Յուլի Խրիմլյան
Ծնվել է | 1933 |
---|---|
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Հայկական ԽՍՀ |
Ազգություն | հայ |
Կրթություն | Երևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան (1957) |
Մասնագիտություն | վիրաբույժ և սրտաբան |
Գիտական աստիճան | բժշկական գիտությունների դոկտոր |
Աշխատավայր | Սրտաբանության ինստիտուտ և Ա. Բակուլևի անվան սիրտանոթային վիրաբուժության գիտական կենտրոն |
Ծնողներ | հայր՝ Արմենակ Խրիմլյան |
Յուլի Արմենակի Խրիմլյան (1933, Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ), հայ վիրաբույժ-սրտաբան։ Բժշկական գիտությունների դոկտոր։
Վիրաբույժ Արմենակ Խրիմլյանի որդին։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Յուլի Խրիմլյանը ծնվել է 1933 թվականին վիրաբույժ Արմենակ Խրիմլյանի ընտանիքում։ 1957 թվականին ավարտել է Երևանի պետական բժշկական ինստիտուտը։ 1965-1974 թվականներին աշխատել է ԽՍՀՄ Բժշկական գիտությունների ակադեմիայի սրտաբանության գիտահետազոտական ինստիտուտում, 1975-1986 թվականներին՝ Երևանի սրտաբանության ինստիտուտի բաժանմունքի վարիչ, 1986-1991 թվականներին՝ ԽՍՀՄ Բժշկական գիտությունների ակադեմիայի սիրտանոթային վիրաբուժության ինստիտուտի ավագ գիտաշխատող, 1992 թվականից՝ Օրգանների և հյուսվածների փոխպատվաստան ինստիտուտի և Եկատերինբուրգի սրտաբանական կենտրոնի գիտական խորհրդատու[1]։ Աշխատանքները վերաբերում են սրտի և խոշոր անոթների վերակառուցողական վիրահատությունների, ախտանշանային գերճնշման և սրտի իշեմիկ հիվանդության բուժման վիրաբուժական եղանակների մշակմանը[2]։ Շուրջ 130 գիտական հրապարակումների և մեկ մենագրության հեղինակ է[3]
Երկեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Коарктаци аорты, Е., 1968 (համահեղինակ)[4].
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Айриян А. П. Армянские учёные-медики. - Ер., 1998 - 276 с. ISBN 99930-1-001-7
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Օտարերկրյա պետությունների հայազգի գիտնականների ցուցակ
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
- ↑ Յուլի Խրիմլյանի մասին ru.hayazg.info կայքում
- ↑ Соловьев, Глеб Михайлович; Хримлян, Юлий Арменакович (1968 թ․ հունվարի 1). Коарктация аорты. Ереван: Айастан.(չաշխատող հղում)