Jump to content

Նաոկո Յամաձակի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նաոկո Յամաձակի
ճապ.՝ 山崎直子
Դիմանկար
Ծնվել էդեկտեմբերի 27, 1970(1970-12-27)[1] (53 տարեկան)
ԾննդավայրMatsudo, Թիբա, Ճապոնիա
Քաղաքացիություն Ճապոնիա
ԿրթությունՏոկիոյի համալսարան, Ochanomizu Women's University High School?, Q11530702? և Մերիլենդի համալսարան
Մասնագիտությունտիեզերագնաց, ճարտարագետ, visiting professor և director
ԱշխատավայրJoshibi University of Art and Design?, National Space Development Agency?, Q60988649? և Q11507946?
ԱմուսինTaichi Yamazaki?
Պարգևներ և
մրցանակներ
 Naoko Yamazaki Վիքիպահեստում

Նաոկո Յամաձակի (ճապ.՝ 山崎 直子, դեկտեմբերի 27, 1970(1970-12-27)[1], Matsudo, Թիբա, Ճապոնիա), ճապոնացի ինժեներ և նախկին տիեզերագնաց «JAXA»-ում: Նա տիեզերք թռած երկրորդ ճապոնուհին էր[2][3][4]։ Առաջինը Չիակի Մուկաին էր[3]։

Յամաձակին ծնվել է Մացուդո քաղաքում: Մանկության երկու տարին նա անցկացրել է Սապորոյում[5]։ 1989 թվականին Օչանոմիզուի համալսարանի ավագ դպրոցն ավարտելուց հետո Յամաձակին 1993 թվականին Տոկիոյի համալսարանում ստացել է գիտության բակալավրի աստիճան` ավարտելով օդատիեզերական ճարտարագիտության բաժինը, իսկ 1996 թվականին ստացել է ավիատիեզերական ճարտարագետի մասնագիտություն[2][6]:

JAXA-ի կարիերան

[խմբագրել | խմբագրել կոդը]

Յամաձակին «Ճապոնիայի տիեզերական զարգացման ազգային գործակալությանը» (NASDA) միացել է 1996 թվականին և եղել է «Ճապոնական փորձարարական մոդուլի» (JEM) համակարգային ինտեգրման զարգացման թիմի մաս: Նա նաև աշխատել է JEM-ի ձախողման վերլուծության և շահագործման նախնական ընթացակարգերի ստեղծման վրա: 1998 թվականի հունիսից մինչև 2000 թվականի մարտը նա եղել է «ISS Centrifuge» թիմի (կյանքի գիտական փորձարարական հաստատություն) մաս, որն իրականացնում էր հայեցակարգային շրջանակ և նախնական նախագծում:[6]

Յամաձակին ընտրվել է որպես տիեզերագնաց թեկնածու` 1999 թվականի փետրվարին «Ճապոնիայի Տիեզերական զարգացման ազգային գործակալության» կողմից (NASDA, այժմ՝ JAXA), մասնակցել է «ISS Astronaut Basic Training» ծրագրին, որը սկսվել է 1999 թվականի ապրիլին, և որպես տիեզերագնաց վկայական է ստացել 2001 թվականի սեպտեմբերին։[6] 2001 թվականից Յամաձակին մասնակցել է «ISS Advanced Training»-ին և աջակցել ճապոնական փորձարարական մոդուլի սարքավորումների մշակմանը և շահագործմանը: 2004 թվականի մայիսին Յամաձակին ավարտեց «Սոյուզ-ՏՄԱ» թռիչքային ինժեների վերապատրաստումը Յուրի Գագարինի տիեզերագնացների ուսումնական կենտրոնում՝ Ռուսաստանի Սթար Սիթիում:[2]

2004 թվականի հունիսին Յամաձակին ժամանեց Տեխասի Հյուստոն քաղաքի Ջոնսոն տիեզերական կենտրոն՝ սկսելու «Տիեզերագնացների թեկնածուների վերապատրաստման » դպրոցը, որտեղ նա նշանակվեց տիեզերագնացների գրասենյակի ռոբոտաշինության մասնագետ: 2006 թվականին նա ընտրվել է NASA առաքելության մասնագետ։[7]

2008 թվականի նոյեմբերին JAXA-ն հայտարարեց, որ Յամաձակին կդառնա երկրորդ ճապոնուհին, ով թռչում է տիեզերք «STS-131»-ով, որը մեկնարկել է 2010 թվականի ապրիլի 5-ին։[3][4][8] Քանի որ հաջորդ տարի՝ 2011 թվականին, տիեզերանավը «թոշակի» անցավ, նա նաև վերջին ճապոնացի տիեզերագնացն էր, ով թռավ տիեզերական մաքոքով:[9]

2010 թվականի ապրիլի 5-ին Յամաձակին տիեզերք մտավ «Discovery» մաքոքով «STS-131» առաքելության շրջանակներում: Նա Երկիր վերադարձավ 2010 թվականի ապրիլի 20-ին։[10]

Տիեզերագնացներ Սոիչի Նոգուչին, Expedition 23-ի թռիչքային ինժեներ Նաոկո Յամաձակին և Ստեֆանի Ուիլսոնը Միջազգային տիեզերակայանի Ճակատագրի լաբորատորիայում «STS-131 »առաքելության ժամանակ:[11]

Յամաձակին թոշակի է անցել 2011 թվականի օգոստոսի 31-ին։

Աշխատանք JAXA-ում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընդհանուր առմամբ 12-15 օր տիեզերքում անցկացնելուց և Երկիր վերադառնալուց հետո, Յամաձակին 2010 թվականի դեկտեմբերից շարունակեց իր ուսումը և հետազոտությունը Տոկիոյի համալսարանում։[6]

2011 թվականից Յամաձակին ներգրավված է STEM գործունեության խթանման մեջ, ինչպես նաև հանդիսանում է Ճապոնիայի կառավարության Տիեզերական քաղաքականության կոմիտեի անդամ[12][13]։

2018 թվականի հուլիսին Յամաձակին համահիմնադրել է «Space Port Japan Association» կազմակերպությունը, որն աջակցում է Ճապոնիայում տիեզերանավերի բացման ջանքերին` ընկերությունների, խմբերի և պետական ​​հաստատությունների հետ համագործակցության միջոցով:[14] Նա «Երիտասարդ տիեզերագնացների ակումբի» խորհրդականն է և «Ճապոնիայի հրթիռային ընկերության» «Կանայք օդատիեզերական ծրագրի» նախագահ[7]:

2019 թվականի հուլիսի դրությամբ Յամաձակին Տոկիոյի համալսարանի «Խելացի տիեզերական համակարգերի» լաբորատորիայի ասպիրանտ էր[15]։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Յամաձակին ամուսնացած էր Տայչի Յամաձակիի հետ: Զույգն ունի երկու երեխա. նրանք ամուսնալուծվել են 2012 թվականի փետրվարին։ Նա սիրում է սկուբա դայվինգ, դահուկասահք, թռիչքներ և երաժշտություն[2]:

2007 թվականին Յամաձակին «Rocket Girls »անիմեի 7-րդ դրվագի ձայնային դերասանն էր:

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 MAK (польск.)
  2. 2,0 2,1 2,2 2,3 NASA (January 2008). «Naoko Yamazaki». NASA. Արխիվացված է օրիգինալից 2004-10-30-ին. Վերցված է 2008-11-18-ին.
  3. 3,0 3,1 3,2 «Astronaut set to become Japan's first mum in space». Reuters. Reuters UK. November 11, 2008. Արխիվացված է օրիգինալից June 11, 2020-ին. Վերցված է November 18, 2008-ին.
  4. 4,0 4,1 JAXA (November 11, 2008). «Naoko Yamazaki to become second Japanese female astronaut to fly to space». Japan Aerospace Exploration Agency. Արխիվացված է օրիգինալից December 13, 2009-ին. Վերցված է 2008-11-18-ին.
  5. NASA (March 8, 2010). «Preflight Interview: Naoko Yamazaki, Mission Specialist». Արխիվացված է օրիգինալից March 15, 2010-ին. Վերցված է March 11, 2010-ին.
  6. 6,0 6,1 6,2 6,3 JAXA (October 6, 2011). «Naoko Yamazaki». Japanese Aerospace Exploration Agency. Վերցված է December 1, 2019-ին.
  7. 7,0 7,1 FernandoRestoyRodriguez (2019-02-07). «Women and Girls in Science Podcast Series: Astronaut Naoko Yamazaki». academicimpact.un.org (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2020-07-15-ին. Վերցված է 2020-07-12-ին.
  8. NASA (2008). «Consolidated Launch Manifest». NASA. Արխիվացված է օրիգինալից March 7, 2009-ին. Վերցված է October 25, 2008-ին.
  9. Malik, Tariq "NASA Delays Space Shuttle Program's End to 2011". Space.com, July 1, 2010
  10. Harwood, William. "Shuttle Lifts Off for Space Station", The New York Times, New York City, April 5, 2010. Retrieved on 2010-04-05.
  11. «Four Women will Fly in Space for the First Time in the History». Russian Federal Space Agency. 3 April 2010. Արխիվացված է օրիգինալից 8 April 2010-ին. Վերցված է 3 April 2010-ին.
  12. Rebecca Tan (January 11, 2017). «Asia's Scientific Trailblazers: Naoko Yamazaki». Asian Scientist. Վերցված է December 1, 2019-ին.
  13. «Asia's Scientific Trailblazers: Naoko Yamazaki». Asian Scientist Magazine | Science, technology and medical news updates from Asia (ամերիկյան անգլերեն). 2017-01-11. Վերցված է 2020-07-12-ին.
  14. «Former astronaut Naoko Yamazaki hopeful for commercial space travel». January 1, 2019. Վերցված է December 1, 2019-ին.
  15. «To the moon - Researchers reflect on the 50th anniversary of the Apollo 11 moon landing: Astronaut Naoko Yamazaki». University of Tokyo. July 20, 2019. Վերցված է December 1, 2019-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նաոկո Յամաձակի» հոդվածին։