Յուտայի համալսարան (անգլ.՝ University of Utah, հաճախ կրճատում են մինչև` UofU, արտասանվում է Յու-օֆ-Յու), ԱՄՆՅուտա նահանգի ամենամեծ և նշանավոր ուսումնական հաստատությունն է։ Բուհերի Շանհայի վարկանիշային սանդղակի համաձայն` համալսարանն աշխարհում զբաղեցնում է 79-րդ տեղը[17]։
Համալսարանը հիմնադրվել է 1950 թվականի փետրվարի 28-ին, և սկզբում կոչվել է Դեզերետի համալսարան (անգլ.՝ University of Deseret): Համալսարանը հիմնադրվել է Դեզերետի ժամանակավոր նահանգի Գլխավոր Ասամբլեայի կողմից (անգլ.՝ State of Deseret): Համալսարանի առաջին կառավարիչ է նշանակվում Օրսոն Սպենսերը (անգլ.՝ Orson Spencer): Գոյության առաջին տարիներին համալսարանն առնչվել է զգալի նյութական դժվարությունների։ Նյութական պրոբլեմների, ինչպես նաև դիմորդների պակասի հետ կապված Դեզերտի համալսարանը 1853 թվականին փակվել է։ Սակայն արդեն 1867 թվականին Յուտայի համալսարանը Դեյվիդ Օ. Կալդերայի (անգլ.՝ David O. Calder) ղեկավարությամբ վերականգնում է իր գործունեությունը։
Համալսարանական քաղաքը (կամպուս) զբաղեցնում է 6,21 կմ2 չափով տարածք։ 2002 թվականի Ձմեռային օլիմպիական խաղերի ժամանակ կամպուսի տարածքում տեղակայվել էր Օլիմպիական ավանը, իսկ համալսարանական ստադիոնը օգտագործվեց Օլիմպիական խաղերի բացման և փակման արարողությունների համար։
Ֆակուլտետները և ինստիտուտները։
Յուտայի համալսարանը Յուտայի նահանգի բարձրագույն կրթության համակարգի մասն է։
ARPANET համակարգչային ցանցի մշակումը (Ինտերնետի նախորդը) հանձնարարվել է Կալիֆոռնիայի համալսարանին, Ստենֆորդի հետազոտական կենտրոնին, Կալիֆոռնիայի նահանգի համալսարանին և Յուտայի համալսարանին։