Նավակում (նկար, Կորովին)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Նավակում (այլ կիրառումներ)
Նավակում ռուս.՝ В лодке | |
---|---|
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Կոնստանտին Կորովին |
տարի | 1888 |
բարձրություն | 53,5 |
լայնություն | 42,5 |
ժանր | կենցաղային ժանր |
նյութ | յուղաներկ, կտավ |
գտնվում է | Տրետյակովյան պատկերասրահ |
հավաքածու | Տրետյակովյան պատկերասրահ |
Ծանոթագրություններ |
Նավակում (ռուս.՝ В лодке), ռուս նկարիչ Կոնստանտին Կորովինի (ռուս.՝ Константин Коровин, 1861—1939) կտավը՝ ստեղծված 1888 թվականին[1][2]։ Պահվում է Տրետյակովյան պատկերասրահում։ Նկարի չափերը՝ 53,5×42,5 սմ[1][3] (այլ տվյալներով՝ 53×43 սմ[4][5])։
Պատմություն և նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]«Նավակում» կտավը Կորովինը նկարել է 1888 թվականի ամռանը, երբ նա հյուրընկալվել էր իր ուսուցչի՝ Վասիլի Պոլենովի մոտ՝ մերձմոսկովյան Ժուկովկա գյուղում, որ տեղակայված է Կլյազմա գետի ափին[1]։ Այնտեղ նա ստեղծել է մի շարք այլ նկարներ ևս, որոնցից են «Թեյի սեղանի շուրջ» և «Ջրկոտեմներ» կտավները[6]։
«Նավակում» կտավում նկարիչը պատկերել է իրեն ու նկարչուհի Մարիա Յակունչիկովային՝ Վասիլի Պոլենովի քենուն[1][7]։ Նկարի համար կեցվածք են ընդունել նաև Վասիլի Պոլենովն ու Վերա Յակունչիկովան՝ Մարիա Յակունչիկովայի քույրը[1]։
Նկարի թեման, որ կապված է մարդու՝ բնության հետ միաձուլվելու գաղափարի հետ, հանդիպում է նաև ֆրանսիացի իմպրեսիոնիստների՝ Կորովինի նախորդների ստեղծագործություններում։ Նկարի ուղղահայաց դիրքը թույլ է տվել պատկերել տեսարան վերևից։ Նավակը նկարված է անկյունագծով, իսկ նրա մի մասն էլ չի երևում նկարում։ Տղամարդու և կնոջ կերպարները անշարժ են և պատկերված են կտավի անկյունագծերով։ Ընթերցող տղամարդը նկարված է չեզոք գույներով, իսկ կնոջ կերպարն ընդգծված է սպիտակ գույնով և կտավի էմոցիոնալ կենտրոնն է[3]։
Նկարը ցուցադրվել է «Կոնստանտին Կորովին։ Գեղանկարչություն։ Թատրոն։ Ծննդյան 150-ամյակի առթիվ» (ռուս.՝ «Константин Коровин. Живопись. Театр. К 150-летию со дня рождения») ցուցահանդեսում, որ անցկացվել է 2012 թվականի մարտի 29-ից մինչ օգոստոսի 12-ը Տրետյակովյան պատկերասրահի՝ Կրիմսկի վալում գտնվող ցուցասրահում[8][9]։
Արձագանքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Կոնստանտին Կորովինի կյանքին ու ստեղծագործությանը նվիրված գրքում Վերա Դոմիտեևան, համեմատելով Կորովին նկարը Էդուարդ Մանեի «Նավակում» կտավի հետ, գրում է.[10].
Չի՞ եկել ժամանակը նորից հիշելու Էդուարդ Մանեին, ում ժառանգության մեջ կա 1874 թվականի նկար նույն խորագրով։ ....Համեմատել կարելի է։ Ե՛վ Մանեի, և՛ Կորովինի մոտ ամառ է, արև, գետ, նավակ, իսկ նավակում՝ տղամարդ ու կին, միայն թե Կորովինի մոտ նրանք զգալիորեն երիտասարդ են ու տեսարանը պատկերված է ոչ թե դիմացից, այլ վերևից՝ ափից՝ գետի վրա կախված ճյուղերի տակից։ .... Մանեի «Նավակում»-ը համաշխարհային գեղանկարչության գլուխգործոց է, այդ մակարդակից հեռու է երիտասարդ մոսկվացու նկարը։ Նույնիսկ սկսում ես ափսոսել. «մերը» «ֆրանսիացու» համեմատությամբ ասես գավառական տիկին լինի շքեղ փարիզուհու կողքին։ Փոխարենը «մերն» է։ Անկասկած է՝ ռուս նկարիչ է. ինչքան էլ հայտարարում է, թե ազատ է սյուժետային հանգույցից, կերպարում զգալի է քնարական սյուժետային ակնարկ, ինչքան էլ մերժում է «գրականությունը», էլի գեղանկարչության մեջ օգտագործում է գրական անմիջական մոտիվ։ Երիտասարդը, որ կռացել է, ցած կախել գլուխը, կարդում է, աղջիկը՝ փոքր-ինչ թեքված առաջ և լուրջ ու վստահությամբ նայելով, լսում է։
Բնօրինակ տեքստ (ռուս.)И не пришло ли время снова вспомнить Эдуарда Мане, в наследии которого есть картина 1874 года с таким же названием? <…> Сравнить можно. И у Мане и у Коровина лето, солнце, река, лодка, в лодке мужчина и женщина, только у Коровина они значительно моложе и взята сцена не крупным фрагментом в упор, а сверху, с берега, из-под ветвей, нависших над рекой. <…> «В лодке» Мане — шедевр мировой живописи, от такого уровня картина молодого москвича далека. Даже обида начинает щемить: «наш» то в сравнении с «французом» вроде провинциальной барышни рядом с блестящей парижанкой. Зато «наш». Это уж несомненно — русский художник: как ни декларирует свободу от сюжетной завязки, а пробивается в образе лирический сюжетный намек; как ни бранит «литературу», а сам включает в живопись непосредственный литературный мотив. Юноша, сгорбившись, опустив голову, читает; девушка, чуть подавшись вперед, серьезно и доверчиво глядя, слушает.
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 «Коровин Константин Алексеевич — В лодке». Государственная Третьяковская галерея, www.tretyakovgallery.ru. Արխիվացված է օրիգինալից (HTML) 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 01.08.2013-ին.
- ↑ «Константин Коровин. Галерея картин и рисунков художника — В лодке. 1888» (HTML). Сайт, посвящённый Константину Коровину — kkorovin.ru. Վերցված է 01.08.2013-ին.
- ↑ 3,0 3,1 «Константин Коровин — В лодке». Сайт выставки ГТГ «Константин Коровин: живопись, театр», korovin.tretyakov.ru. Արխիվացված է օրիգինալից (HTML) 2012 թ․ հուլիսի 1-ին. Վերցված է 01.08.2013-ին.
{{cite web}}
: More than one of|archivedate=
and|archive-date=
specified (օգնություն); More than one of|archiveurl=
and|archive-url=
specified (օգնություն) - ↑ ««Константин Коровин. Живопись. Театр» — Галерея». Сайт выставки ГТГ «Константин Коровин: живопись, театр», korovin.tretyakov.ru. Արխիվացված է օրիգինալից (HTML) 2012 թ․ հոկտեմբերի 1-ին. Վերցված է 01.08.2013-ին.
- ↑ «Константин Алексеевич Коровин — В лодке» (HTML). www.rodon.org. Վերցված է 02.08.2013-ին.
- ↑ «К. Коровин» (HTML). Лингвокультурологический тезаурус «Гуманитарная Россия». www.philol.msu.ru. Վերցված է 02.08.2013-ին.
- ↑ Михаил Киселёв. «Биография К. Коровина (часть 2)» (HTML). Сайт, посвящённый Константину Коровину — kkorovin.ru. Վերցված է 01.08.2013-ին.
- ↑ «Выставка «Константин Коровин. Живопись. Театр. К 150-летию со дня рождения»». Государственная Третьяковская галерея, www.tretyakovgallery.ru. Արխիվացված է օրիգինալից (HTML) 2012 թ․ հոկտեմբերի 1-ին. Վերցված է 01.08.2013-ին.
- ↑ «Масштабная выставка Константина Коровина открывается в Москве» (HTML). РИА Новости, www.ria.ru. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 1-ին. Վերցված է 01.08.2013-ին.
- ↑ В.М. Домитеева. «Константин Коровин (глава четвертая, стр. 7)» (HTML). Сайт, посвящённый Константину Коровину — kkorovin.ru. Վերցված է 23.09.2013-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Նավակում» Արխիվացված 2016-03-04 Wayback Machine կտավը Տրետյակովյան պատկերասրահի տվյալների բազայում