Յուրի Մովսիսյան (տնտեսագետ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Յուրի Մովսիսյան
Ծնվել էհուլիսի 14, 1929(1929-07-14)
ԾննդավայրՍտեփանակերտ, ԼՂԻՄ, Ադրբեջանական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էհունիսի 3, 1994(1994-06-03) (64 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայաստան
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ և Flag of Armenia.svg Հայաստան
Ազգությունհայ
ԿրթությունԱրդբեջանի պետական նավթային ակադեմիա (1955)
Կոչումպրոֆեսոր և պրոֆեսոր
Գիտական աստիճանտնտեսագիտության դոկտոր (1978)
Մասնագիտությունտնտեսագետ
ԱշխատավայրՀայաստանի պետական տնտեսագիտական համալսարան և Երևանի պետական համալսարան

Յուրի Թադևոսի Մովսիսյան (հուլիսի 14, 1929(1929-07-14), Ստեփանակերտ, ԼՂԻՄ, Ադրբեջանական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - հունիսի 3, 1994(1994-06-03), Երևան, Հայաստան), հայ տնտեսագետ։ Տնտեսագիտության դոկտոր (1978), պրոֆեսոր (1981): ՀԽՍՀ պետպլանի բաժնի վարիչ (1974-1977), ԵԺԻ-ի գիտական գծով փոխտնօրեն (1979-1984ԵՊՀ տնտեսագիտական կիբեռնետիկայի ֆակուլտետի դեկան (1984-1990), տնտեսագիտական ֆակուլտետի կիբեռնետիկայի ֆակուլտետի պրոֆեսոր (1991-1994)[1]:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Յուրի Մովսիսյանը ծնվել է 1929 թվականի հուլիսի 14-ին, Ստեփանակերտում։ 1955 թվականին ավարտել է Բաքվի նավթի և քիմիայի ինստիտուտը։ 1969-1974 թվականներին եղել է Տնտեսագիտության և պլանավորման հայկական գիտահետազոտական ինստիտուտի փոխտնօրեն և տնտեսագիտական մաթեմատիկայի մեթոդների բաժնի վարիչ։ 1979-1984 թվականներին եղել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտի պրոռեկտոր, 1984-1990 թվականներին՝ Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության կիբեռնետիկայի ֆակուլտետի դեկան, 1991-1994 թվականներին՝ պրոֆեսոր[2][3]։

Աշխատանքները վերաբերում են պլանավորման մեջ մաթեմատիկայի մեթոդների և մոդելների կիրառման, տարածքային ժողտնտեսության համակարգերի լավարկման չափանիշների ընտրության խնդիրներին։ Մովսիսյանի ղեկավարությամբ մշակվել է ՀՀ տնտեսական ինքնուրույնության և ազատ ձեռնարկատիրական գործունեության հիմնածրագիր (1990)[2]:

ՀՀ ԳԽ պատգամավոր (1990-1994 թվականներին, ԳԽ տնտեսական ինքնուրույնության և տնտեսական զարգացման մշտական հանձնաժողովի նախագահ՝ 1990-1991 թվականներին)[2]։

Մահացել է 1994 թվականին, Երևանում։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մաթեմատիկական մեթոդները և մոդելները պլանավորման մեջ, Երևան, 1986 (համահեղինակ)։
  • Научно-техническая революция и экономическая теория, 1988.
  • Проблемы оптимизации плановых решений в экономических регионах, 1986.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Մովսիսյան, Յուրի Թադևոսի (1929-1994)
  2. 2,0 2,1 2,2 Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007, էջ 164:
  3. Հայկական համառոտ հանրագիտարան, 1999: Հ. 3: