Յուրի Մովսիսյան (տնտեսագետ)
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Մովսիսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Յուրի Մովսիսյան | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 14, 1929 |
Ծննդավայր | Ստեփանակերտ, Ադրբեջանական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | հունիսի 3, 1994 (64 տարեկան) |
Մահվան վայր | Երևան, Հայաստան |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Կրթություն | Արդբեջանի պետական նավթային ակադեմիա (1955) |
Կոչում | պրոֆեսոր և պրոֆեսոր |
Գիտական աստիճան | տնտեսագիտության դոկտոր (1978) |
Մասնագիտություն | տնտեսագետ |
Աշխատավայր | Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան և Երևանի պետական համալսարան |
Յուրի Թադևոսի Մովսիսյան (հուլիսի 14, 1929, Ստեփանակերտ, Ադրբեջանական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - հունիսի 3, 1994, Երևան, Հայաստան), հայ տնտեսագետ։ Տնտեսագիտության դոկտոր (1978), պրոֆեսոր (1981): ՀԽՍՀ պետպլանի բաժնի վարիչ (1974-1977), ԵԺԻ-ի գիտական գծով փոխտնօրեն (1979-1984)։ ԵՊՀ տնտեսագիտական կիբեռնետիկայի ֆակուլտետի դեկան (1984-1990), տնտեսագիտական ֆակուլտետի կիբեռնետիկայի ֆակուլտետի պրոֆեսոր (1991-1994)[1]:
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Յուրի Մովսիսյանը ծնվել է 1929 թվականի հուլիսի 14-ին, Ստեփանակերտում։ 1955 թվականին ավարտել է Բաքվի նավթի և քիմիայի ինստիտուտը։ 1969-1974 թվականներին եղել է Տնտեսագիտության և պլանավորման հայկական գիտահետազոտական ինստիտուտի փոխտնօրեն և տնտեսագիտական մաթեմատիկայի մեթոդների բաժնի վարիչ։ 1979-1984 թվականներին եղել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտի պրոռեկտոր, 1984-1990 թվականներին՝ Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության կիբեռնետիկայի ֆակուլտետի դեկան, 1991-1994 թվականներին՝ պրոֆեսոր[2][3]։
Աշխատանքները վերաբերում են պլանավորման մեջ մաթեմատիկայի մեթոդների և մոդելների կիրառման, տարածքային ժողտնտեսության համակարգերի լավարկման չափանիշների ընտրության խնդիրներին։ Մովսիսյանի ղեկավարությամբ մշակվել է ՀՀ տնտեսական ինքնուրույնության և ազատ ձեռնարկատիրական գործունեության հիմնածրագիր (1990)[2]:
ՀՀ ԳԽ պատգամավոր (1990-1994 թվականներին, ԳԽ տնտեսական ինքնուրույնության և տնտեսական զարգացման մշտական հանձնաժողովի նախագահ՝ 1990-1991 թվականներին)[2]։
Մահացել է 1994 թվականին, Երևանում։
Երկեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մաթեմատիկական մեթոդները և մոդելները պլանավորման մեջ, Երևան, 1986 (համահեղինակ)։
- Научно-техническая революция и экономическая теория, 1988.
- Проблемы оптимизации плановых решений в экономических регионах, 1986.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|