Ներգաղթի թանգարան (Փարիզ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ներգաղթի թանգարան
Տեսակներգաղթի թանգարան
Երկիր Ֆրանսիա
ՏեղագրությունՓարիզ
ՎայրPalais de la Porte Dorée?
Հասցե75012Դոմեսնիլ պողոտա (293)
Հիմնադրվել է2007
Այցելուներ525 594 մարդ (2019)[1]
Կայքhistoire-immigration.fr(ֆր.)
Քարտեզ
Քարտեզ

Ներգաղթի թանգարանը (ֆր.՝ Cité nationale de l'histoire de l'immigration) բացվել է 2007 թվականի հոկտեմբերի 10-ին[2][3][4]։

Ցուցահանդես[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանի հավաքածուն ներկայացնում է Ֆրանսիայում ներգաղթի 200-ամյա պատմությունը և պարունակում է արվեստի նմուշներ և առօրյա առարկաներ, որոնք կապված են ֆրանսիական ներգաղթի հետ։

Գործնական տեղեկատվություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանը գտնվում է Պորտ-Դորե պալատում, որը տեղակայված է Փարիզի 12-րդ վարչական շրջանում, մոտակա մետրոյի կանգառը Պորտ-Դորեն է։ Ներգաղթի թանգարանի ստեղծումից առաջ պալատում տեղակայված էին Աֆրիկայի և Օվկիանիայի թանգարանի հավաքածուները, որոնք տեղափոխվել են Բրանլի փողոցում գտնվող Պարզունակ արվեստի թանգարան։ Ներգաղթի թանգարանից բացի պալատում տեղակայված է նաև արևադարձային ձկների ակվարիում։

Թանգարանը բաց է յուրաքանչյուր օր բացի՝

  • երկուշաբթի

Աշխատանքային ժամերն են՝

  • 10։00-ից 17։30-ն
  • շաբաթ և կիրակի օրերին՝ 10:00-ից 19:00-ն

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ներգաղթի թանգարան (Փարիզ)» հոդվածին։