Նաիմա Սահլբոմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նաիմա Սահլբոմ
Դիմանկար
Ծնվել էմայիսի 15, 1871(1871-05-15)[1][2]
ԾննդավայրՍտոկհոլմ, Շվեդիա[1][3]
Մահացել էմարտի 29, 1957(1957-03-29)[1] (85 տարեկան)
Մահվան վայրՍտոկհոլմ, Շվեդիա[3]
ԳերեզմանՀյուսիսային գերեզմանատուն[4][5]
Քաղաքացիություն Շվեդիա
ԿրթությունՈւփսալայի համալսարան[1] և Նյոշատելի համալսարան
Մասնագիտությունքիմիկոս, Q28721657? և հակապատերազմային ակտիվիստ
Ծնողներհայր՝ Gustaf Walfrid Sahlbom?[6][1][2]
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունԽաղաղության և ազատության կանանց միջազգային միություն

Նաիմա Սահլբոմ (շվեդերեն՝ Naima Sahlbom, մայիսի 15, 1871(1871-05-15)[1][2], Ստոկհոլմ, Շվեդիա[1][3] - մարտի 29, 1957(1957-03-29)[1], Ստոկհոլմ, Շվեդիա[3]), շվեդ քիմիկոս, հանքաբան, խաղաղության համար մղվող պայքարի ակտիվիստուհի[7][8]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո Նաիման ուսումը շարունակել է Ուպսալայի համալսարանում, որտեղ ուսումնասիրել է քիմիա, հանքաբանություն, երկրաբանություն։ 1894 թվականին ավարտել է համալսարանը՝ ստանալով երկրաբանի որակավորում և համապատասխան դիպլոմ[9][10][11][12]։ 1896 թվականին, հաջողությամբ պաշտպանելով իր պատրաստած ատենախոսությունը, ստացել է փիլիսոփայական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։ Այնուհետև սովորել է Աախենի տեխնիկական բարձրագույն դպրոցում, Բազելի համալսարանում, որից հետո Նոյշատելի նորաբաց համալսարանում պաշտպանել է դոկտորական ատենախոսություն և ստացել փիլիսոփայական գիտությունների դոկտորի աստիճան (1910)։

Սահլբոմը, փիլիսոփայությունից զատ, ակտիվորեն զբաղվել է քիմիական վերլուծությամբ, 1914 թվականին Ստոկհոլմում բացել է ջրի, հանքանյութերի, ապարների քիմիական վերլուծության մասնավոր աշխատանոց (լաբորատորիա)։ Միաժամանակ հասարակական եռանդուն գործունեություն է ծավալել. 1919-1944 թթ. Խաղաղության և ազատության համար պայքարի կանանց միջազգային լիգայի (IKFF) խորհրդի անդամ էր[8], 1924 թվականից էլ ղեկավարել է «Ընդդեմ ռազմական գործի գիտականացման» կոմիտեն։ Տասնամյակներ ձգված եռանդուն գործունեության համար նրան 1946 թվականին շնորհվել է Illis Quorum ոսկե մեդալ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Staffan Bergwik, Kunskapens onsynliga scener. Vetenskapshistorier 1900–1950. Makadam förlag 2016