Յորքշիրյան տերիեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Յորքշիրյան տերիեր
Տեսակշան ցեղատեսակ
Բնաշխարհ Անգլիա
Առանձնահատկություններ
Դասակարգում և տեսականմուշ
Շուն (Canis lupus familiaris)

Յորքշիրյան տերիեր կամ յորք (անգլ.՝ yorkshire terrier), դեկորատիվ շան տեսակ, բուծվել է Անգլիայի Յորքշիրի կոմսությունում 19-րդ դարի վերջին, մանչեսթերյան տերիերի, սկայտերիեր, մալտեզիա և մի շարք այլ ցեղատեսակների խառնուրդ է։

Ներկայումս յորքշիրյան տերիերն ամենատարածված սենյակային-դեկորատիվ շների ցեղատեսակներից մեկն է։

Տեսակի պատմությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Յորքշիրյան տերիերի հայրենիքն Անգլիայի հյուսիսում գտնվող Յորքշիրի և Լանկաշիրի կոմսություններն են։ Նրա հնարավոր նախնին կարելի է անվանել ուոթերսայդի տերիերին։ Այս ցեղատեսակը Յորկշիրում տարածվել է 18-19-րդ դարերում և նկարագրվել որպես. «փոքրիկ մոխրակապտավուն շուն՝ կիսաերկար մազերով»։ Այս շներին պահում էին գյուղացիները, քանի որ նրանց արգելվում էր ունենալ մեծ որսաշներ, որպեսզի դրանք չվնասվեն ազնվականներին պատկանող հողը։ Փոքր շները պաշտպանում էին տները կրծողներից և ուղեկցում էին իրենց տերերին գետերի և ջրանցքների երկայնքով առևտրային ուղևորությունների ընթացքում (այստեղից ծագել է անունը)։

Որոշ մասնագետներ նախնիների թվում նշում են յորք և մալտեզյան բոլոնաշուն ցեղատեսակներին՝ չնայած նրանք զգալիորեն տարբերվում են իրարից. մալտեզիաները սպիտակ են և ունեն կախված ականջներ։ Ենթադրվում է, որ յորքշիրյան և բոլոնյան ցեղատեսակները խաչասերել են, որպեսզի բարելավեն բրդամազի որակը։ Հօգուտ այս տեսության խոսում է այն բանը, որ սպիտակ յորքշիրներն ունեն ավելի լավ բրդամազ։

18-րդ դարի վերջին՝ ինդրուստացման սկիզբին, շատ մարդիկ աշխատանքի որոնման նպատակով տեղափոխվել են կոմսության արևմտյան քաղաքներ, աշխատողներ ժամանել են նաև Շոտլանդիայից։ Նրանք իրենց հետ բերել են իրենց շները, որոնք այն ժամանակ կոչվել են «շոտլանդական տերիերներ» (անգլ.՝ scotch terrier), հետագայում դրանք բաժանվել են այնպիսի ցեղատեսակների, ինչպիսիք են պեյսլի տերիերը (անգլ.՝ Paisley Terrier), քլայդեսդեյլ տերիերը, Կահիրեի տերիերը (անգլ.՝ Cairn Terrier), սքայ տերիերը։ Հավանաբար այս ցեղատեսակները մասնակցել են յորքշիրյան տերիերի բուծմանը։ Ժամանակակից յորքին ամենամոտը եղել են պեյսլի տերիերը և քլայդեսդեյլ տերիերը, որոնք Քենլ ակումբի կողմից երբեք չեն ճանաչվել որպես առանձին ցեղատեսակներ, և դրանց բուծումը ժամանակի ընթացքում դադարեցվել է։

Մանչեստրում ևս կա նմանատիպ տերիեր՝ մանչեսթրյան տերիեր։ Բուծողները կարողացել են ստանալ դրա՝ փափուկ, երկար և մետաքսյա մազերով տարատեսակը։ Այս բոլոր ցեղերը դարձել են յորքշիրյան տերիերի նախնիները։

Նոր ցեղատեսակի բուծմամբ զբաղվել են նոր գործարաններում աշխատող ջուլհակները։ Նրանց հաջողվել է ստանալ կապույտ-պողպատագույն, երկար մետաքսյա բրդամազով, մաքուր ոսկե դարչնագույն բծերով (խալով) շուն։ Այդ ժամանակաշրջանի յորքերն ունեցել են ավելի երկար մարմին և ավելի մեծ չափ, քան ժամանակակիցները, 6-7 կգ զանգվածը նրանց համար սովորական էր։ «Յորքշիրյան կապույտ և մուգ մետաքսե բրդամազով տերիեր» կոչվող նոր ցեղատեսակն արագորեն ձեռք է բերել ժողովրդականություն՝ փոխարինելով անգլիական փոքր տերերի այլ տեսակների։

1886 թվականին ցեղատեսակն ընդունվեց Կենել ակումբի կողմից և գրանցվել ազնվացեղ կենդանիների գրքում։ 1898 թվականին կազմակերպվել է յորքշիրյան տերիերների առաջին ակումբը[1]։

Հադերսֆիլդ Բեն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ցեղատեսակի առաջին ներկայացուցիչներից մեկը եղել է Հադերսֆիլդ Բենը։ Նա ծնվել է 1865 թվականին Հադերսֆիլդում՝ Ու. Իսթվուդի մոտ և վաճառվել Բրեդֆորդից տիկին Մ. Ա. Ֆոսթերին։ Բենը երկու սերունդների հիբրիդացման արդյունք էր։ 6 տարեկանում Բենը մահացել է կառքի տակ ընկնելուց։ Կարճ կյանքի ընթացքում տարբեր ցուցահանդեսների և մրցույթների ժամանակ նրան հաջողվել է նվաճել 74 մրցանակ։ Բենը թողել է բազմաթիվ սերունդներ և մինչ հիմա կոչվում է «ցեղի հայր» (father of the breed)[1][2]:

Հադերսֆիլդ Բենը իր ժամանակաշրջանի ցեղատեսակի լավագույն տոհմային շունն էր և բոլոր ցեղատեսակների ու ժամանակների ամենանշանակալի շներից մեկը, ցուցահանդեսների մեծ մասը ներկայումս մեկ կամ մի քանի ուղղություններում նրա ժառանգներն են[3]։
- P. H. Coombs, 1891

20-րդ դար[խմբագրել | խմբագրել կոդը]

Յորքշիրյան տերիեր, ԱՄՆ, 1915 թվական

20-րդ դարի առաջին կեսին յորքշիրյան տերիերի պատմությունը քիչ է, 1946 թվականից ի վեր կան բուծողների և ցուցահանդեսների մասին հազվադեպ զեկույցները։ Միջին հաշվով տարեկան 250 շուն է գրանցվել Քենլ ակումբի տոհմային գիրքում, իսկ պատերազմի ժամանակ՝ 150-200: 1947 թվականին Մեծ Բրիտանիայում կայացել է հետպատերազմյան առաջին ցուցահանդեսը։ Այդ տարվա համար 953 յորք է գրանցվել ազնվացեղ կենդանիների գրքում, 1949 թվականին՝ ավելի քան 1000, 1960 թվականին՝ ավելի քան 4000[1]։

1940 թվականին Գերմանիայում բուծվել է առաջին յորքշիրյան տերիերը[1]։

ԱՄՆ-ում, որտեղ յորքերը եղել են դեռևս 1872 թվականին և 1878 թվականին[4] ընդգրկվել են ամերիկյան Քենլ ակումբի ազնվացեղ կենդանիների գրքում, նրանց հանդեպ հետաքրքրությունը մարել է 1940-ական թվականներին[5]։ Ցեղատեսակի նկատմամբ հետաքրքրության վերածնունդը կապված է եղել Սմոքի անունով մի շան հետ, որը «կռվել» էր Երկրորդ աշխարհամարտում[6]։ Յորքի ժողովրդականությունն աճել է. AKC-ի վարկանիշային ցանկում նրանք 1998 թվականին գրավել են 9-րդ տեղը, 2003 թվականին՝ 6-րդ, իսկ 2006, 2007 և 2008 թվականներին` 2-րդ տեղը՝ զիջելով միայն լաբրադոր ռետրիվերին[5][7]։


Յորքերը Ռուսաստանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին յորքը հայտնվել է Ռուսաստանում 1971 թվականին։ Այն նվիրել են բալետի պարուհի Օլգա Լեպեշինսկայային։ Առանձին նմուշներ հայտնվել են նաև խոշոր քաղաքներում։ 1991 թվականին Ռուսաստանում ստեղծվել է առաջին բուծարանը, որտեղ շներ են բերվել Իսպանիայից և Անգլիայից, ավելի ուշ՝ Ֆրանսիայից[8][9]։ Այժմ ցեղատեսակի ազգային ակումբում կան ավելի քան 75 բուծարաներ, 60-ից ավելին՝ Մոսկվայում և Մոսկվայի մարզում[10]։

Արտաքին տեսք[խմբագրել | խմբագրել կոդը]

Յորքշիրյան տերիերը շան ամենափոքր տեսակներից է։ Համաձայն FCL և AKC սատանդարտների՝ յորքի քաշը չպետք է գերազանցի 3,2 կգ, նվազագույն քաշը կամ հասակը չի սահմանափակվում ստանդարտով[11][12]. Общий вид так описан в стандарте: длинношёрстная собака, шерсть спадает абсолютно прямо и равномерно по бокам, пробор проходит от мочки носа до кончика хвоста. Очень компактная и изящная, осанка подчёркнуто горделивая и важная. Общее впечатление сильного с хорошими пропорциями корпуса животного[13]: Ընդհանուր տեսքը այսպես նկարագրված է ստանդարտում. երկար բրդամազով շուն, բրդամազը կողքերից իջնում է բացարձակապես ուղիղ և հավսարաչափ, բաժուկն անցնում է քթաբլթակից մինչև պոչի ծայրը։ Շատ հավաք է և նրբագեղ, ընդգծված հպարտ և վեհ կեցվածք ունի։ Ընդհանուր տպավորություններով՝ ուժեղ և լավ համամասնություններով կենդանու մարմին է։

Բրդամազային ծածկույթ[խմբագրել | խմբագրել կոդը]

Յորքշիրյան տերիեր, երկարամազ ցեղատեսակ է և չունի բրդատակի աղվամազ։ Դա նշանակում է, որ նրա բրդամազը գրեթե չի թափվում։ Նրանց մորթին նման է մարդու մազերին, քանի որ այն անընդհատ աճում է և հազվադեպ է թափվում (միայն սանրվելու կամ վնասվելու դեպքում)[14]։

Իր բրդի կառուցվածքի շնորհիվ Յորքերը հազվադեպ են մարդկանց մոտ ալերգիա առաջացնում։ Միևնույն ժամանակ, ալերգենները կարող են լինել թեփը, մազերի բեկորները, թուքը, շան հոտը[15]։

Ստանդարտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստանդարտն այսպես է նկարագրում յորքի մորթին. իրանի վրա միջին երկարությամբ, ամբողջովին ուղիղ (ոչ ալիքաձև), փայլուն, բարակ մետաքսյա կառուցվածքով, ոչ փափկամազ։ Գլխի վրայի մորթին երկար է, կախված հյութալի ոսկե կարմրաշագանակագույն, գույնն ավելի ինտեսիվ է գլխի կողքերին, ականջների հիմքի և դնչի վրա, որտեղ մորթին ամենաերկարն է։ Գլխի կարմրաշագանակագույն երանգը չպիտի որ տարածվի պարանոցի վրա, չպետք է ունենա մոխրագույն կամ սև մազերի խառնուրդ։

Մուգ կապտավուն պողպատե գունավորումը (ոչ արծաթափայլ-կապույտ) տարածվում է ծոծրակային հատվածից մինչև պոչի հիմք։ Չի թույլատրվում դեղնաշագանակագույն, բրոնզե կամ մուգ մազերի խառնուրդ։ Կրծքավանադակի մորթին ունի ինտենսիվ վառ կարամրաշագանակագույն գույն։ Բոլոր կարմարաշագանակագույն մազերն արմատների մասում ավելի մուգ են, քան մեջտեղում, իսկ ծայրերն ավելի բաց են։

Վերջույթները լավ ծածկված են ոսկե կարմրաշագանակագույն բրդամազով։ Միևնույն ժամանակ, մազերի ծայրերն ավելի բաց են, քան արմատները։ Կարմրաշագանակագույն երնագը չպետք է արմունկներից և ծնկներից բարձր լինի։ Ականջները ծածկված են կարմրաշագանակագույն կարճ բրդամազով[16]։

Պոչն առատորեն ծածկված է կապույտ բրդամազով, ավելի մուգ երանգով, քան մարմնի, հատկապես պոչի վերջնամասում։

Տարատեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Շատ յորքերի բրդի գույնը չի համապատասխանում ընդունված ստանդարտին. բրդի դեղնաշագանակագույն գույնը կարող է տարբեր լինել թեթևագույնից մինչև մուգ շագանակագույն, իսկ մարմնի հիմնական մասի բուրդ կարող է լինել սև կամ արծաթափայլ մոխրագույն[17]։

Մասնագետները նշում են բրդամազի կառուցվածքի և գույնի միջև կախվածության մասին։ Շները, որոնք ունեն չափազանց մուգ գույն, հազվադեպ են ունենում մետաքսյա ճիշտ բրդամազ, սովորաբար ալիքավոր են և ինչպես ասում են` «թմբլիկավուն»։ Բաց գույնի շները ունեն մազերի ավելի կանոնավոր կազմվածք, բայց ժամանակի ընթացքում նրանց բրդամազը կարող է դեղին դառնալ։ Համարվում է, որ ամենաբարդ խնդիրը հագեցած մուգ պողպատագույնի ստացումն է, բայց այս գույնի շնորհիվ է, որ շները ունեն բրդամազի լավ կառուցվածք, որը համապատասխանում է ստանդարտին և լավագույն տպավորությունն է թողնում[1][18]։ Այժմ բուծողները շատ ավելի մեծ կարևորություն են տալիս բրդամազի որակին` համեմատած գույնի հետ, ուստի նրանք ստանում են հավասարաչափ գունավորված և ճիշտ կառուցվածք ունեցող բրդամազով շներ[18]։

Ձագուկը 3 ամսական հասակում

Բրդամազի երկարություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գործնականում ստանդարտին համապատասխան բրդամազի միջին երկարությունը ցույց է տալիս, որ ցուցահանդեսային շների բրդամազը հասնում է հատակին[1]։ Որպեսզի այդքան երկար մազերը չխճճվեն և չթափվեն, դրանք փաթաթում են խոպոպաթղթերով, և հանում են միայն լվանալու և ցուցահանդեսների ժամանակ։ Ցուցահանդեսի ժամանակ գլխի բրդամազը հավաքում են հատուկ հանգույցով (անգլ.՝ top knot՝ հանգույց գագաթին)[19]։

Շներին, որոնք արդեն ավարտել են իրենց ցուցահանդեսային գործունեությումը կամ ընդհանրապես չեն մասնակցում ցուցահանդեսնեսների, սովորաբար կտրում են մազերը քիչ կամ շատ կարճ։ Ընդ որում, գլխի բրդամազը կարող են կարճ կտրել՝ մազափունջ ձևավորելով, կարող են կտրել նաև ավելի երկար, այդ դեպքում այն հավաքվում է «պոչիկով»։

Գլուխ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գանգը բավականաչափ փոքր է, հարթ, ոչ ուռուցիկ և ոչ կլոր։ Քթաբլթակը սև է։ Դունչը կարճ է։ Ունեն հարթ, կանոնավոր մկրատաձև ատամնաշար, վերին կտրիչները սերտորեն տեղադրված են ստորինի դիմաց։ Ատամները ծնոտի վերևում ուղղահայաց են, ծնոտները՝ հավասար։ Աչքեր միջին չափի մուգ, փայլուն, զգոն, խելացի արտահայտությամբ, ուռուցիկ չեն։ Կոպերը մուգ են։ Ականջները փոքր են, v-աձև, ուղղաձիգ, իրարից ոչ շատ հեռու, ծածկված են շատ հարուստ կարմրավուն-շագանակագույն գույնի կարճ մազերով։ Ունի լավ երկար պարանոց[13]։

Դնչի երկարությունը (քթի և դիմային հատվածի միջև եղած հեռավորությունը) գլխի երկարության մեկ երրորդն է։ Ականջները բավականին բարձր են գլխի վրա, ճակատի մակարդակի և ոչ շատ կողային, չեն ստեղծում ցցվածության զգացողություն[1][20]։

Մանկական դեմք[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարճ դնչով և մեծ աչքերով շների տեսակը նույնպես տարածված է։ Այս տեսակը կոչվում է «մանկական դեմք» (անգլ.՝ baby-face՝ «երեխայի դեմք»), քանի որ այն դեմքին տալիս է հուզիչ, մանկական արտահայտություն։ Գլխի այս կառուցվածքով շունը չի համապատասխանում ստանդարտին` գանգը կլոր է, դունչը կարճ է, ականջները՝ ցածր, աչքերը՝ մեծ, ուռուցիկ, զարմացած արտահայտությամբ։ Ցուցահանդեսների մասնագետները գերադասում են դասական դնչով շներին, որոնք համապատասխանում են ստանդարտին, բայց «մանկական դեմքը» շատ գրավիչ է թվում սեփականատերերի տեսանկյունից։

Այս տիպի շները կարող են տառապել քրոնիկ շաղկապենաբորբից` փարթամ մազերով աչքերի խնձորակը գրգռելու, ինչպես նաև արցունքահոսության խողովակների նեղացման պատճառով։ Չափազանց կարճ դունչը պատճառ է դառնում, որ շունը խաղալիս կամ վազելիս հնչյուններ է արձակի, ինչպես նաև խռռացնի քնած ժամանակ[20]։

Մարմին և վերջույթներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարմինը հավաք է։ Մեջքն ուղիղ է։ Գոտկատեղը շատ ամուր է։ Կրծքավանդակը չափավոր ուռուցիկ, ցցված կողսսկրերով է[13]։

Առջևի վերջույթներն ուղիղ են, լավ ծածկված ոսկե կարմրաշագանակագույն բրդամազով։ Ընդ որում մազերը վերջում ավելի բաց են, քան արմատներում։ Կարմրաշագանակագույն չպետք է լինի արմունկներից բարձր լինի։ Ուսերը լավ տարածված են։ Հետևի վերջույթները հետևից դիտելիս ամբողջովին ուղիղ են, ծնկների հոդերի անկյունները չափավոր արտահայտված են։ Լավ ծածկված է գունեղ ոսկե կարմրաշագանակագույն մազերով, իսկ մազերի ծայրերը ավելի բաց են, քան արմատները։ Կարմրաշագանակագույնը չպետք է լինի ծնկներից վեր։ Թաթերը կլոր են, ճանկերը` սև[13]։

Պոչ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հին չափանիշների համաձայն՝ պոչը պետք է կտրած լինի[1]։ 1998 թվականի Կինոլոգիական միջազգային ֆեդերացիայի չափանիշում նշվում է.[13] «Սովորաբար պոչը կտրում են երկարության կեսով»։ 2003 թվականին չկտրված պոչի նկարագրությունը հայտնվել է ստանդարտում[21], իսկ 19.05.2009 գործող ստանդարտի համաձայն՝ որևէ տեսակի այլևս նախընտրություն չի տրվում.

  • Նախկինում սովորաբար կտրում էին։
  • Կտրված։ Միջին երկարություն, առատորեն ծածկված կապույտ մորթով՝ ավելի մուգ երանգով, քան մարմնին, հատկապես պոչի վերջում։ Ցցվում է մեջքից մի քիչ բարձր։
  • Չկտրված։ Առատորեն ծածկված է կապույտ մորթով, ունի ավելի մուգ երանգ, քան մարմնին, հատկապես պոչի վերջում։ Ցցվում է մեջքից մի քիչ ավելի բարձր։ Որքան հնարավոր է ուղիղ։ Երկարությունը ստեղծում է հավասարակշռության զգացողություն[22]։

Չափ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կինոլոգիական միջազգային ֆեդերացիայի և Շնաբուծության ամերիկյան ակումբի սահմանած ստանդարտների համապատասխան՝ յորքի առավելագույն քաշը 3,1 կգ է, նվազագույն քաշը՝ 2,3 կգ[23], յորքի հասակը չի սահմանափակվում ստանդարտով[22][24]։ Ստանդարտները նաև չեն նախատեսում յորքերիտեսակների բաժանումն ըստ չափերի (ի տարբերություն, օրինակ, տակսայի կամ պուդելների)։

Չափազանց փոքր շները, հատկապես էգերը, հարմար չեն բուծման համար, շատ հիվանդոտ են և ունեն կյանքի կարճ տևողություն։ Նման մանր շների բուծումը պայմանավորված է այն սեփականատերերի պահանջով, որոնք ցանկանում են անսովոր ընտանի կենդանի ձեռք բերել։ Այդ նպատակով հաճախ սովորական չափերի էգերին խաչասերում են արական սեռի մանր ներկայացուցիչների հետ։ Հայտնի են նաև դեպքեր, երբ ձագերին հատուկ թերակերում են` նրանց աճը խոչընդոտելու համար։ Արդյունքում կարելի է ձեռք բերել թույլ առողոջություն և հոգեբանություն ունեցող շուն։ Միևնույն ժամանակ, փոքրիկ շները կարող են ծնվել սովորական չափի ծնողներից[18]։

Երբևէ գրանցված ամենափոքր յորքը համարվում է Սիլվիան Անգլիայի Բլաքբըրն քաղաքից։ Նա մահացել է 1945 թվականին՝ 2 տարեկան հասակում, հետնաբաշից նրա հասակը կազմել է 6.3 սանտիմետր, երկարությունը քթի ծայրից մինչև պոչի հիմքը 9,5 սանտիմետր, քաշը՝ 113 գրամ[25][26][27]։ Գինեսի ռեկորդների գրքում 1995 թվականից 2002 թվականներին որպես ամենափորք շուն գրանցված է եղել յորքշիրյան տերիեր Բիգ Բոսը, որը պատկանել է Թաիլանդից Չայ Խանչանակին։ Մեկ տարեկանում նա ունեցել է 11,9 սանտիմետր հասակ և 481 գրամ քաշ[27][28]։

Բնավորություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Չնայած փոքրությանը՝ յորքշիրյան տերիերները պահպանում են մեծ չափերի տերիերներին բնորոշ հատկանիշները՝ համարձակություն, հետաքրքրասիրություն, անխոնջություն։ Նա բարյացակամ է մարդկանց կամ այլ շների հանդեպ, նվիրված է տիրոջը։

Յորքշիրյան տերիերներն ավելի շատ, քան որևէ այլ ցեղատեսակի շներ, ուշադրության կարիք ունեն[14]։ Յորքշիրյան տերիերները պատրաստ են ամբողջ օրը անցկացնել տիրոջ կողքին՝ ձեռքերի վրա կամ հետևելով նրան։ Նրանք հաճույքով վազում, ցատկում, խաղում են գնդակով, «որսում» թռչունների, մկների կամ արևաշողեր՝ չմոռանալով հետևել տիրոջ արձագանքին։ Յորքշիրյան տերիերները համառորեն ձգտում են հասնել իրենց նպատակին՝ լինի դա տիրոջ ուշադրությունը, թե սննդի իր մասը։ Յորքերը լավ են զգում տիրոջ տրամադրությունը և հարմարվում դրան[14][29][30][31]։

Յորքշիրյան տերիերի որսորդական տարվածությունը երբեմն նրա համար վտանգ է ներկայացնում. քաղաքից դուրս տարածքներում յորքերը բռնում և ուտում են բզեզներ, ինչպես նաև վիրավոր մկներ, եթե նրանց վնասում է գիշատիչ թռչունը։ Ե՛վ մեկը, և՛ մյուսը, իհարկե, մահացու թունավոր չէ, բայց կարող է առաջացնել ստամոքսի խանգարում։

Պահում և խնամք[խմբագրել | խմբագրել կոդը]

Շնորհիվ փոքր չափերի յորքերին հեշտ է պահել քաղաքում, նույնիսկ փոքր բնակարանում։ Յորքին կարելի է սովորեցնել «կատվային» արկղիկի կամ հատուկ տակաշորի որպես զուգարան, որը վերացնում է պարտադիր զբոսանքի խնդիրը։ Միաժամանակ զբոսանքները յորքին մեծ հաճույք են պատճառում, ինչպես ցանկացած շարժողական ակտիվություն։ Ձմռանը նրան հագցնում են, որպեսզի բրդի մեջ ձյուն չլցվի, և շունը չսառչի։ Յորքերին ցանկացած ուղևորության ժամանակ կարելի է վերցնել տեղափոխիչ պայուսակի մեջ[1][32]։

Բայց պետք է հիշել, որ այս չափի շունը բավականին նուրբ է և կարող է վնասվել, օրինակ՝ նորեկ։ Քոթոթների հետ պետք է վարվել առանձնահատուկ զգույշ, յորքի ձագը հարմար չէ փոքր երեխաներ ունեցող ընտանիքների համար, քանի որ երեխան կարող է գցել նրան կամ չափազանց ուժեղ սեղմել[30][32]։

Ամենամեծ դժվարությունը մազերի խնամքն է, եթե այն երկար է։ Սովորաբար երկար բրդամազ ունենում են այն շները, որոնք մասնակցում են ցուցահանդեսների։ Երկար մազերը պետք է պարբերաբար լվանալ շամպունով և բալզամով, ինչպես նաև քսել մազերի համար նախատեսված յուղ։ Բրդամազի խճճվելուց խուսափելու համար դրանք փաթաթում են խոպոպաթղթերով։ Որպեսզի խոպոպաթղթերը չշարժվեն, դրանց վրայից շանը հագցնում են կոմբինեզոն։ Շների ետևի թաթերին հագցնում են գուլպաներ, որպեսզի չկարողանան հանել խոպոպաթղթերը[1][19]։

Եթե շունը չի մասնակցում ցուցահանդեսների, սովորաբար բրդամազերը բավականին կարճ են կտրում։ Կան սանրվածքների տարբեր մոդելներ, որոնք կարելի է անել տան պայմաններում կամ դիմել մասնագետի։ Հիգիենայի նպատակով պոչի և որովայնի ստորին մասի բրդամազն ամբողջությամբ կտրում են։ Որոշ տեղերում բրդամազը կարելի է քիչ թե շատ երկար թողնել։ Սանրվածքը պետք է կրկնել յուրաքանչյուր 2-3 ամիսը մեկ[32]։

Յորքի աչքերի ճպուռները հեռացնելու համար դրանց պետք է ամեն օր քսել ջրով խոնավեցված բամբակյա վիրախծուծ, քանի որ ճպուռները փոշու հետ խառնվելու դեպքում կարող է առաջացնել շաղկապենու բորբոքում։ Միևնույն ժամանակ, պետք է նաև սանրել դեմքի մազերը, որպեսզի այն չմտնեն աչքերի մեջ։ Անհրաժեշտ է նաև մաքրել ականջները, մաքրումը հեշտացնելու համար ականջի լսողական մկաններում գտնվող մազերը հաճախ հեռացվում են։ Ականջի վերին հատվածի մազերի մեկ երրորդը կարճ կտրում են մկրատով կամ ածելիով[32]։

Քարերը հեռացնելու համար պետք է մաքրել ատամները։ Կարելի է մաքրել ատամները հատուկ խոզանակով, շանը տալ ծամելու «ոսկորներ», նկատելի ատամների ձևավորման ընթացքում անասնաբույժները խորհուրդ է տալիս մաքրել շան ատամնաքարերը։ Ատամնաքարը չմաքրելը հանգեցնում է պարօդոնտոզի, որն իր հերթին կարող է հանգեցնել ատամների վաղ կորստին, ատամները կարող են ընկնել արդեն 2 տարեկանում։ Եթե շան ճանկերը չեն կեղտոտվում զբոսանքի ժամանակ (եթե շունը քիչ է քայլում կամ ընդհանրապես չի զբոսնում), ապա դրանք պետք է կտրվեն[1][32]։

Առողջություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Յորքերը բավականին լավ առողջություն ունեն։ Կյանքի միջին տևողությունը 12-15 տարի է[29][31][33]։ Որոշ առանձնյակներ ապրում են ավելի քան 20 տարի[32][34]։

Որոշ հիվանդություններ ավելի տարածված են յորքերի շրջանում, քան մյուս ցեղատեսակների, պատճառը նրանց փոքր չափն է։

  • Գաղտունի ծածկում՝ գաղտունը կարող է բաց մնալ ողջ կյանքի ընթացքում, ինչը մեծացնում է գանգի վնասման վտանգը
  • Կրիպտորխիզմ՝ մեկ կամ երկուս ամորձի չեն իջնում ամորձապարկ։
  • Ծնկահոդի տեղաշարժ՝ հոդերի ձգում կամ շրջում, կարող է ուղեկցվել ջլերի կտրմամբ։
  • Պերտեսի հիվանդություն` գլխի և պարանոցի ոսկորի քայքայում առանց բորբոքային պրոցեսի։ Այն ի հայտ է գալիս կյանքի 3-5 ամիսների ընթացքում և առաջացնում է կաղություն։
  • Շնչափողի կոլապս՝ կտրուկ շնչառական շարժումները (հուզմունքի կամ վզափոկի կտրուկ ձգման դեպքում) կարող են հանգեցնել շնչափողի վայրկենական նեղացման, քանի որ փոքր ցեղատեսակների մոտ աճառային կիսօղակները թույլ են զարգացած։
  • Ատամները փոխման խանգարում՝ ատամները՝ հատկապես կաթնատամները, կարող են մնալ ատամները փոխելու ընթացքում, իսկ կողքից անընդհատ ավելանան։ Կաթնատամների հեռացումը կատարվում է անասնաբուժական կլինիկայում անզգայացմամբ[1]։
  • Դիստիխիազ՝ նորմալ աճող թարթիչների հետ լրացուցիչ շարքի առաջացում[33]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 Бойтлер-Демель С. Йоркширский терьер. Стандарты. Содержание. Разведение. Профилактика заболеваний.. — М.: Аквариум, 2008. — 128 с. — ISBN 978-5-98435-714-2
  2. Clark, Anne Rogers[en]; Andrew H. Brace The International Encyclopedia of Dogs. — Howell Book House[en], 1995. — С. 484. — ISBN 0-87605-624-9
  3. P. H. Coombs in The American Book of the Dog, pg 454, edited by G. O. Shields, Rand, McNally & Company, Publishers, Chicago and New York 1891 no ISBN
  4. Weston, Lee. «Yorkshire Terrier History». BarkBytes.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 16-ին. Վերցված է 2009 թ․ հուլիսի 26-ին.
  5. 5,0 5,1 «Yorkies Have Their Year! Tiny Toy Overtakes Venerable Favorites - Golden Retriever and German Shepherd - as Second Most Popular Dog in America». AKC News. 2007 թ․ հունվարի 7. Վերցված է 2009 թ․ հուլիսի 30-ին.(անգլ.)
  6. «Special Issue: Yorkshire Terrier». Popular Dog Magazine. 2001.
  7. Рейтинг популярности пород AKC Արխիվացված 2012-05-11 Wayback Machine(անգլ.)
  8. Манина И. Йоркширский терьер. — Наследие, 1999. «Архивированная копия». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ սեպտեմբերի 5-ին. Վերցված է 2009 թ․ հուլիսի 26-ին.}
  9. «Каталог кинологических организаций». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ ապրիլի 12-ին. Վերցված է 2009 թ․ հուլիսի 26-ին.
  10. Питомники йоркширских терьеров Արխիվացված 2009-04-23 Wayback Machine на сайте Национального клуба породы
  11. FCI — Стандарт FCI № 86 от 22 февраля 2012 г. (2012 թ․ փետրվարի 22). «FCI-Standard N° 86 YORKSHIRE TERRIER» (pdf). The Fédération Cynologique Internationale (անգլերեն). Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 18-ին.
  12. «Official Standard of the Yorkshire Terrier (Стандарт AKC от 10 июля 2007)» (pdf) (անգլերեն). 2007 թ․ հուլիսի 10. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 18-ին.
  13. 13,0 13,1 13,2 13,3 13,4 «Стандарт FCI № 86 от 20.01.1998. Перевод». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ ապրիլի 20-ին. Վերցված է 2009 թ․ հուլիսի 30-ին.
  14. 14,0 14,1 14,2 Wash, John. «Yorkshire Terrier». NetPets. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 16-ին. Վերցված է 2008 թ․ մայիսի 27-ին.
  15. «Аллергия на шерсть йорка». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 13-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 18-ին.
  16. «Стандарт FCI № 86 от 20.01.1998. Перевод». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ ապրիլի 20-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 18-ին.
  17. Lane, Marion The Yorkshire Terrier: An Owner's Guide to a Happy Healthy Pet. — New York, NY: Howell Book House - Wiley Publishing, Inc, 2001. — ISBN 0-87605-477-7(անգլ.)
  18. 18,0 18,1 18,2 Анна Бабаева Йорки - Forever // Если у вас есть собака. — 2005. — В. 2. — С. 9—15.
  19. 19,0 19,1 «Топ кнот — Учимся плести папильотки». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ փետրվարի 7-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 23-ին.
  20. 20,0 20,1 Манина И. Что такое "бэби-фейс"? // Йорки : журнал. — 2008. — В. 3.
  21. Стандарт FCI № 86 от 28.11.2003 Արխիվացված 2009-04-18 Wayback Machine(անգլ.)
  22. 22,0 22,1 Стандарт FCI № 86 от 19.05.2009 Արխիվացված 2012-08-31 Wayback Machine(անգլ.)
  23. Приведённые значения являются примерными и упоминаются, например, здесь и здесь Արխիվացված 2009-03-02 Wayback Machine
  24. «Стандарт AKC от 10 июля 2007». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ օգոստոսի 1-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 23-ին.
  25. Choron, Sandra; Choron, Harry Planet Dog: A Doglopedia. — Houghton Mifflin[en], 2005. — С. 92. — ISBN 0618517529(անգլ.)
  26. «What is the worlds smallist (sic) dog?: Answer 6». Yahoo! Answers. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 16-ին. Վերցված է 2009 թ․ օգոստոսի 7-ին. See also Barr, Tracy; Veling, Peter F. Yorkshire Terriers for Dummies. — For Dummies. — ISBN 0764568809
  27. 27,0 27,1 Собаки в книге рекордов Гиннеса
  28. «Farewell to the Smallest Dog in the World». The Scoop. 2002 թ․ հունվարի 15. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ փետրվարի 13-ին. Վերցված է 2009 թ․ օգոստոսի 7-ին.
  29. 29,0 29,1 Рожкова Н. Йоркширский терьер // Ты и собака : журнал. — 2004. — № 2.(չաշխատող հղում)
  30. 30,0 30,1 Анна Бабаева Субъективный взгляд на йорка
  31. 31,0 31,1 Йоркширский терьер. Интересный взгляд
  32. 32,0 32,1 32,2 32,3 32,4 32,5 Манина И. Йоркширский терьер. Содержание и уход. — 2-е. — М.: Аквариум-Принт, 2008. — 48 с. — ISBN 978—98435-706-7
  33. 33,0 33,1 Schultz, Jacque Lynn (2004). «The Terrier Tyke With a Big Attitude». ASPCA. Վերցված է 2009 թ․ օգոստոսի 8-ին.(անգլ.)
  34. Йоркширский терьер