Մալտեզիա (շուն)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մալտեզիա
Maltese 600.jpg
Տեսակ շան ցեղատեսակ
Առանձնահատկություններ
Զանգված 3-4 կգ
Հասակ 21-25 սմ
Դասակարգում և տեսականմուշ
Շուն (Canis lupus familiaris)

Մալտեզիա, շան ցեղատեսակ։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մալտեզիաները նուրբ և զգայուն փոքրիկ շներ են, որոնց մաշկը ծածկված է խիտ բրդով։ Նրանք նույնպես ունեն մեծ և ուռուցիկ աչքեր։

Ցեղատեսակի պատմությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ցեղատեսակի առաջացման հստակ տեղեկություններ չկան։ Ասում են, որ Մելեդա կղզում դեռ 2000 տարի առաջ ապրում էին շներ, որոնց ցեղատեսակին սկսեցին անվանել մելիտա (կղզու պատվին, այդպիսին էր Մելեդի կղզու հին անվանումը Ադրիատիկ ծովի վրա, Դաղմատիայի ափին)։ Կապված նրա հետ, որ Մալթա կղզին նույն անունն ունի և 16-րդ դարում ցեղատեսակին անվանեցին մալտեզիա։ Ինչպես առաջ հիմա նույնպես մալտեզիաներին օգտագործում են որպես ուղեկից շներ։

Խաղերը[խմբագրել | խմբագրել կոդը]

Մալտեզիաները շատ հնարամիտ և խաղալ սիրող շներ են։ Իրենց փոքր լինելու շնորհիվ մալտեզիաները բնակարաններում իրենց զգում են հարմար և կատարում են իրենց հաճույքները։ Այս շները պարզապես պաշտում են ֆիզիկական վարժանքները։ Մալտեզիաները շատ սիրում են խաղալ իրենց տերերի հետ։

Առողջություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնականում շների մոտ գրանցվում են տեսողական խանգարումներ, ատամների և լնդերի խնդիր, ինչպես նաև հիպոգլիկեմիա։ Հիշեք, որ ձեր շան դիետան որոշ քանակությամբ պետք է լինի չոր սնունդ՝ հակառակ դեպքում մալտեզիաների մարսողությունը կարող է խախտվել։ Նրանք հակում ունեն հիվանդանալու ասթմայով։ Երբ ընտրում եք ձագին ուշադիր եղեք, մի շտապեք և ինչպես պետք է ծանոթացեք ծնողների բժշկական քարտի հետ։