըստ մալիքականի՝ 17-ից, ըստ հանաֆիականի՝ 18-ից[6], իսկ ըստ ջաֆարիականի՝ աղջիկների մոտ 9 տարեկանից, իսկ տղաների մոտ՝ 15 տարեկանից։ Սակայն ժամանակակից շիա գիտնականները, օրինակ՝ Մակարեմ Շիրազին իրենց ֆետվաներում խորհուրդ չեն տալիս աղջիկներին այդքան վաղ ամուսնանալ։

Ամուսնության փուլեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Իսլամում ամուսնական կարգը հիմնված է մինչիսլամական ընտանեկան-օրինական համակարգի վրա։ Նրա մշակմամբ զբաղվել են առաջին դարերի իսլամական օրենսգիրները։

  • Առաջին փուլ. աղջկատես, խնամախոսություն (հիթբա)։ Փեսացուն անձամբ կամ վստահված անձի միջոցով առաջարկություն է անում աղջկա վստահված անձին՝ հորը կամ խնամակամին և պայմանավորվում է ամուսնու կողմից կնոջ համար առանձնացվող օժիտի (մահր) ու այլ պայմանների մասին, որոնք մտնում են ամուսնական պայմանագրի (սիգա) մեջ։
  • Երկրորդ և երրորդ փուլեր. հարսնացուի տեղափոխումը փեսացուի տուն (զիֆաֆ) և հարսանեկան տոնակատարություն (ուրս, վալիմա)։ Եթե հարսնացուն դեռ երեխա է, նրա տեղափոխումը հետաձգվում է մինչև չափահաս դառնալը (13-15 տարեկան)։ Տոնակատարության ժամանակ հայտարարվում է ամուսնական պայմանագիրը և վճարվում է մահրը կամ նրա մի մասը (սադակ)։
  • Չորրորդ փուլ. ամուսնական հարաբերությունների մեջ փաստացի մտնելը (նիկահ), որից հետո ամուսնությունը համարվում է կայացած[3]։

Ցանկալի է ամուսնությունը անցկացնել մզկիթում։ Ամուսնական պայմանագիրը կնքվում է վկաների ներկայությամբ, որոնք կարող են լինել 2 տղամարդ կամ երկու կին և մի տղամարդ՝ համաձայն հանաֆիական մազհաբի։

Ամուսնության արարողակարգը կախված է ամուսնացող զույգի հասարակական դիրքից, ունեցվածքից և տեղի սովորույթներից[7]։ Հնարավորության դեպքում մուսուլմանը ցանկալի է, որ հարսանեկան արարողությանը հրավիրի ընկերներին և բարեկամներին։ Ներկայումս իսլամական երկրներից շատերում ամուսնությունը գրանցվում է ամուսնական նոտարում։ Բազմակին ամուսնությունների տոկոսը մեծ չէ և որոշ երկրներում միջոցառումներ են իրականացվում դրանք սահմանափակելու ուղղությամբ՝ ընդհուպ մինչև դրանց արգելումը[7][4]։

Այրին կամ ամուսնալուծված կինը իդդայի ժամանակը լրանալուց հետո կարող է կրկին ամուսնանալ։

Շարիաթը պարտավորեցնում է փեսացուին ամուսնությունից առաջ տեսնել կնոջը, որին պատրաստվում է խնամախոսել։ Դա պետք է նաև այն բանի համար , որ կինը ծանոթանա տղամարդու հետ, որը դառնալու է իր ամուսինը և նրա համար, որ փեսացուն հստակ պատկերացում ունենա իր ապագա կնոջ մասին։ Տղամարդուն թույլ է տրվում նայել կնոջը, ում խնամախոսել է՝ անկախ այն բանից կինը կտա դրա համաձայնությունը, թե ոչ։ Տղամարդը դա կարող է անել բազմիցս, սակայն նրան թույլ է տրվում նայել միայն կնոջ դեմքին և ձեռքերին։ Իմամ Ահմադ իբն Հանբալի և ալ-Աուզայի կարծիքով՝ դեմքից ու ձեռքերից բացի, տղամարդուն թույլ է տրվում տեսնել նաև կնոջ վիզը և ոտքերը[5]։

Ամուսնության համաձայնություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բոլոր մազհաբները, բացի հանաֆիականից, պնդում են, որ ամուսնության վավերականության պայման է հանդիսանում երկու կողմերի հոժարակամ համաձայնությունը։ Եթե հարսնացուն կույս է, հարկավոր է նաև նրա խնամակալի համաձայնությունը։

Օրինական խնամակալի՝ վալիի, կողմից համաձայնությունը պարտադիր է, եթե աղջիկը նախկինում ամուսնացած չի եղել։ Հադիսների համաձայն․ «Կնոջ ամուսնությունը առանց խնամակալի թույլտվության համարվում է անվավեր»[8] նաև «Ամուսնությունը չպետք է կայանա առանց խնամակալի»[8] կամ եթե կինը արդեն չափահաս է կամ ամուսնալուծված, հատիսի համաձայն, «Նախկինում ամուսնացած կինը պետք է իրավունք ունենա ինքնուրույն որոշում կայացնելու, մինչդեռ երբևէ չամուսնացածներից պետք է ամուսնության համաձայնություն, և նրա համաձայնության նշանը լռությունն է»[9][10]։

Մտադրությունների լրջություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Համաձայն չորս սունիթական մազհաբների, եթե կինը կամ տղամարդը կարտաբերի ամուսնության կամ բաժանման ձևակերպումը կատակով, ամուսնությունը կամ բաժանումը ամեն դեպքում համարվում է վավերական։

Համաձայնություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնական պայմանագրի բանաձևը պետք է ներառի շարունակություն (իջաբ)՝ արված հարսնացուի կամ նրա ներկայացուցչի կողմից և համաձայնեցվի փեսացուի կամ նրա ներկայացուցչի՝ քաբուլի կողմից։ Առանց այդ բանաձևի արտաբերման, ամուսնությունը անվավեր է։ Համաձայն մելիքական, հանաբալյան, շաֆիական և հանաֆիական մազհաբների՝ այն պետք է պարունակի «զավվաշտու» կամ «անկահտու» («ես ամուսնանցել եմ») բառերը՝ ասված հարսնացուի կողմից և «կաբիլիտու» («համաձայն եմ») արտահայտությունը՝ փեսացուի կողմից։ Բացի դրանից, մազհաբները պահանջում են, որ պատասխանը տրվի անմիջապես։ Հակառակ դեպքում ամուսնությունը համարվուր էր անվավեր։ Հանաֆիները թույլ են տալիս գործածել ոչ միայն այս, այլ ցանկացած խոսք և արտահայտություն, որը ենթադրում է ամուսնական գործողություն և պայման չեն դնում, որ պատասխանը պետք է հետևի անմիջապես։ Շաֆիները պարտադիր են համարում, որ բառերը, որոնք գործածվում են ձևակերպման մեջ քերականական տեսակետից առաջացած լինեն «զավաժա» կամ «նակահա» հիմքերից։

Բոլոր մազհաբների համաձայն թույլ է տրվում ձևակերպումը կարդալ հարազատ լեզվով, եթե հնարավորություն չկա այն արաբերեն արտաբերելու։ Սակայն իսլամական օրինական դպրոցները շեղվում են այս հարցում, եթե հնարավորություն կա ամուսնական պայմանագիրը արաբերենով կարդալու։ Այս դեպքում շաֆիները և ջաֆարիտները, եթե ձևակերպումը կարդացվել է այլ լեզվով, ամուսնական պայմանագիրը համարում են անվավեր, իսկ մալիքները, հանաֆիները և հանբալիները ընդունում են դրա օրինական լինելը։

Ամուսնական պայմանագիր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հանբալիական մազհաբի համաձայն, եթե տղամարդը ամուսնություն կնքելիս պարտավորվում է չպարտադրել կնոջը լքել իր քաղաքը կամ երկիրը, կամ չտանել իր հետ գործուղումների, կամ չբերել երկրորդ (երրորդ, չորրորդ) կին, ապա այս պայմանները և ամուսնական պայմանագիրը ուժ ունեն։ Իսկ հանաֆիական, շաֆիական և մալիքական ֆիքհերով նման պայմանը ուժ չունի, սակայն ամուսնությունը համարվում է վավերական։ Հանաֆիական մազհաբով, եթե ամուսինը պայման դնի, որ կինը իրավունք ունի բաժանվել սեփական կամքով, նման պայմանը կարող է ընդունվել։ Սակայն, եթե նա ինքն է որոշում ամուսնալուծության իր իրավունքը, ապա այդ պայմանը և հենց ամուսնությունը ունեն ուժ։

Ջաֆարիտական մազհաբով, եթե կինը պայման է դնում, որ ամուսինը չպետք է ամուսնանա երկրորդ կնոջ հետ, կամ որ նա չի կարող ամուսնալուծվել իր հետ, կամ չի կարող արգելել գնալ ուր ցանկանում է, կամ եթե տղամարդը կարող է ժառանգել կնոջից և այլ պայմաններ, որոնք հակասում են Շարիաթի նորմերին, չեն կարող ուժ ունենալ, սակայն ամուսնությունը համարվում է օրինական։ Սակայն կինը կարող է շատ այլ պայմաններ դնել․ օրինակ, ամուսինը չի ստիպի նրան լքել հայրենիքը, որ նա պետք է հատկացնի իր համար հատուկ կացարան և այլն։ Եթե ամուսինը համաձայն է, սակայն չի իրագործում այս պայմանները, կինը իրավունք ունի դիմել դատարան ամուսնալուծության համար։ Այնուամենայնիվ, եթե կինը հրաժարվի լքեր հայրենիքը ամուսնու հետ և այլն, նա ամուսնու կողմից նյութական ապահովության լրիվ իրավունք ունի։

Ունեցվածքը, որը ամուսինը առանձնացնում է կնոջ համար ամուսնություն կնքելիս կոչվում է մահր։ Մահրը հանդիսանում է ամուսնության կնքման գլխավոր պայմաններից է։ Մահրը որոշվում է նշանադրության ժամանակ՝ ամուսնացողների ներկայացուցիչների միջև։ Այրիանալու կա, ամուսնու պահանջով բաժանվելու դեպքում մահրը մնում է կնոջը։ Մահրը վճարվում է ուղղակիորեն կնոջը հանդիսանում է նրա սեփականության մի մասը։

Որպես մահր կարող է ծառայել այն ամենը, ինչ ունի արժեք և ինչի վրա կարող է տարածվել սեփականության իրավունքը։ Դա կարող է լինել փող, թանկարժեք քարեր կամ մետաղներ կամ այլ թանկարժեք ունեցվածք։ Եթե զույգերը ամուսնական պայմանագիր կնքելիս չեն որոշել մահրի չափը, այդ դեպքում տրվում է շարիաթի կողմից սահմանված մինիմում չափը։ Հանաֆիական մազհաբում մինիմում չափը 33,6 գրամ արծաթ է կամ 4,5 գրամ ոսկի, իսկ ըստ մալիքականի՝ 3 դիրհեմ, ջաֆարիթական մազհաբով որպես մահր կարող է ծառայել այն ամենը, ինչն ունի թեկում չնչին արժեք։ Եթե զույգը արդեն ունեցել է սեռական հարաբերություններ, ամուսինը պարտավոր է կամ վճարել այդ գումարը կամ ամուսնալուծվել և վճարել դրա մի մասը[11]։

Բոլոր սուննիական օրենսդրական դպրոցներում, բացի մալիքականից, մահրը չի հանդիսանում ամուսնություն կնքելու անհրաժեշտ միջոց և եթե ինչ-որ պատճառներով չի վճարվել մահրը, ապա ամուսնությունը չի լուծարվում[11]։

Մահրի վճարման ժամանակը պետք է հստակեցվի ամուսնությունը կնքելիս։ Այն կարող է վճարվել կամ միանգամից ամուսական պայմանագիր կնքելուց հետո կամ մասերի բաժանելով կամ բաժանության ժամանակ։ Մահրը կարող է տրվել խնամակալին կամ անմիջապես կնոջը։ Ճիշտ ժամանակին չվճարելը կնոջը կնոջը իրավունք է տալիս պայմանական ամուսնալուծության, որը տևում է մինչև նրա վճարումը[12]։

Հարսանեկան արարողություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարսանեկան տոնակատարության ժամանակ նորապսակները հանդիպում են, ինչից հետո հարսնացուն հայրական տնից տեղափոխվում է ամուսնու տուն։ Այս ավանդույթը պատկանում է շարիաթի օրենքների շարքին։ Տոնակատարություններին ժամանակ տիրում է համընդհանուր ուրախություն․ մոտ ընկերները, բարեկամներն ու հարևանները նորապսակների հետ կիսում են նրանց երջանկությունը, շնորհավորում են ամուսնության առթիվ։ Հարսանիքի ժամանակ թույլ են տրվում որոշ անմեղ զվարճություններ, որոնք մարդկանց ուրախություն են պարգևում և զարդարում են տոնակատարությունը։ Հարսանիքի ժամանակ կինը ամուսնու տուն է մտնում հարգանքի նշաններ ցույց տվող և ժպտացող մարդկանց ուղեկցությամբ[13]։

Որոշ երկրներում մուսուլմանական հարսանիքի անցկացման ժամանակ կատարվում են իսլամի ոգուն հակասող մի շարք արգելված գործողություններ։ Ամենաշատ արգելված բաներից են կանանց և տղամարդկանց համատեղ ժամանակ անցկացնելը, պարերն ու երգերը և ալկոհոլի օգտագործումը[13]։

Ամուսնության տեսակներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Իսլամում զավաջ (հոմանիշներ ջավազ, նիկահ, ուրս) են անվանում այն ամուսնությունը, որի ժամանակ վճարվել է մահր։ Կանայք ում համար մահր է վճարվել իրար հավասար են ։

Ժամանակավոր ամուսնություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սունիթական չորս մազհաբների համաձայն՝ ամուսնությունը, որը կնքվել է ոչ ցմահ, այլ որոշակի ժամանակահատվածով, անվավեր է։ Սակայն ջաֆարական մազհաբը ժամանակավոր ամուսնությունը լրիվ օրինական և Ղուրանի հրահանգների վրա հիմնված է ճանաչում։

Բազմակնություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բոլոր գիտնականները համամիտ են այն հարցում, որ տղամարդը միաժամանակ կարող է ունենալ մի քանի կին․ առավելագույնը՝ չորս։ Նրանք հիմնվում են Ղուրանի 4-րդ սուրաի 3-րդ այաթի վրա։

Դրանով հանդերձ, եթե տղամարդը բաժանվում է իր չորս կանանցից մեկի հետ, նա իրավունք չունի ամուսնանալու նոր կնոջ հետ, մինչև նախորդ կնոջ իդդայի ժամանակի լրանալը, եթե նրանք հնարավորություն ունեն ամուսնության վերականգնման (այսինքն բաժանությունը չի եղել եռակի)։ Սակայն, եթե տեղի է ունեցել եռակի ամուսնալուծություն, ապա տղամարդուն թույլ է տրվում ամուսնանալ նոր կնոջ հետ, այդ թվում նաև նախորդ կնոջ հարազատ կամ խորթ քրոջ հետ, այն դեպքում, երբ անգամ դեռ չի ավարտվել նրա իդդայի շրջանը։

Ֆիկտիվ ամուսնություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Եթե տղամարդը կնոջ հետ բաժանվել է երեք անգամ, ապա նրա հետ կրկին ամուսնանալու համար, կինը պետք է ամուսնանա այլ տղամարդու հետ, նրա հետ սեռական հարաբերություններ ունենա։ Երկրորդ ամուսնու մահից կամ նրանից բաժանվելուց հետո նա կրկին կարող է ամուսնանալ առաջին ամուսնու հետ։ Որոշ մուսուլմաններ, հայտնվելով նման իրավիճակում և ցանկություն ունենալով կրկին միավորվել, կնքում են ֆիկտիվ ամուսնություն (նիկահ թահլիլ)։ Նմանատիվ ամուսնությունը իսլամում արգելված է[14]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Ислам: ЭС, 1991, էջ 71, 190
  2. Али-заде, 2007, Махрам
  3. 3,0 3,1 3,2 Ислам: ЭС, 1991, էջ 71
  4. 4,0 4,1 4,2 Али-заде, 2007
  5. 5,0 5,1 Тахмаз Х., 2004
  6. Определение совершеннолетия по ханафитскому мазхабу
  7. 7,0 7,1 Ислам: ЭС, 1991, էջ 72
  8. 8,0 8,1 Сборники хадисов Ахмада, Абу Дауда, Ат-Тирмизи, Ибн Маджа.
  9. Сборники хадисов Малика, Муслима, Ахмада, Абу Дауда, Ат-Тирмизи, Ибн Маджа.
  10. Shaykh Mustafa, in: ['Aalim Network QR] Witnesses for Marriage Արխիվացված 2005-11-10 Wayback Machine
  11. 11,0 11,1 Али-заде, 2007, Махр
  12. Ислам: ЭС, 1991, էջ 164
  13. 13,0 13,1 Тахмаз Х., 2004, Свадьба ('урс)
  14. «Как вернуть жену после троекратного развода?». Ислам сегодня. 2013 թ․ ապրիլի 3. Վերցված է 2014 թ․ հունվարի 18-ին.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նիկահ» հոդվածին։