Նարդի խաղացողը (քանդակ, Երևան)
Արտաքին տեսք
Նարդի խաղացողը | |
---|---|
«Նարդի խաղացողը» քանդակ | |
Ընդհանուր տեղեկություններ | |
Համայնք | Կենտրոն |
Գտնվում է | Դրամատիկական թատրոնի շենքի մոտ |
Քանդակագործ(ներ) | Էդուարդ Շախիկյան |
Նյութ | բրոնզ |
Շինարարության ավարտ | 2007, նոյեմբեր |
Ներկա վիճակ | կանգուն
|
«Նարդի խաղացողը» քանդակ, գտնվում է Երևանում` Դրամատիկական թատրոնի շենքի մոտ, Մոսկովյան պուրակում, տեղադրվել է 2007 թվականին։
Հեղինակ
[խմբագրել | խմբագրել կոդը]Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մտահղացումը Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի «Կուրաժ» պրոդյուսերական կուրսինն էր։ Կուրսի ղեկավար Ռուբեն Ջաղինյանը հանձնարարել է մտածել հետաքրքիր արձաններ ու կյանքի կոչել։ Ուսանողներից մեկն առաջարկել է ստեղծել նարդի խաղացողներին նվիրված քանդակ։ Գաղափարը կյանքի է կոչել քանդակագործ Էդուարդ Շախիկյանը[1]։
«Նարդի խաղացողը» արձանը բացվել է 2007 թվականի նոյեմբերի 4-ին Երևանի Գևորգ Քոչարի փողոցում, Դրամատիկական թատրոնի շենքի մոտ։ Մինչև բացվելը քանդակը ծածկված էր նարդու զառ հիշեցնող տուփով[2]։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Արձան՝ նարդի խաղացողներին
- ↑ «Արձանի բացումը. լուսանկարներ». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2014 թ․ փետրվարի 25-ին.