Նամակի ընթերցում (նկար, Պիկասո)
Նամակի ընթերցում | |
---|---|
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Պաբլո Պիկասո |
տարի | 1921 |
բարձրություն | 184 սանտիմետր |
լայնություն | 105 սանտիմետր |
ժանր | double portrait? |
նյութ | յուղաներկ և կտավ |
գտնվում է | Պիկասոյի թանգարան |
հավաքածու | Պիկասոյի թանգարան |
Ծանոթագրություններ |
Նամակի ընթերցում (ֆր.՝ La Lecture de la lettre), Պաբլո Պիկասոյի նկարը՝ ստեղծված նրա նեոդասականության շրջանում՝ 1921 թվականին։ Գտնվում է Փարիզի Պիկասոյի թանգարանում։ Չափսերը 184 х 105 սմ են[1]։
Առաջին աշխարհամարտից հետո Պիկասոն արել է իր գեղագիտական ընտրությունը։ Նա հրաժարվել է կուբիզմի փորձարկումներից և վերադարձել է դասական ոճին։ Ստեղծագործական այս փուլում նկարիչը շարունակել է իրականացնել իր որոշ նշանակալի թեմաներ[2]։
Կտավը նկարվել է նկարիչի մոտիկ ընկեր և բանաստեղ Գիյոմ Ապոլիների մահից մի քանի տարի անց։ Նա մահացել էր 1918 թվականին իսպանական գրիպից։ Պատկերելով իր հանդիպումը Ապոլիների հետ՝ Պիկասոն նրան հետմահու հարգանքի տուրք է մատուցել[3]։ Չորացած քարքարոտ բնապատկերի և տագնապալի երկնքի ֆոնի վրա քարին երկու հոգի են նստած։ Նրանք նամակ են կարդում։ Նրանց քաղաքային հագուստները հակադրվում են վայրի բնությանը։ Մարմինների մոտիկությունը և սովորական գրկախառնությունը թույլ են տալիս ենթադրել, որ նրանց միջև որոշակի սերտ բարեկամություն կա։ Գլխարկները հանված են։ Դրանցից մեկը նետված է գրքի վրա, մյուսը գտնվում է երիտասարդներից մեկի ձեռքում։ Նամակը և գետնին ընկած գիրքը նկարին գրական երանգ են տալիս։
Նկարչի կենդանության օրոք նկարը մնացել է աննկատ և հայտնաբերվել է միայն նրա մահից հետո։ Այն դարձել է Պիկասոյի թանգարանի մշտական հավաքածուի մաս նկարչի ժառանգների կողմից ժառանգության հարկի վճարման հաշվին[1][4]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 «Pablo Picasso. La Lecture de la lettre, 1921». Navigart. Վերցված է 2020 թ․ ապրիլի 1-ին.
- ↑ «Picasso's neoclassicism was not conservatism». The Guardian. Վերցված է 2020 թ․ ապրիլի 1-ին.
- ↑ «UNE HISTOIRE D'AMITIÉ, ENTRE PEINTURE ET ÉCRITURE». Panorama del Art. Վերցված է 2020 թ․ ապրիլի 1-ին.
- ↑ «PABLO PICASSO». paralumun. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 30-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 2-ին.