Յուլյա Աբակումովսկայա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Յուլյա Աբակումովսկայա
Ծնվել է1942
Սամարա, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Երկիր ԽՍՀՄ և  Ռուսաստան
Ժանրերօպերա և օպերետ
Մասնագիտությունօպերային երգչուհի
Երգչաձայնմեցցո-սոպրանո
Գործիքներվոկալ
Պարգևներ
ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստ և Ռուսաստանի Դաշնության ժողովրդական արտիստ

Յուլյա Դմիտրիևի Աբակումովսկայա (1942, Սամարա, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուսական օպերային երգչուհի, մեցցո-սոպրանո[1], Ռուսաստանի ժողովրդական արտիստ (1994)[2]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներկայումս ապրում է Մոսկվայում։ Դպրոցական տարիներին երգել է Վլադիմիր Լոկտևի ղեկավարած անսամբլում։ Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Թատերական արվեստի ինստիտուտի երաժշտական կոմեդիայի բաժինը, որը ղեկավարում էր Պավել Պոնտրյագինը, որը օպերային երգիչ էր, ավարտել էր Մոսկվայի կոնսերվատորիան, ինստիտուտում նա ղեկավարում էր վոկալի բաժինը[3]։

Ուսումն ավարտելուց հետո աշխատել է Մոսկոնցերտում, այնուհետև 1970 թվականին հրավիրվել է Կ.Ս. Ստանիսլավսկու և Վ. Ի. Նեմիրովիչ-Դանչենկոյի անվան երաժշտական թատրոն[1][3]։ Թատրոնում դեբյուտային եղավ Պերիկոլի դերը, Ժակ Օֆֆենբախի համանուն օպերետում[3]։ Հետագայում կատարել է պարտիաներ ինչպես օպերետներում, այնպես էլ օպերաներում ՝ խաղալով շուրջ 40 առաջատար դեր[1]։

1991 թվականին աշխատանքի է անցել նոր հիմնադրված «Նոր օպերա» թատրոնում։ 1994 թվականին երաժշտարվեստի բնագավառում ունեցած մեծ վաստակի համար արժանացել է «Ռուսաստանի Դաշնության ժողովրդական արտիստ» պատվավոր կոչմանը[2]։

Պարգևներ և կոչումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ռուսաստանի ժողովրդական արտիստ (1994)[2]
  • ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստ(1981)
  • Եվգենի Կոլոբովի հիմնադրամի "Օպերային արվեստին անմնացորդ ծառայելու համար" մրցանակի դափնեկիր[1]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 ««Յուլիա Աբակումովսկայա»». Նոր օպերա. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 28-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 16-ին.
  2. 2,0 2,1 2,2 «Ռուսաստանի Դաշնության նախագահի 11.01.1994 թ. № 79 հրամանագիր». Ռուսաստանի նախագահի պաշտոնական կայքը (ռուսերեն). Վերցված է 2017 թ․ հունիսի 16-ին.
  3. 3,0 3,1 3,2 Խորհրդային երաժշտություն. — Պետական երաժշտական հրատարակչություն., 1975. — 954 с.