Նակուլ Մեհտա
Նակուլ Մեհտա | |
---|---|
Ծնվել է | հունվարի 18, 1985 (39 տարեկան) |
Ծննդավայր | Ուդայպուր, Ռաջասթան, Հնդկաստան |
Քաղաքացիություն | Հնդկաստան |
Մասնագիտություն | մոդել, դերասան և պարող |
Ամուսին(ներ) | Jankee Parekh? |
Նակուլ Մեհտա (հունվարի 18, 1985, Ուդայպուր, Ռաջասթան, Հնդկաստան)[1], հնդիկ դերասան, պարող և մոդել, ով հայտնի է դարձել հնդկական Star Plus հեռուստաալիքով հեռարձակվող «Սիրո ցավը քաղցր է» Pyaar Ka Dard Hai Meetha Meetha Pyaara Pyaara հեռուստասերիալում իր կերտած Ադիթյա Կումարի կերպարի շնորհիվ։ Ներկայումս նա նկարահանվում է Star Plus հեռուստաընկերության Սիրախաղ հեռուստասերիալում, որտեղ նախկինում կերտում էր Շիվայ, իսկ այժմ նրա որդու՝ Շիվանշ Սինխ Օբերոյի կերպարը։
Վաղ կյանքը
[խմբագրել | խմբագրել կոդը]Նակուլը ծնվել է Ուդայպուր, Ռաջաստանում։ Նա սերում է թագավորական դինաստիայից։ Նրա հայրը՝ Պարատապ Սինխ Մեհտան 1971 թվականի Հնդկա-Պակիստանյան պատերազմի վետերան է, իսկ նրա նախապապը Լաքշմիլալ Մեհտան եղել է Մևար քաղաքի ռազմական հրամանատարը ։
Մեհտան մագիստրոսի կոչում է ստացել Մումբայի համալսարանում, ուսանելով առևտրի ոլորտում։ Նա նաև սովորել է մի շարք պարեր, այդ թվում ' ջազ, հիփ-հոփ, բրեյք, ժողովրդական, սալսա եւ ժամանակակից։ Նա փորձառու է պարահանդեսային պարող է, նրա ուսուցիչը եղել է Բոլիվուդի ամենահայտնի խորեգրաֆներից մեկը՝ Սանդիպ Սոպակարը։ Նա 2011 թվականի հունիսին ներկայացրել է Մահարաշատրա նահանգը AIDSF (Հնդկաստանի սպորտային պարերի ֆեդերացիա) առաջնությունում, ստանալով արծաթե մեդալ լատինաամերիկյան պարերից ռումբայի և ոսկե մեդալ վալսի համար[2]։
Անձնական կյանքը
[խմբագրել | խմբագրել կոդը]2012 թվականին Նակուլ Մեհտան ամուսնացել է երգչուհի Ջանկի Պարեկհի հետ[3]։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Մեհտան իր փառքի գագաթնակետին է հասել հայտնի է դարձել հնդկական Star Plus հեռուստաալիքով հեռարձակվող «Սիրո ցավը քաղցր է» հեռուստասերիալում իր կերտած Ադիթյա Կումարի պերպարի ծնորհիվ[4]։
Նա նկարահանվել է գովազդային հոլովակներում, երաժշտական տեսահոլովակներում, բավականին երկար ժամանակ խաղացել է նաև թատրոնում, փորձել է իրեն նաև մոդելային ասպարեզում։ Նրա նորամուտը Bollywood եղավ Haal E Dil ֆիլմով, որտեղ նկարահանվել է Ամիտա Պարեկհի հետ։ Նակուլը նհարահանվել է նաեւ Ավանգարդ կարճամետրաժ ֆիլմում, որը ցուցադրվել է աշխարհի բազմաթիվ կինոփառատոններում։ Վարել է հնդկական Թաքնված տաղանդ հեռուստաշոուի 6-րդ եթերաշրջանը[5]։
Նրա հաջորդ դերը եղել է Arre -ի Ես չեմ նայում հեռուստացույց վեբ-սերալում, որը հեռուստադերասանների առօրյա կյանքի մասին է, նրա հետ մեկտեղ այդ սերալում նկարահնվել են նաև մի շարք հնդիկ հեռուստադեմքեր, այդ թվում Դիշա Պարմարը, Սանայա Իրանին, Կարան Վահին, Դրաշտի Դհամին և այլք։
Նակուլն այժմ նկարահանվում է Star Plus հեռուստաընկերության Սիրախաղ հեռուստասերիալում, որտեղ նախկինում կերտում էր Շիվայ, իսկ այժմ նրա որդու ՝ Շիվանշ Սինխ Օբերոյի կերպարը։
Ֆիլմերի ցանկը
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարի | Անվանումը | Դերը |
---|---|---|
2005 | Ամբարտավան | Աբհի |
2008 | Սիրային իրավիճակներ | Շեկհար |
2011 | Ավանգարդ | Պյութագորաս |
2013 | Sri Siddhartha Gauthama | |
2017 | Nuvvante | |
Ֆլամենկոն Բոլիվուդում | Սահիլ Շարմա |
Հեռուստատեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարի | Անվանումը | Դերը | Ալիք | Նշումներ | Ref(s) |
---|---|---|---|---|---|
2012 | Սիրո ցավը քաղցր է | Ադիթյա Կումար | Star Plus | [6] | |
2015 | Հնդկաստանը ունի տաղանդ 6 | Հաղորդավար | COLORS TV | [7] | |
2016- | Ես չեմ նայում հեռուստացույց | Ներկացնում է իքն իրեն | Arré | Վեբ-Սերիալ | [8] |
Սիրախաղ | Շիվայ Սինխ Օբերոյ / Շիվանշ Սինխ Օբերոյ | Star Plus | [9] | ||
2017 | Սիրտն ասում է Օբերոյ | Շիվայ Սինխ Օբերոյ | Էպիզոդիկ դեր |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Team, Tellychakkar. «Nakuul Mehta». Վերցված է 2016 թ․ հուլիսի 1-ին.
- ↑ «Dancing is a full time job for actor Nakuul Mehta». dnaindia. 2011 թ․ հունիսի 30.
- ↑ «My wife is extremely messy: Nakuul Mehta». Վերցված է 2016 թ․ հուլիսի 1-ին.
- ↑ «Nakuul invited fans to lunch with him in Melbourne – Times of India». Վերցված է 2016 թ․ հուլիսի 1-ին.
- ↑ «Nakuul Mehta to now host India's Got Talent?». Times of India. 2015 թ․ հունվարի 15.
- ↑ «The blue-eyed boy». 2013 թ․ մարտի 14. Վերցված է 2016 թ․ հուլիսի 1-ին.
- ↑ «Nakuul Mehta to host India's Got Talent – Latest News & Updates at Daily News & Analysis». 2015 թ․ հունվարի 15. Վերցված է 2016 թ․ հուլիսի 1-ին.
- ↑ «Nakuul Mehta brings the truth behind TV actors' life in 'I Don't Watch TV' web-series, watch trailer». 2016 թ․ փետրվարի 11. Վերցված է 2016 թ․ հուլիսի 1-ին.
- ↑ «Nakuul Mehta back on small screen as Shivaay in Ishqbaaz – Times of India». Վերցված է 2016 թ․ հուլիսի 1-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նակուլ Մեհտա» հոդվածին։ |
|