Նախաճաշ Թիֆընիի մոտ (վեպ)
Նախաճաշ Թիֆընիի մոտ անգլ.՝ Breakfast at Tiffany's | |
---|---|
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | դրամա |
Ձև | Նովել |
Հեղինակ | Թրումեն Կապոտե |
Երկիր | ԱՄՆ |
Բնագիր լեզու | անգլերեն |
Տեսարան | Նյու Յորք |
Կերպարներ | Holly Golightly? |
Հրատարակչություն | Random House |
Հրատարակվել է | 1958 |
Նախաճաշ Թիֆընիի մոտ, ամերիկացի գրող Թրումեն Կապոտեի նովելը։ Հրատարակվել է 1958 թվականին հեղինակի մյուս երեք փոքրիկ նովելների հետ Րանդոմ Հաուսում։ Հայտնի ամերիկացի լրագրող Նորման Մեիլերը Կապոտեին անվանել է «իր ժամանակների լավագույն գրողը»։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Նովելում պատկերված է Հոլլի Գոլայթլիի մեկամյա (1943 թվականի աշնանից մինչև 1944 թվականի աշունը) մտերմությունը անանուն պատմողի հետ։ Հոլլին 18-19 տարեկան մի աղջիկ էր, ով հաճախ այցելում է բարձրաշխարհիկ վայրեր՝ ցանկանալով ծանոթություն հաստատել հաջողակ տղամարդու հետ։ Հոլլին նրան պատմում է իր կյանքի մասին և ասում իր անկեղծ կարծիքը Նյու Յորքի մասին։ Հոլլին հեռանում է Հարավային Ամերիկա, իսկ Ֆրեդը (Հոլլին պատմողին կոչում էր Ֆրեդ, որովհետև նրան նմանեցնում էր իր եղբորը) գրում է վեպ նրա պատվին։
Գլխավոր հերոսներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հոլլի Գոլայթլի
- Անանուն գրող (Ֆրեդ)
- Միստեր Յունիոշի
- Մադամ Սաֆիա Սպանելա
- Կատու
Հավաքածու
[խմբագրել | խմբագրել կոդը]1958 թվականին նովելը հրատարակված էր նույնանուն արտիստական հավաքածուում, որտեղ ներառվել են ևս երեք նովելներ։
- Նախաճաշ Թիֆընիի մոտ / Breakfast at Tiffany's (1958)
- Ծաղկազարդ տունը / House of Flowers (1950)
- Բրիլիանտից կիթառը / A Diamond Guitar (1950)
- Հիշողություններ որևէ Սուրբ Ծնունդից / A Christmas Memory (1956)
Հայերեն հրատարակություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայերեն հրատարակվել է 1987 թվականին «Արևիկ» հրատարակչությունում, «Նախաճաշ Թիֆընիի մոտ» վերնագրով, թարգմանիչ՝ Ռուզաննա Ղազարյան։ 2019 թվականին վերահրատարակվել է «Զանգակ» հրատարակչությունում[1]։
Էկրանավորում
[խմբագրել | խմբագրել կոդը]1961 թվականին Բլեյք Էդվարսը նկարահանեց «Նախաճաշ Թիֆընիի մոտ» ֆիլմը, որի գլխավոր դերում հանդես է գալիս Օդրի Հեփբերնը։ Իսկ Հենրի Մանչինին գրել է երաժշտությունը՝ ներառյալ Moon River հայտնի երգը (1962 թվականի «Օսկար» լավագույն սաունդթրեքի և լավագույն երգի համար)։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|