Նելսոն (գետ)
Նելսոն գետ | |
---|---|
Բնութագիր | |
Երկարություն | 644 կմ |
Ավազանի մակերես | 1 093 442 կմ² |
Ավազան | 1093442 կմ² |
Ջրի ծախս | 2800 մ³/վրկ |
Ջրահոսք | |
Ակունք | Վինիպեգ (լիճ) |
Ակունքի տեղակայում | 53°42՛ հս. լայն./ 97°51՛ արմ. երկ. |
Բարձրություն | 217 մ |
Գետաբերան | Հուդզոնի ծոց |
Գետաբերանի տեղակայում | 57°02՜ հս. լայն./ 92°33՛ արմ. երկ. |
Բարձրություն | 0 մ |
Կոորդինատներ | |
Տեղակայում | |
Հոսող հոսքեր | Burntwood River?, Echimamish River?, Boots Creek?, Leslie Creek?, Limestone River?, Weir River?, Grass River?, Angling River? և Clearwater River? |
Ջրի մարմիններ | Վինիպեգ |
Երկիր | Կանադա |
Երկրամաս | Մանիտոբա |
Ջրահավաք | Սառուցյալ օվկիանոսի ավազան |
Հայտնաբերման ամսաթիվ | 1612թ. |
Հայտնաբերող | Թոմաս Բաթթոն |
Անվանված է | Թ. Բաթթոնի արշավախմբի նավավարի անունով |
Նելսոն (անգլ.՝ Nelson River), գետ Հյուսիսային Ամերիկայում, պատկանում է Հյուսիսայի Սառուցյալ օվկիանոսի ավազանին։ Կանադայի Մանիտոբա նահանգի տարածքով հոսում է դեպի հյուսիս՝ Վինիպեգ լճից (217մ)[1] մինչև Հուդզոնի ծոց (0մ)։ Ակունքի մոտակայքում է գտնվում Պորտ-Նելսոն լքված բնակավայրը, իսկ մի փոքր դեպի արևելք (Հեյս գետի ակունքի մոտ) նախկին «Յորք» գործարանն է, որը նախկինում օգտագործվել է «Հուդզոնի ծոցի» ընկերության կողմից։ Ակունքից դեպի հյուսիս գտնվում է Վապուսկի ազգային պարկը (անգլ.՝ Wapusk National Park):
Ջրագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նելսոն գետը հոսում է Կանադական վահանի վրայով։ Գետի երկայնքով ձգվում են Փլեյգրին, Քրոսս (Մանիտոբա լիճ), Սիպիվեսկ և Սպլիտ լճերը։ Լճի ավազանի մակերեսը 1093442 կմ²[2]։
Կանադայի տարածքով այն հոսում է 644 կմ երկարությամբ, ողջ ջրհավաք ավազանը կազմում է մոտ 1,1 մլն. կմ², որի հարավային մասը գտնվում է ԱՄՆ-ի տարածքում։ Նելսոն գետը իր Բոու և Սասկաչևան վտակներով կազմում է բարդ նավարկելի գետա-լճային ջրուղի, որը ձգվում է 2575 կմ երկարությամբ դեպի Կանադական Ժայռոտ լեռներ[3]։ Գետի վրա սահանքներ շատ կան, բայց 100 կմ նավարկելի է։ Ակունքում ջրի ծախսը միջինում կազմում է 2800մ³/վրկ։ Գետը նոյեմբերից մինչև մայիս սառցակալած է։
Պատմություն և տնտեսական շահագործում
[խմբագրել | խմբագրել կոդը]Նելսոն գետը հայտնաբերվել է 1612 թվականին Թոմաս Բաթթոնի ղեկավարած անգլիական արկտիկական արշավի ժամանակ՝ ակունքի մոտ ձմեռելիս։ Բաթթոնը գետն անվանել է ձմեռման ժամանակ վախճանված իր նավավարի անունով։ Գետի վրա են գտնվում ընդամենը 13 Հիդրոէլեկտրակայաններ[2] (ջրաէլեկտրակայաններ)։ Գետաբերանից 240 կմ հեռավորության վրա է տեղակայված Քելսիի ՀԷԿ-ը՝ կառուցված Բյորնվուդ վտակի վրա, որը հոսանք է մատակարարում Թոմսոն քաղաքի նիկելի արդյունահանման արտադրությանը։ Գետի հոսքով, դեպի ներքև Քեթթլ սահանքի մոտ, գտնվում է ևս մի հիդրոէլեկտրակայան Քեթթլ[3]։ Արտադրության ծավալի մեծացման համար Նելսոնը գետը ջրանցքով միացրել են Հուդզոնի ավազանին պատկանող մեկ այլ գետի՝ Չերչիլին։
Գետի մեծ մասի երկայնքով կառուցված է երկաթգիծ «Hudson Bay Railway» Կանադայի ազգային երկաթգծի ճյուղերից մեկը, որը հատում է գետը Գիլլամ բնակավայրում[3]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Արխիվացված 2012-10-08 Wayback Machine? մինչև Հուդզոնի ծոց (0մ):url=http://www.thecanadianencyclopedia.com/articles/lake-winnipeg
- ↑ 2,0 2,1 «Nelson Watershed» (անգլերեն). EarthTrends. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 14-ին. Վերցված է 2010 թ․ հունվարի 9-ին.
- ↑ 3,0 3,1 3,2 «Nelson River» (անգլերեն). Վերցված է 2010-01-09-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Նելսոն (գետ Կանադայում) // Большая советская энциклопедия : [в 30 т.] / гл. ред. А. М. Прохоров. — 3-е изд. — М. : Советская энциклопедия, 1969—1978.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նելսոն (գետ)» հոդվածին։ |
|