Յուլյա Աբակումովսկայա
Յուլյա Աբակումովսկայա | |
---|---|
Ծնվել է | 1942 Սամարա, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Երկիր | ԽՍՀՄ և Ռուսաստան |
Ժանրեր | օպերա և օպերետ |
Մասնագիտություն | օպերային երգչուհի |
Երգչաձայն | մեցցո-սոպրանո |
Գործիքներ | վոկալ |
Պարգևներ |
Յուլյա Դմիտրիևի Աբակումովսկայա (1942, Սամարա, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուսական օպերային երգչուհի, մեցցո-սոպրանո[1], Ռուսաստանի ժողովրդական արտիստ (1994)[2]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ներկայումս ապրում է Մոսկվայում։ Դպրոցական տարիներին երգել է Վլադիմիր Լոկտևի ղեկավարած անսամբլում։ Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Թատերական արվեստի ինստիտուտի երաժշտական կոմեդիայի բաժինը, որը ղեկավարում էր Պավել Պոնտրյագինը, որը օպերային երգիչ էր, ավարտել էր Մոսկվայի կոնսերվատորիան, ինստիտուտում նա ղեկավարում էր վոկալի բաժինը[3]։
Ուսումն ավարտելուց հետո աշխատել է Մոսկոնցերտում, այնուհետև 1970 թվականին հրավիրվել է Կ.Ս. Ստանիսլավսկու և Վ. Ի. Նեմիրովիչ-Դանչենկոյի անվան երաժշտական թատրոն[1][3]։ Թատրոնում դեբյուտային եղավ Պերիկոլի դերը, Ժակ Օֆֆենբախի համանուն օպերետում[3]։ Հետագայում կատարել է պարտիաներ ինչպես օպերետներում, այնպես էլ օպերաներում ՝ խաղալով շուրջ 40 առաջատար դեր[1]։
1991 թվականին աշխատանքի է անցել նոր հիմնադրված «Նոր օպերա» թատրոնում։ 1994 թվականին երաժշտարվեստի բնագավառում ունեցած մեծ վաստակի համար արժանացել է «Ռուսաստանի Դաշնության ժողովրդական արտիստ» պատվավոր կոչմանը[2]։
Պարգևներ և կոչումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ռուսաստանի ժողովրդական արտիստ (1994)[2]
- ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստ(1981)
- Եվգենի Կոլոբովի հիմնադրամի "Օպերային արվեստին անմնացորդ ծառայելու համար" մրցանակի դափնեկիր[1]
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 ««Յուլիա Աբակումովսկայա»». Նոր օպերա. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 28-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 16-ին.
- ↑ 2,0 2,1 2,2 «Ռուսաստանի Դաշնության նախագահի 11.01.1994 թ. № 79 հրամանագիր». Ռուսաստանի նախագահի պաշտոնական կայքը (ռուսերեն). Վերցված է 2017 թ․ հունիսի 16-ին.
- ↑ 3,0 3,1 3,2 Խորհրդային երաժշտություն. — Պետական երաժշտական հրատարակչություն., 1975. — 954 с.
- 1942 ծնունդներ
- Ապրող անձինք
- Սամարա քաղաքում ծնվածներ
- Մեցցո-սոպրանոներ
- ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստներ
- Ռուսաստանի Դաշնության ժողովրդական արտիստներ
- Անձինք այբբենական կարգով
- Երաժիշտներ այբբենական կարգով
- Օպերային երգիչներ
- Ռուս երաժիշտներ
- Ռուս երգիչներ
- Ռուս օպերային երգիչներ
- 20-րդ դարի օպերային երգիչներ
- 21-րդ դարի օպերային երգիչներ
- Խորհրդային օպերային երգիչներ և երգչուհիներ