Յոսիֆոն (լեռ)
Յոսիֆոն | |
---|---|
he/הר יוסיפון | |
Յոսիֆոն լեռ Գոլանի բարձունքներ, Իսրայել | |
Տեսակ | լեռ և հրաբուխ |
Երկիր | Իսրայել |
Վարչատարածքային միավոր | Գոլանի բարձունքներ |
Աշխարհագրական տեղադրություն | Իսրայել |
Լեռնաշղթա | Գոլանի բարձունքներ |
Բարձրությունը ծովի մակարդակից | 981 |
Անվանված է | Josippon? |
33°03′26″ հս․ լ. 35°47′51″ ավ. ե.HGЯO |
Յոսիֆոն (եբրայերեն՝ הר יוסיפון Հար Յոսիֆոն, արաբ․՝ تل يوسف, Թել Յուսուֆ), Իսրայելում գտնվող Գոլանի բարձունքների հրաբխային ծագում ունեցող լեռ, Սիրիայի հետ սահմանի մոտ[1]։ Յոսիֆոն լեռան ամենաբարձր կետը ծովի մակարդակից բարձր է 981 մետր[2]։
Բնութագիր
[խմբագրել | խմբագրել կոդը]Յոսիֆոն լեռը տեղակայված է Գոլանի բարձունքների վրա, «Հոսեկ» և «Շիֆոն» լեռների միջև, կիբուցի Էյն-Զիվանից հարավ։
Արաբերենով լեռան անունը «Թել Յուսուֆ» է։ Իսրայելի կառավարության տեղանունների հանձնաժողովն ի սկզբանե առաջարկել է այն անվանել եբրայերեն Թել Յոսեֆ, բայց կիբուց Թել Յոսեֆն արդեն գոյություն ուներ Իսրայելում[3]։
Հետևաբար որոշվեց լեռն անվանել «Թել Յոսիֆոն» համահունչ «Թել Յոսեֆին»՝ հղում անելով հրեական «Յոսիֆոն» գրքին՝ գրված Հովսեփոս Փլավիոսի կողմից, և որը, ի թիվս այլ գործերի, հանդիսանում է Երկրորդ տաճարի ընթացքում Գոլանի բարձունքների հրեական բնակչության մասին տեղեկատվության հիմնական աղբյուրը։
Հետագայում «Թել» (բարոն) նախածանցը փոխարինվեց «Հար»-ով (լեռ), որն ավելի ճիշտ է։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Արաբա-իսրայելական պատերազմի հենց սկզբում սիրիական բանակը գրավեց «Յոսիֆոն» լեռը։ Իսրայելի պաշտպանական ուժերը կարողացան այն ազատագրել միայն 1973 թվականի հոկտեմբերի 10-ին[4]։
Լեռան հյուսիսարևելյան լանջին կա լքված քարհանք, որից արդյունահանվել են տուֆ ու խարամ[5]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «מרחב להתיישבות - איור רמתיניה וברקע החרמון, הר יוסיפון והר שיפון» (եբրայերեն). Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 16-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 3-ին.
- ↑ «הר יוסיפון באתר נופי גולן» (եբրայերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մայիսի 17-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 4-ին.
- ↑ Dont, Miroslav (1991). «Volně dostupné editory». Zpravodaj Československého sdružení uživatelů TeXu. 1 (2): 3–11. doi:10.5300/1991-2/3. ISSN 1211-6661.
- ↑ Ma'oz, Zvi Uri; Goldfus, Haim (2013 թ․ սեպտեմբերի 30). «Golan Heights». Encyclopedia of the Bible Online. Վերցված է 2020 թ․ հունվարի 3-ին.
- ↑ כרטיס מחצבה: הר יוסיפון - הקרן לשיקום מחצבות Արխիվացված 2021-06-12 Wayback Machine(եբրայերեն)