Նաբի Շենսոյ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Նաբի Շենսոյ
Nabi Şensoy 070126-D-9880W-036.jpg
 
Կրթություն՝ Անկարայի համալսարանի քաղաքագիտության ֆակուլտետ
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ և դիվանագետ
Ծննդյան օր մայիսի 25, 1945(1945-05-25)
Ծննդավայր Ստամբուլ, Թուրքիա
Վախճանի օր փետրվարի 7, 2018(2018-02-07) (72 տարեկան)
Վախճանի վայր Իզմիր, Թուրքիա
Քաղաքացիություն Flag of Turkey.svg Թուրքիա

Նաբի Շենսոյ (թուրք.՝ Nabi Şensoy, մայիսի 25, 1945(1945-05-25), Ստամբուլ, Թուրքիա - փետրվարի 7, 2018(2018-02-07), Իզմիր, Թուրքիա), Ամերիկայի Միացյալ Նահանգներում Թուրքիայի նախկին դեսպան[1]։ Նա այդ պաշտոնն զբաղեցրել է 2006-2010 թվականներին[2]։ 2007 թվականի հոկտեմբերին հետ է կանչվել Թուրքիայի կառավարության կողմից, երբ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովն ընդունել է Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությունը ժխտող բանաձև[3]։ Ավելի ուշ, վերադարձել է իր պաշտոնին։ Դեսպանի պաշտոնը թողել է 2009 թվականի դեկտեմբերին[2]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նաբի Շենսոյն ավարտել է Անկարայի համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետը։ Ամուսնացած է։ 1969-1970 թվականներին ծառայել է Թուրքիայի զինված ուժերում։ 1972 թվականին եղել է Նյու Յորքում Թուրքիայի փոխհյուպատոս, իսկ 1983 թվականից՝ նախարարության բազմակողմ քաղաքական հարցերի, ծովային գործերի և ավիացիայի դեպարտամենտի ղեկավարի տեղակալ, նախարարի խորհրդական։ 1985 թվականին եղել է Լոնդոնում Թուրքիայի հյուպատոս։ 1990 թվականին նշանակվել է Իսպանիայում Թուրքիայի դեսպան։ 1995 թվականին դարձել արտաքին գործերի փոխնախարար։ 1998 թվականին նշանակվել է Ռուսաստանում Թուրքիայի դեսպան, իսկ արդեն 2006 թվականին՝ ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպան։

Մահացել է 2018 թվականի փետրվարի 7-ին[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Acikalin Serpil (հուլիսի 13, 2007)։ «Captured U.S Origin Weapons Increased the Tensions Between Turkey, Iraq and US»։ Turkish Weekly։ Արխիվացված է օրիգինալից 2011-06-14-ին։ Վերցված է դեկտեմբերի 5, 2010 
  2. 2,0 2,1 «Turkish ambassador to U.S. quits»։ UPI։ դեկտեմբերի 10, 2009։ Վերցված է դեկտեմբերի 5, 2010 
  3. Ali Berat Meric, Louis Meixler (հոկտեմբերի 11, 2007)։ «Turkey Recalls Ambassador After U.S. Armenian Vote (Update3)»։ Bloomberg L.P.։ Վերցված է դեկտեմբերի 5, 2010 
  4. «Nabi Şensoy: A diplomat’s certificate of honor»։ Hürriyet Daily News (անգլերեն)։ Վերցված է 2019-10-19 «Nabi Şensoy: A diplomat’s certificate of honor»։ Hürriyet Daily News (անգլերեն)։ Վերցված է 2019-10-19