Նաբի Շենսոյ
Նաբի Շենսոյ | |
Կրթություն՝ | Անկարայի համալսարանի քաղաքագիտության ֆակուլտետ |
---|---|
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ և դիվանագետ |
Ծննդյան օր | մայիսի 25, 1945 |
Ծննդավայր | Ստամբուլ, Թուրքիա |
Վախճանի օր | փետրվարի 7, 2018 (72 տարեկան) |
Վախճանի վայր | Իզմիր, Թուրքիա |
Թաղված | Doğançay Cemetery |
Քաղաքացիություն | Թուրքիա |
Նաբի Շենսոյ (թուրքերեն՝ Nabi Şensoy, մայիսի 25, 1945, Ստամբուլ, Թուրքիա - փետրվարի 7, 2018, Իզմիր, Թուրքիա), Ամերիկայի Միացյալ Նահանգներում Թուրքիայի նախկին դեսպան[1]։ Նա այդ պաշտոնն զբաղեցրել է 2006-2010 թվականներին[2]։ 2007 թվականի հոկտեմբերին հետ է կանչվել Թուրքիայի կառավարության կողմից, երբ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովն ընդունել է Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությունը ժխտող բանաձև[3]։ Ավելի ուշ, վերադարձել է իր պաշտոնին։ Դեսպանի պաշտոնը թողել է 2009 թվականի դեկտեմբերին[2]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Նաբի Շենսոյն ավարտել է Անկարայի համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետը։ Ամուսնացած է։ 1969-1970 թվականներին ծառայել է Թուրքիայի զինված ուժերում։ 1972 թվականին եղել է Նյու Յորքում Թուրքիայի փոխհյուպատոս, իսկ 1983 թվականից՝ նախարարության բազմակողմ քաղաքական հարցերի, ծովային գործերի և ավիացիայի դեպարտամենտի ղեկավարի տեղակալ, նախարարի խորհրդական։ 1985 թվականին եղել է Լոնդոնում Թուրքիայի հյուպատոս։ 1990 թվականին նշանակվել է Իսպանիայում Թուրքիայի դեսպան։ 1995 թվականին դարձել արտաքին գործերի փոխնախարար։ 1998 թվականին նշանակվել է Ռուսաստանում Թուրքիայի դեսպան, իսկ արդեն 2006 թվականին՝ ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպան։
Մահացել է 2018 թվականի փետրվարի 7-ին[4]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Acikalin, Serpil (2007 թ․ հուլիսի 13). «Captured U.S Origin Weapons Increased the Tensions Between Turkey, Iraq and US». Turkish Weekly. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունիսի 14-ին. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 5-ին.
- ↑ 2,0 2,1 «Turkish ambassador to U.S. quits». UPI. 2009 թ․ դեկտեմբերի 10. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 5-ին.
- ↑ Ali Berat Meric; Louis Meixler (2007 թ․ հոկտեմբերի 11). «Turkey Recalls Ambassador After U.S. Armenian Vote (Update3)». Bloomberg L.P. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 5-ին.
- ↑ «Nabi Şensoy: A diplomat's certificate of honor». Hürriyet Daily News (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 19-ին.«Nabi Şensoy: A diplomat's certificate of honor». Hürriyet Daily News (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 19-ին.