Նաուեն
Համայնք | |||
---|---|---|---|
Նաուեն | |||
Nauen | |||
| |||
Նաուենի կաթոլիկ եկեղեցին | |||
Երկիր | Գերմանիա | ||
Երկրամաս | Բրանդենբուրգ | ||
Շրջան | Հաֆելլանդ | ||
Համայնք | Հաֆելլանդ | ||
Մակերես | 266.78 կմ² | ||
ԲԾՄ | 35 մ | ||
Բնակչություն | 16684 մարդ (2010) | ||
Ժամային գոտի | UTC+1, ամառը UTC+2 | ||
Հեռախոսային կոդ | 03321 | ||
Փոստային ինդեքս | 14641 | ||
Փոստային դասիչ | 14641 | ||
Ավտոմոբիլային կոդ | HVL | ||
Պաշտոնական կոդ | 12 0 63 208 | ||
Պաշտոնական կայք | nauen.de | ||
| |||
Նաուեն (գերմ.՝ Nauen), քաղաք է Գերմանիայում, Բրանդենբուրգ երկրամասում։ Բնակչությունը 16 684 է, զբաղեցնում է 266,77 ք/կմ տարածք։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նաուենն առաջին անգամ հիշատակվել է 1186 թվականին Բրանդենբուրգի եպիսկոպոս Բալդերամի գրություններում։ Ըստ վարկածներից մեկի՝ քաղաքն իր անունը ստացել է այդ վայրում բնակություն հաստատած ընտանիքի ազգանունից։ 1302 թվականին կառուցվել է Նաուենի քաղաքապետարանը (ռատուշա), իսկ 1317 թվականին մարկկոմս Վալդեմարը քաղաքին շուկայական առևտրի իրավունք է տվել։ Միջին դարերում քաղաքում բնակություն են հաստատել հրեաներ, իսկ 1800 թվականին սինագոգ է բացվել։
1414 թվականին Նաուենում խոշոր հրդեհ է բռնկվել Դիտրիխ ֆոն Կվիտցովի գործողությունների հետևանքով, իսկ 1631 թվականին ավերվել է Տիլլիի զորքերի կողմից։ 1675 թվականին քաղաքի մատույցներում ճակատամարտ է տեղի ունեցել բրանդենբուրգյան և շվեդական զորքերի միջև, որն ավարտվել է բրանդենբուրգցիների հաղթանակով։
1816 թվականին ձևավորվել է Օստհաֆելլանդի շրջանը, որի կենտրոնը 1826 թ. դարձել է Նաուենը։ Այդ կարգավիճակում քաղաքը մնացել է մինչև 1993 թվականը։ 1846 թվականին Նաուենով անց է կացվել Բեռլին-Համբուրգ երկաթուղին։
1865-1930 թվականներին քաղաքում բազմաթիվ խոշոր նախագծեր են իրականցվել։ Կառուցվել են դպրոց, շաքարի գործարան, նոր քաղաքապետարան, հիվանդանոց։
1912 թվականին Նաուենն էլեկտրաֆիկացվել է, իսկ 1930 թվականին քաղաքի կենտրոնում ջրահեռացման համակարգ է անցկացվել։
1945 թվականի ապրիլի 20-ին ամերիկյան օդուժը ռմբակոծել է Նաուենը, որի հետևանքով 60 մարդ է զոհվել։ Կայարան ու շրջակա շինություններ լուրջ վնասներ են կրել։
1994 թվականի հունվարի 7-ին քաղաքի զինանշան է հաստավել կապույտ կարպ ձուկն արծաթագույն ֆոնին[1]։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]
|
|
|
|
Մանրամասն տվյալների բնակչության մասին կարելի է գտնել Wikimedia Commons-ում[3]
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Եկեղեցի Մարկե թաղամասում
-
Աշտարակ
-
Գյոթեի անվան գիմնազիա
-
Ռիբեկի օղեգործարան
-
Ռիբեկի ամրոց
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Официальное описание герба(գերմ.)
- ↑ Boundaries as of 2013
- ↑ Population Projection Brandenburg at Wikimedia Commons
|