Jump to content

Նիդերլանդական գրականություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նիդերլանդական գրականություն
գրականության ենթաբաժին Խմբագրել Wikidata
Ենթակատեգորիագրականություն
 • Արևմտյան գրականություն Խմբագրել Wikidata
Լեզուհոլանդերեն Խմբագրել Wikidata

Նիդերլանդական գրականություն, հոլանդացիների և ֆլամանդացիների գրականությունը նիդերլանդերենով․ զարգացել է պատմական Նիդերլանդներում։ Սրանց քաղաքական անջատումից սկսած զարգանում է Բելգիայի և Նիդերլանդների տարածքում։ Նիդերլանդական գրականության հնագույն հուշարձանը, այսպես կոչված, Կարոլինգյան սաղմոսներն են (IX դ․)։ Միջնադարյան ասպետական գրականության ականավոր ներկայացուցիչն է Հենրիխ ֆոն Ֆելդեկեն։ XIII դ․ 2-րդ կեսին ծաղկում է ապրել բյուրգերական ուսուցողական գրականությունը, որը մարմնավորվել է Յա․ վան Մառլանտի (մոտ 1235 – 1300), Յա․ վան Բունդալեի (մոտ 1280–1365) և Յա․ դե Վերտի (մահ․ մոտ 1362) ստեղծագործություններում։ XIV դ․ 2-րդ կեսին առաջացել է, այսպես կոչված, աբելեսպելեն ժանրը՝ աշխարհիկ դրամայի ամենավաղ օրինակը արևմտա–եվրոպական գրականության մեջ («էսմորեյտ» և « Լանսելոտ» անստորագիր պիեսները)։ Ազգային մշակույթի կենտրոններ են եղել ռեդերեյկերների կամ հռետորների, այսպես կոչված, խցերը (XIV– XVI դդ․)։ Իրենց ըմբոստ բնույթով հայտնի են ռեդերեյկերների 1539-ի տոնախմբությունները Գենտում։ Ռեդերեյկերների արվեստի տեսաբանն է Մ․ դե Կաստելեյնը (1485–1550)՝ «Ճարտասանական արվեստ» (1548) տրակտատի հեղինակը։ Ռեդերեյկերների գործունեությունը նպաստել է ազգային դրամատուրգիայի և պոեզիայի ծաղկմանը։ Նրանք զգալի դեր են խաղացել Ռեֆորմացիան և բուրժուական հեղափոխությունը գաղափարապես նախապատրաստելու գործում։

XVI դ․ գրականության մեջ պարզորոշ երևում են Վերածննդի գծերը, որոնք նկատվել են դեռևս Դ․ Պոտերի (մոտ 1370–1428) ստեղծագործության մեջ։ Վերածնունդը տվեց համաշխարհային ընդգրկումի գրող ու մտածող էրազմ Ռոտերդամցուն (1469–1536)։ Յա․ վան դեր Նոտը (1540 – մոտ 1595) նիդերլանդական գրականությունյան մեջ սկզբնավորեց նոր չափածո ժանրեր ու բանաստեղծական ձևեր (ներբող, սոնետ, ալեքսանդրյան ոտանավոր)։ Ֆ․ Մառնիքս վան Սինտ Ալդեգոնդեի (1540–98) երգիծանքն ուղղված է կաթոլիկ եկեղեցու դեմ։ Հումանիստներ Դ․ Վ․ Կոռնհերտը (1522-90), Հ․ Ապիգելը (1549-1612) և «Նկարիչների մասին գրքի» (1604) հեղինակ Կ․ վան Մանդերը (1548–1606) մեծ դեր խաղացին նիդերլանդական արձակի զարգացման գործում։ Ժողովրդական ակունքների հետ սերտ առնչությունն է բնորոշ Ռ․ Վիսերի (1547–1620) չափածոյի ու արձակի համար։

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նիդերլանդական գրականություն» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 277